Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Serovbe
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Հոգեւոր Խնամատարությունը Բանակում
Սոցկայքեր

Հոգեւոր Խնամատարությունը Բանակում

Published 16 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Այսօր ընկերային ցանցերում տեսա, որ որոշ անձեր (ընդհանրապես նույն անձերն են՝ անհավատ, ագնոստիկ, աստվածամերժ եւ այլն), որոնք ակնհայտ սխալ ու կեղծ լուրեր տարածելով հիմա էլ փորձում են խնդրահարույց դարձնել հայոց բանակում հոգեւոր խնամատարության հարցը, հոգեւորականների որպես գնդերեցներ զորամասերում ներկայությունը եւ նրանց առաքելությունը։ Ընդհանրապես այն տպավորությունն ունեմ, որ այս մարդիկ բան ու գործ չունեն, բացի ընկերային ցանցերում սրան-նրան փնովելը եւ մանավանդ Եկեղեցու մասին վարկաբեկիչ լուրեր տարածելը։

 Անշուշտ մարդկային իրավունք է, մարդու անձնական հարցն է հավատացյալ կամ անհավատ, քրիստոնյա կամ ոչ քրիստոնյա լինելը։ Մարդկային անտարակուսելի իրավունք է նաեւ խոսքի ազատությունը։ Բայց անհավատ լինելը անպայմանորեն չի ենթադրում թշնամություն հավատքի եւ եկեղեցու նկատմամբ, ինչպես որ հավատացյալ լինելը առավել եւս չի նշանակում թշնամություն տածել անհավատի նկատմամբ։ Ի վերջո, երբ խոսում ենք հանրության մեջ սիրո եւ համերաշխության մասին, այդ հանրությունը իր մեջ ներառում է բոլորին։ Իսկ սեր ու համերաշխություն չի կարող լինել, եթե չկա փոխադարձ հարգանք մեկզմեկու նկատմամբ՝ առանց անպայման դիմացինի համոզմանն ու մոտեցմանը համամիտ լինելու։ Իսկ սերն ու համերաշխությունը, փոխադարձ հարգանքը ենթադրում են նաեւ միմյանց նկատմամբ առնվազն սուտ ու կեղծ լուրերի տարածումից հրաժարում։
Այսօր օրերին մեր սահմանները կրկին խաղաղ չեն։ Թշնամին ներխուժման բազմաթիվ փորձեր է արել ու դեռ անում է։ Գնդակոծվել են հայկական բնակավայրեր, ցավալիորեն ունենք նաեւ զոհեր։ Փառք Աստծու, մեր բանակը փայլուն է կատարել եւ կատարում է իր առաջադրանքը։ Ագրեսորը ետ է շպրտվել։ Ըստ որոշ լուրերի հայկական կողմը նույնիսկ կարողացել է իր հսկողության տակ վերցնել ռազմականորեն կարեւոր հենակետեր կամ բարձունքներ։ Հոգեւորականն էլ զինվորի հետ ուս-ուսի սահման է պահում, եւ նաեւ սահմանամերձ բնակավայրերում իր շուրջօրյա ներկայությամբ հույս ու հավատ ներշնչում այնտեղ ապրող մեր քույրերին ու եղբայրներին։
Եւ ահա այս իրադրության մեջ հայտնվում են մարդիկ, որոնք էլի փորձում են մթնոլորտ պղտորել, կրքեր բորբոքել եւ դա անել ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածմամբ։ Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։
