Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
05 1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Արցախ հայրապետական այցի երկրորդ օրը (նկարներ)
Նորություններ

Արցախ հայրապետական այցի երկրորդ օրը (նկարներ)

Published 5 Հունիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումը բերեց հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։
«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», – ասաց Հայոց Հայրապետը։
Նորին Սրբությունը նշեց, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։
«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։
Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։
Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», – իր խոսքում ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայքները զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել։
«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», – պատգամեց Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։
05 1 1 05 1 2 05 1 3 05 1 4 05 1 5
Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 04 1 1 Մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցն Արցախի Հանրապետություն (նկարներ)
Հաջորդ նյութը Mayr ator sdcd Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?