Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 29 Ուր. ԲԿ․ Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 28 Եշ. ԲՁ.Սրբոյն Երեմիայի մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 27 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 26 Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 25 Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Virahayoc tem
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Վիրահայոց թեմի հայտարարությունը (17.04.2020)
Uncategorized

Վիրահայոց թեմի հայտարարությունը (17.04.2020)

Published 17 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հետևելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրներին և այս օրերին ամենից բարձր դասելով մարդկանց պաշտպանվածությունը հնարավոր վտանգներից, անտեղի ենք համարում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված ոչ պատեհ և անհարկի գրառումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին:

 Հայաստանից դուրս ապրող հայերիս համար սրբությունների սրբություն են մեր Մայր Հայրենիքը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Առավել ևս այս օրերին աղոթում ենք մեր հայրենակիցների առողջության համար, բարձր գնահատում Հայաստանի իշխանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հայ բժիշկների, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից արվող աշխատանքները:

 Համաշխարհային սպառնալիք դարձած համավարակը պետք է որ զգոնացներ մեզանից յուրաքանչյուրին՝ հնարավոր դժվարությունները և կորուստները նվազագույնի հասցնելու միտումով: Ակնկալվող խելամտության փոխարեն արձանագրված անհեթեթեթ գրառումը մեկ անգամ ևս տեղիք է տալիս հիշեցնել, որ իբրև Հայաստանից դուրս ապրող հայեր, հետևելով հանդերձ Հայաստանի քաղաքական զարգացումներին, բացառիկ զգուշությամբ, պատկառանքով ու հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական իրավունքներին, պարտավորված զգում գիտակցել ցանկացած միջամտության լրջությունը: Նույնը ակնկալում ենք մենք՝ այս կամ այն պետության քաղաքացիներս:

 Այլ է մեր եկեղեցու, մեր հոգևոր Հայրապետի, եկեղեցու սպասավորների և հավատավոր հոտի հարցը:

 Հայաստանում և նրա սահմաններից դուրս հոգևոր մեր միասնականության, ազգային արժանապատվության, հայապահպանության կարևորագույն երաշխիքը մեր եկեղեցին է, և այս սուրբ առաքելությունը կյանքի է կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մեզ համար անընդունելի է Կաթողիկոսի հասցեին արվող ցանկացած անհիմն ու չպատճառաբանված հայտարարություն, որն ուղղված կարող է լինել մեր միասնականության, ազգային արժանապատվության խաթարմանը: Առավել ևս երբ այդ հայտարարությունն արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ում վստահված է մեր Մայր Հայրենիքի պետականությունը:

 Հորդորում ենք ամենքին, Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս, նկատի ունենալ այդ եկեղեցու բոլոր անդամների զգացմունքները, արժանապատվությունը, բարոյական իրավունքներն ու պարտավորությունները: Այս առումով մեր եկեղեցու սահմաններն անհամեմատ ավելի մեծ են և յուրաքանչյուր հայ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, պարտավոր է բացառիկ զգուշությամբ վերաբերվել նրան:

Աղբյուր՝ armenianchurch.ge

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Cegh 24.04.2019 14 Ծանուցում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունների վերաբերյալ
Հաջորդ նյութը Hayr Ruben 325 Ռուբեն վարդապետ Զարգարյան. «Եվ Սասուն Միքայելյանին, եւ Սեֆիլյանին, եւ Հաց բերողին այցելել ենք, իսկ Փաշինյանին չի հաջողվել»

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 2 Գշ. ԳՁ. Դ օր Ս. Ծննդեան պահոց

31 Դեկտեմբերի, 2023
Ankakhutyan ton 3
Նորություններ

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 2 Շբ. ԲՁ. Սրբոցն Յակովբայ եւ Շմաւոնի առաքելոցն

31 Օգոստոսի, 2023
6rd mijazgayin hamagumar 1
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին (նկարներ)

9 Հուլիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?