Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել ՀՀ և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ սովորում են ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարաններում և զավակն են Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու:
Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից՝ համաձայն 9, 10, և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերի.
1. Հայոց լեզու և Հայ գրականություն (գրավոր),
2. Հայոց պատմություն (գրավոր),
3. Ճանաչողական հարցազրույց տեսչության հետ՝
ա. Ինքնաարտահայտվելու կարողություն
բ. Երգեցողություն
գ. Օտար լեզուների իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
— դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),
— Հիմնական դպրոցի կրթության վկայական (բնօրինակը),
— տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,
— բժշկական վավերացման տեղեկանք,
— բնութագիր (դպրոցի տնօրենից),
— տեղեկանք բնակավայրից,
— մկրտության վկայական,
— ինքնակենսագրություն,
— անձնագրի պատճեն,
— 2 լուսանկար (3×4):
Դիմումներն ընդունվում են հունիսի 7-ից մինչև օգոստոսի 1-ը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան
Հեռախոս՝ (+347 93) 24-92-86, (+374 77) 63-66-38
Էլ. Հասցե՝ harichavanq@.mail.ru


