Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Published 12 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 11-ին՝ Ավագ Շաբաթ օրը երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նախքան Ս. Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Պատարագին իր քարոզում Վազգեն Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և ողջ հայ ժողովրդին Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով, աղոթք բարձրացրեց առ Բարձրյալ Աստված, որ լուսավոր այս տոնն առատ բարիքներ պարգևի մեր ժողովրդին, երկրին ու Մայր Եկեղեցուն, համավարակի այս դժվարին պայմաններում մարդկանց մեջ զորացնի հավատքն ու հույսը, սերն ու կարեկցանքը։

«Մեր Փրկչի Հարության Ավետիսը Մայր Աթոռի վանքերի զանգերի ավետաբաշխ ղողանջներով թող տարածվի ընտանիքներից ներս, մխիթարի սգավորներին, բժշկի հիվանդներին, երջանկություն, սեր և խաղաղություն պարգևի ամենքին։ Թեև հանգամանքների բերումով շատերդ չկարողացաք եկեղեցու կանթեղից վառել Ճրագալույցի մոմերը, սակայն ընկրկելու կարիք չկա, տոնական սեղանի շուրջ հավաքված աղոթեցեք և վառեք տան սուրբ անկյունում պահվող մոմերը և թող այդ հոգևոր լույսն ու ջերմությունը, օրվա խորհրդավորությամբ պահի հոգևոր մթնոլորտը, ընտանեկան ջերմ ու տաքուկ միջավայրում։

Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները, թող վառվեն հավատքի մոմեր ու խունկ ծխվի և սրտաբուխ աղոթքը երջանկություն, սեր ու խնդություն բերի տաճար դարձած ընտանիքից ներս։

Հարության ավետիսը թող հասնի մեր հայրենիքի սահմանները պահող հպարտ և քաջարի զինվորներին ու հրամանատարներին, որ եղբայրասիրությամբ ու միաբանությամբ ամրացնեն հայոց հզոր բանակը։

Նվիրական այս տոնը համբերություն, ուժ և կորով թող պարգևի կյանքեր փրկող, մարդկանց առողջացնող, հիվանդների նկատմամբ ծնողական խնամք դրսևորող մեր սիրելի բժիշկներին, ովքեր սահմանապահ հայոց մարտիկների նման թողած տուն ու երեխաներ՝ ապահովում են մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Ցանկանում եմ ասել՝ ձեզ շատ ենք սիրում։

Աստվածորդու Հարության, մահին հաղթելու տոնը մեր ոստիկաններին, ուժային կառույցների ծառայողներին ամուր կամք ու վստահություն թող շնորհի, որ շարունակեն պահպանել մեր սիրելի Հայաստան աշխարհի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը։ Բնության վերազարթոնքն ավետող այս տոնը թող օրհնաբեր դարձնի հայոց սուրբ հողը, զորացնի հողագործին ու ռանչպարին, որ շարունակեն բերք ու բարիքով կերակրել աստվածասեր մեր ժողովրդին։

Հիսուսի հրաշափառ Հարության ջերմ ու լուսավոր տոնը Հայոց Եկեղեցու համար թող նոր հորիզոններ բացի, խնկաբույր մեր վանքերում ու եկեղեցիներում հնչող անդադրում աղոթքները խաղաղության, սիրո և երջանկության մեջ պահեն մեր սիրելի ժողովրդին ու հայրենիքը», – մաղթեց Վազգեն եպիսկոպոսը՝ հորդորելով ամենքին ժամասացության «Քրիստոս մեռելներից հարություն առավ, մահվամբ մահին հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց» ավետիսով շարունակել ապրել բարի և ստեղծարար գործերով, անդադար սիրել միմյանց և հոգատարությամբ և ողորմածությամբ շրջապատել հայրենի երկիրը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Սուրբ Խորան, Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը:

Սրբազան արարողությունից հետո հոգևորականներն առաջնորդվեցին Վեհարան, ուր, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Ս. Հարության առաջին Տնօրհնեքի արարողությունը:

11 6 1 11 7 1 11 8 1 11 9 1 11 1 1 11 2 1 11 3 1 11 4 1 11 5 1

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը CHragaluyc ughigh Ս. Հարության ճրագալույցի պատարագ. ուղիղ հեռարձակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնից (11.04.2020)
Հաջորդ նյութը Harutyan patarag Ս. Հարության հայրապետական պատարագ. ուղիղ հեռարձակում Երևանի Ս. Գր. Լուսավորիչ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?