Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աղոթքի մասին (հարց և պատասխան)
Քրիստոնեական

Աղոթքի մասին (հարց և պատասխան)

Published 18 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ի՞նչ է աղոթքը։
– Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։
Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։
– Հայտնի կամ ծածուկ, այսինքն՝ հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։
Ո՞րն է հրապարակային աղոթքը։
– Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, դաշտում, լեռան վրա, աշխատանքի վայրում, ծովում և այլուր (խոսքը հրատպ աղոթքի մասին է)։
Ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքի բովանդակությունը։
– Մեր Տեր Հիսուս Քրիստոս «Հայր մեր»-ով սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել։ «Հայր մեր»-ը կոչվում է Տերունական աղոթք, այն է. «Հա՜յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՜ւր մեզ այսօր և թո՜ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՜ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէ, զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն»։
 Կարո՞ղ ես բացատրել այս աղոթքը։
– Քրիստոնյաները պետք է հավատան և գիտենան, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ում անունը սուրբ է, Ում թագավորությունը պետք է տիրի մարդկանց մեջ, Ում կամքը պետք է գործադրվի ամեն տեղ։ Մեր ամենօրյա հացը կամ սնունդը Նա է տալիս մեզ։ Նա է ներում մեզ մեր հանցանքները, և մենք էլ իրար պիտի ներենք և պիտի խնդրենք Նրանից՝ հեռու պահել մեզ փորձություններից և փրկել չարից, որովհետև
Նրանն է իշխանությունը, կարողությունը և հավիտենական փառքը։
 Ո՞րն է հրապարակային աղոթքի ձևը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում։
– Ամեն օր, նշանակված ժամին, հավատացյալները հավաքվում են եկեղեցում և հոգևոր պաշտոնյաների առաջնորդությամբ  ժամերգություն կատարում, որի ժամանակ մատուցվում են աղոթքներ, երգվում շարականներ, ընթերցվում է Սուրբ Գիրքը և այլն։
Ուրիշ ի՞նչ արարողություններ են լինում եկեղեցում։
– Կատարվում են սրբազան խորհուրդներ, այսինքն՝ մատուցվում է Պատարագ, կատարվում է Մկրտություն, Պսակ և այլն՝ իրենց հատուկ ծիսակարգով։
Ի՞նչ է նշանակում արարողություն և ծես։
– Արարողություն և ծես գրեթե միևնույն նշանակությունն ունեն, այսինքն՝ խորհրդավոր պաշտամունք անել՝ համաձայն որոշված կանոնների և ձևերի։
Ինչպիսի՞ գրքեր են գործածվում մեր Եկեղեցում՝ աստվածային պաշտամունք կատարելու համար։
– Մեկից ավելի գրքեր.
1. Ժամագիրք, որ բովանդակում է օրվա ժամերգությունների կարգը։
2. Շարակնոց, որ բովանդակում է Հայ Եկեղեցու հոգևոր երգերն ըստ կանոնների։
3. Ճաշոց գիրք, քանի որ մեր Եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցումը կատարվում է ճաշի ժամին, այսինքն՝ կեսօրին մոտ, այդ պատճառով այդ գիրքը Ճաշոց է կոչվում, որ բովանդակում է Հին և Նոր Կտակարաններից ընտրված ընթերցումները ամբողջ տարվա յուրաքանչյուր օրվա համար։
4. Տոնացույց, որ ցույց է տալիս տոն օրերի շարքը մեր Եկեղեցում և աստվածային պաշտամունքի ամենօրյա կարգը, այսինքն՝ օրվա ընթերցվածները, շարականները, աղոթքները և այլն։ Հայաստանյայց Եկեղեցում Տոնացույցն աստվածային պաշտամունքի ընդհանուր ուղեցույցը կամ հայտագիրն է։
5. Մաշտոց, որ բովանդակում է խորհուրդների և այլ սրբազան արարողությունների կատարման կարգավորությունը և արարողական ու ծիսական խրատները։ Այս է պատճառը, որ Մաշտոցը կոչվել է նաև Ծիսարան։
6. Պատարագամատույց կամ Խորհրդատետր՝ սուրբ Պատարագի խորհուրդի գիրքը, որ Պատարագի ժամին դրվում է սուրբ Սեղանի վրա։
7. Տաղարան, որ բովանդակում է բազմաթիվ տաղեր կամ երգեր, ինչպես նաև սուրբ Պատարագի երգեցողության մասը։
Ինչի՞ համար են պատրաստվել այս գրքերը։
– Որպեսզի Հայաստանյայց Եկեղեցու աստվածային պաշտամունքն ամենուր միանման ծիսակարգով կատարվի։
Ո՞րն է հավատացյալների պարտքը հրապարակային աղոթքի մեջ։
– Հավատացյալները պետք է որոշված ժամին ներկա գտնվեն եկեղեցում, ջերմեռանդությամբ մասնակցեն ժամերգությանը և ամփոփ մտքով աղոթեն, պաշտամունքը խանգարող որևէ բան չանեն։

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 19 † Կիր. Զ կիր. զկնի Ս. Խաչի
Հաջորդ նյութը Mashan ev arjuky Մաշան և Արջուկը «маша и медведь» մուլտֆիլմի բացասական ազդեցությունը երեխաների վրա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Tsiternakaberd aghotq 4
Նորություններ

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (նկարներ)

28 Սեպտեմբերի, 2024
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Aghtq Artsakhi 04
Նորություններ

Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)

1 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?