Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք (նկարներ, տեսանյութ)

Published 11 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։

 Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»
(Ա Կորնթ. ԺԴ 33):

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ Մեր,

Այսօր համախմբվել ենք  միասնական աղոթքի՝ Բարձրյալն Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղության և անվտանգ ու ազատ կյանքի հարատևության համար։

Անհանգստությամբ ու տագնապով, ցավով ու վրդովմունքով լեցուն 14 օրեր ապրեցինք, միաժամանակ ապրեցինք հայրենյաց պաշտպան մեր զավակների խիզախությամբ ու հայրենասիրությամբ պատմական դարձած օրեր: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը, շարունակելով ռազմատենչ իր քաղաքականությունը, ներգրավելով նաև Սիրիայից բերված վարձու ահաբեկիչների, ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ծանր մարտերում ընկան հարյուրավոր երիտասարդներ, զոհվեցին քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հրթիռակոծվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչը մեկ անգամ ևս վկայում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ` նպատակ ունենալով տեսնել Արցախը դատարկված հայությունից և աստվածապարգև մեր հավատքի բազում վկայություններից, որոնք Արցախի հողում ամենուր են՝ դարերով կառուցված։ Արդարև, դարեր ի վեր մեր թշնամիները նույնպես իմացել են, որ մեր հավատքն է մեզ ամուր պահում մեր հողին և զորացնում հույսով ու սիրով ապրելու, արարելու և հաղթելու:

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»,- ասում է առաքյալը: Մեզ խաղաղության կոչած մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներով ենք մենք ապրել մեր կյանքը և ձգտել ենք, որ հաստատուն լինի խաղաղ գոյակցությունը մեզ շրջապատող երկրների ու ազգերի հետ, ինչպես որ ավետարանեցին հրեշտակները Փրկչի Ծննդյան բերկրալի առիթով. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։ Հիրավի, պատերազմի և խաղաղության միջև մեր ընտրությունը խաղաղությունն է՝ հաստատված ճշմարտության և արդարության վրա։ Սակայն հաճախ ստիպված ենք եղել մարտնչելու՝ հանուն խաղաղության, հանուն ազատ ու անկախ ապրելու մեր արդար իրավունքի։ Հերթական անգամ մեզ պարտադրված այս պատերազմում մեր քաջարի զավակները, որպես խաղաղության մարտիկներ, կենաց և մահու պայքարի ելան՝ մեր հայրենիքի լուսավոր գալիքի տեսլականով մահվան հանդիման չերկնչելով ու չերկմտելով, հերոսաբար դիմակայելով արհավիրքներին ու նեղություններին։ Հավատքի ու հայրենասիրության նրանց օրինակը հուսավառեց ու համախմբեց մեր ողջ ժողովրդին և պարծանքով լցրեց մեր հոգիները:

Սիրելիներ, մենք բոլորս պարտք ու պատասխանատվություն ունենք միշտ լինելու միասնական ու համախմբված՝ մեր հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու, Հայաստանն ու Արցախը շեն ու բարգավաճ, պայծառ ու ծաղկուն դարձնելու առաքելության մեջ։ Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու ազգային այն նվիրական նպատակներին, այն սրբություններին, որոնց համար պատերազմեցին ու անմահացան մեր ժողովրդի արժանավոր ու ընտիր զավակները։ Հայոց բանակի մեր քաջ զինվորների արիության ու փառապանծ սխրանքի ուղենշած ճանապարհը առաջնորդում է մեզ անպայմանավոր հայրենանվիրումի, հանձնառություների ու ազգասիրության աննահանջ ընթացքի։ Քանզի մեր հայրենյաց պաշտպանների զորության ակունքը նաև միասնական, համախմբված, ուժեղ ու վստահելի թիկունքն է։

Խաղաղության մեր աղոթքներում ու մաղթանքներում այսօր շարականագրի խոսքով գովաբանենք մեր նոր հերոսներին, ովքեր արիաբար վանեցին թշնամուն, վարդագույն արյամբ պսակեցին հարազատ հողը և իրենց անձերն ընծայեցին որպես բանավոր պատարագ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Մեր զոհված հերոսները մեր նորօրյա նահատակներն են, որոնք հողի մեջ ընկած ցորենի հատիկի ավետարանական խորհրդով բազում արդյունքներ են տալու՝ ի խնդիր հայրենիքի հզորության ու անպարտելիության, իրենց լուսեղեն օրինակով ազգաշեն ու հայրենասեր մեծագործությունների ոգեշնչելով մեզ և գալիք սերունդներին։ Հավերժ փառք, խոնարհում և աղոթք մեր նորօրյա նահատակների խնկելի հիշատակին։ Հանգստություն նրանց անմահ հոգիներին երկնային արքայության լուսեղեն օթևաններում։ Փառք և խոնարհում հայրենյաց պաշտպան մեր հերոսների ծնողներին, ովքեր, ցավն ու տագնապը իրենց հոգիներում, արիության գործերի ոգեշնչեցին իրենց զավակներին մարտի դաշտում և հայրենիքի պաշտպանության հանձնառությունների՝ թիկունքում։

Մենք հավատում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեի տեսիլքին, ըստ որի՝ պիտի գա ժամանակ, երբ ժողովուրդները «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Բ 4): Այս մաղթանքով ու տեսլականով գնահատում  ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության կողմից ներդրված մեծ ջանքերը հրադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման գործում, որոնք, հուսով ենք, կամրագրեն խաղաղությունը տարածաշրջանում և կապահովեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարի լարված և փխրուն իրավիճակում հայոց բանակի քաջարի մարտիկները շարունակում են մշտարթուն հսկել հայրենիքն ու հայրենյաց սահմանները, և աննկուն են նրանց, ինչպես և մեր ողջ ժողովրդի ոգին ու վճռականությունը՝ աննահանջ ու հաղթական մնալու հայրենիքն ու անկախ կյանքը պաշտպանելու սրբազան գործում։

Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով (Փիլիպ. Դ 7), այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

11 1 11 2 11 3 11 4 11 5 11 6

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 101078 Կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով
Հաջորդ նյութը Moskva hay ekegheci 15մլն․ ռուբլի նվիրատվություն՝ ի զորակցություն արցախահայությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?