Blog.iravaban.net կայքը հրապարակել է փաստաբան Թամարա Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում «Զայրույթս մեծ է. տեղեկացնում եմ, որ այլևս եկեղեցու մուտքն էլ է վճարովի» վերնագրով գրառումը։
Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և նշյալ գումարը գանձվում է արգելոցի պատասխանատուների կողմից, որը բացարձակ կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ավելին։ Տեղեկացնում ենք նաև, որ Հայ Առաքելական եկեղեցու դռները միշտ բաց են հավատացյալ ժողովրդի առջև և նման կարգ գոյություն չունի։
Տեղերի հովվության հոգևոր հովիվ՝
Տ. Մխիթար քահանա Ահարոնյան