Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված եւս 68 ընտանիքի: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։
«Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սոցիալական ուղղվածության ծրագրերով առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հատկացվում են ըստ նախանշված թիրախային խմբերի՝ բացառելով կրկնությունները:
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ դիմումների ընդունումը ժամանակավորապես դադարեցվում է բոլոր հարթակներով, քանի որ արդեն իսկ կան կուտակված դիմումներ, որոնք ուսումնասիրման փուլում են:
Այլ համայնքների բնակիչներին խնդրում եւ հորդորում ենք աջակցություն ստանալու համար չդիմել Էջիածնի քաղաքապետարան»: