Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝
— Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
— Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ facebook.com, facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
— «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, youtube.com/ShoghakatTVcompany, facebook.com/ShoghakatTv/ էջերում:


