Հադրութի շրջանի Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը, եւս մի խաչ, որը հավանաբար Սուրբ սեղանի խաչն է եղել, նաեւ մոմակալներ:
«Հին թաղլարցիների ջանքերով թուրք-ազերիներին հանձնված տարածքներից քրիստոնեական սրբությունները, Մասյացոտն թեմի Առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոսի օրհնությամբ՝ հանգրվանել են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Սրբությունները մինչեւ իրենց մշտական վայր վերադառնալը, այսուհետ գտնվելու են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Սիրելի արցախցիներ, կարող եք այցելել եւ Ձեր երկրպագությունը կատարել այս կարեւոր սրբություններին», – այս մասին տեղեկացնում են Մասյացոտն թեմից:
![Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ) 12 01.05.2021.01](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2021/05/01.05.2021.01.jpg)
![Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ) 13 01.05.2021.02](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2021/05/01.05.2021.02.jpg)
![Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ) 14 01.05.2021.03](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2021/05/01.05.2021.03.jpg)
![Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ) 15 01.05.2021.04](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2021/05/01.05.2021.04.jpg)