Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:
Շնորհավորում ենք Հայոց Հովվապետին և աղոթում առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել շնորհազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Մաղթում ենք քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը:
![Այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է 11 Garegin Erkrord 237](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2019/08/Garegin-Erkrord-237.jpg)