Ամեն հասկացող ու չհասկացող մեջտեղ է ընկնում, թե Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, Պետությունն ու Եկեղեցին բաժանված են, եւ թե իբր աշխարհիկ պետության մեջ եկեղեցին կամ հոգեւորականը գործ չունեն՝ դպրոցում, հիվանդանոցում, ազատազրկման վայրերում, բանակում եւ այլն։ Եւ իրենց թվում է, թե եթե մի քանի վերացական բաներ են կարդացել, ուրեմն ամենագետ են, փայլուն քաղաքագետ են, դիվանագետ են, պատմագետ են եւ այլն, եւ այլն։ Ո՛չ, սիրելի գիտակներ։ Ամեն բան այնպես չէ, ինչպես դուք եք կարծում եւ փորձում սուտ ու փուտ լուրերով սրան-նրան համոզել կամ միտքը պղտորել։
Սկսենք նրանից, որ աշխարհիկ պետություն չի նշանակում աստվածամերժ պետություն, չի նշանակում անհավատ պետություն, հակաեկեղեցական պետություն։ Աշխարհիկ պետության քաղաքացիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կարող են լինել հավատացյալ։ Եւ անկախ նրանից, թե այդ հավատացյալ մարդիկ ուր են գտնվում՝ դպրոցում, բանակում, հիվանդանոցում թե բանտում, բնականաբար կարող են ունենալ հոգեւոր խնամատարության կարիք եւ այդ հոգեւոր պահանջը ի կատար ածել տալու իրավունք։ Առաւել եւս բանակում, որի մեծամասնությունը կազմված է 18-20 տարեկան տնից-տեղից հեռու գտնվող հազիվ արբունքին ու չափահասության հասած, գիտակցական կյանքի ճանապարհի շեմը նոր թեւակոխած երիտասարդներից, զինվորները նույնպես կարիքն ունեն հոգեւոր հոգածության եւ խնամատարության։
Հոգեւորականը բանակում չէ, որպեսզի զինվորին խոսի կամ քարոզի, թե նա զենք վերցնի կամ ոչ, դա հոգեւորականի գործը չէ։ Դրա համար կա օրենք եւ յուրաքանչյուր զինվորական՝ սպա կամ զինվոր, ենթակա է այդ օրենքին։ Հոգեւորականը բանակում չէ, որ հրամայի զինվորին՝ անել այս կամ այն։ Դրա համար բանակում կան համապատասխան հրամանատարներ։ Հոգեւորականը բանակում է, որպեսզի իր բարի խորհրդով լինի զինվորի կողքին՝ նրան եղբայր, հարազատ ու մտերիմ։ Նա այնտեղ է, որ երիտասարդ տղային իր կյանքի կարեւոր այս փորձության շրջանում հույս ու դիմացկունություն ներշնչի։ Ի գիտություն՝ քրիստոնեությունը երբեք ու երբեք թուլություն ու պարտվողականություն քարոզող կրոն չէ։ Գիտեմ, որ շատ հաճախ անհավատներդ այլ ըմբռնում ունեք քրիստոնեության մասին, բայց դա ձեր հարցն է, ոչ թե քրիստոնեության։
Վերադառնանք աշխարհիկ պետության։ Եւ նորից օրինակ բերեմ Գերմանիան։ Ես Գերմանիան եմ բերում օրինակ, որովհետեւ ապրում եւ գործում եմ այստեղ եւ կարծում եմ, լավ գիտեմ այս երկրի իրականությունը եւ քիչ-շատ նաեւ օրենքները։ Գերմանիան աշխարհիկ երկիր է։ Գերմանիայում Պետությունն ու Եկեղեցին բաժանված են իրարից։
Աշխարհիկ Գերմանիայում թե ինչպես է հանրակրթական դպրոցներում կարգավորվում «Կրոնի դասը», խոսել ու գրել եմ։ Այսօր խոսենք մի այլ հարցի մասին՝ բանակում հոգեւոր խնամատարության մասին։ Երեւի մի օր էլ կարելի է խոսել հիվանդանոցներում եւ նաեւ ազատազրկման վայրերում հոգեւոր խնամատարության մասին։ Ասեմ միայն, որ Գերմանիայում հավանաբար չգտնվի քիչ-շատ մեծ հիվանդանոց, որ չունենա իրենց կցված հոգեւորականը եւ նաեւ մատուռը կամ աղոթասրահը։
