Այո՛: 14-րդ դարից սկսած «Մաշտոց» ծիսական ժողովածուներում հստակ նշվում է, որ Ս. Մկրտության մասնակիցները կարող են համբուրել նոր մկրտվածին: Պարզապես վառ արտահայտված շրթներկ օգտագործած աղջիկները կամ կանայք պետք է ավելի զգույշ համբուրեն, որպեսզի այն չտպավորվի մկրտվածի վրա։ Իսկ չհամբուրելու արգելքը «ժողովրդական քրիստոնեության» հնարածն է, որով հավանաբար փորձ է արվում առավել կարևորություն տալ Ս․ Մյուռոնին։