Գերմանիայի բանակը բաղկացած է շուրջ 185 հազար անձից, որոնցից շուրջ 23 հազարը կանայք են։ Ըստ վիճակագրության զինվորականության շուրջ 60 տոկոսը հավատացյալ են կամ սերում են հավատացյալ ընտանիքներից եւ Եկեղեցու անդամ են։ Մինչեւ 2011 թ․ զինվորական ծառայությունը պարտադիր էր, շուրջ ինը տարի է այն այլեւս պարտադիր չէ։ Գերմանիան, ի տարբերություն Հայաստանի, կարող է իրեն նման բան թույլ տալ։ Մենք դժբախտաբար զրկված ենք նման հնարավորությունից։
Գերմանական բանակն ունի նաեւ հոգեւոր խնամատարություն (գերմ․՝ Militärseelsorge), ընդհանրապես կաթողիկե եւ բողոքական՝ ըստ երկրի բնակչության հարանվանական պատկանելիության։ Այն ունի մեկ հիմնական նպատակ՝ ստանձնել զինծառայողների եւ նաեւ նրանց ընտանիքների հոգևոր խնամքը՝ խոսքով, աղոթքով, արարողություններով, Սբ․ Պատարագներով, իսկ հնարավոր ազատ ժամերին՝ անգամ ուխտագնացություններով։
Բանակում հոգեւոր խնամատարության հարցը կարգավորված է Պետության եւ Եկեղեցու միջեւ կնքված կոնկորդատներով կամ եկեղեցական պայմանագրերով, որոնք ենթակա են փոփոխման երկուստեք համաձայնությամբ։
Այսօր գերմանական բանակում իրենց առաքելությունն են իրականացնում շուրջ 200 խնամատար-հոգեւորականներ, պայմանական հայերեն բառով նրանց կոչենք՝ գնդերեցներ։ Նրանք ունեն նաեւ ոչ քիչ թվով օգնականներ, ասենք՝ սարկավագներ կամ ասիստենտներ։ Ընդհանրապես բանակում նրանք իրենց գործունեությունն են իրականացնում նվազագույնը վեց տարի։ Իրենց գործունեության ընթացքում նրանց այսպես ասած գործատուն պաշտպանության նախարարությունն է։ Իրենք աշխատանքային պայմանագրային պարտավորություններ ունեն նախարարության հանդէպ, այնուհանդերձ նախարարությունը չի կարող նրանց զինվորական հրահանգներ տալ։ Գնդերեցները մասնակցում են նաեւ գերմանական բանակի Գերմանիայից դուրս հնարավոր առաքելություններին։ Նրանց բոլորի ամսավճարները հոգացվում են պետական գանձանակից։
Կարելի է դեռ հավելյալ մանրամասնություններ փոխանցել, բայց, կարծում եմ, այսքան բավարար է։ «Ով ականջ ունի լսելոյ, լուիցէ»։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 578 «Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են». Գարեգին Բ Կաթողիկոս
Հաջորդ նյութը Hayr Mesrop ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉ Տ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԵՏ. ԺԱՄԱՆԱԿ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Սոցկայքեր

Խաչապաշտից մինչև խաչուրաց․ ինչպիսի «թռիչք»․ Տեր Արարատ

19 Հունիսի, 2024
Ter Ararat
Սոցկայքեր

ՍԴՀԿ վարչության ատենապետի պատճառով կասկածի տակ դրվում կուսակցության երբեմնի հեղինակությունը․ Տեր Արարատ

5 Հունիսի, 2024
Asoghik abgh
Սոցկայքեր

Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. կայացեք որպես պետական մտածողություն ունեցող գործիչներ. Ասողիկ աբեղա Կարապետյան

22 Մայիսի, 2024
Ter Esayi 657
Սոցկայքեր

Հ1-ը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին

18 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?