Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
02 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքի շնորհանդես (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքի շնորհանդես (նկարներ)

Published: 2 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Առաջնեկը՝ նորովի» շնորհանդեսը՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի աշխարհաբար (արևմտահայերեն, թարգմանությունը՝ Մ. Գոչունյան (Քասիմ)) առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակությանը։ 

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։ Այնուհետև կատարված թարգմանության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Շնորհանդեսի ընթացքում «Գեղարդ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան) մենակատարներ Լուիզա Երեմյանն ու Անահիտ Պապայանը շարականներ կատարեցին, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը ներկաների համար ընթերցեց Ս․Գրիգոր Նարեկացու աղոթագրքից մի հատված։
Ցերեկույթին իր սրտի խոսք ասաց Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Խոսելով գրքի գիտական և մշակութային արժեքի մասին՝ պրն. Գոչունյանը նաև իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնին՝ գրքի վերահրատարակմանն աջակցելու և «Նարեկը» ժողովրդի բոլոր խավերին մատչելի դարձնելու գործում կարևորագույն դերակատարություն ունենալու համար:
Վերջում շնորհանդեսի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
«Երբ խոսում ենք «Նարեկ»-ի մասին, խոսում ենք աղոթքի մասին: Աղոթքը մարդու և աղոթքը ազգի զորությունն է: Եթե մեկ բառի մեջ ամփոփենք աղոթամատյանը, կասենք՝ ողորմություն՝ Աստծո ողորմությունը: Սուրբ Նարեկը մեզ սովորեցնում է, որ մենք այդքան էլ զորավոր չենք և մեր վաղվա օրվա համար Աստծո ողորմությունն է պետք: Աղոթամատյանը ծնվել է մարդուն ողորմություն խնդրել սովորեցնելու համար», — ասաց Սահակ Պատրիարքը՝ հորդորելով ամենքին աղոթել, քանի որ աղոթքը լույս է և միացնում է մարդուն Աստծո լույսի հետ:
«Ես հպարտ եմ, որ այսօր Պոլսի համայնքի ծոցից դուրս եկած արժեք է կրկին հրապարակ բերվում 100 տարի հետո՝ ի օգուտ ամբողջ հայության», — ընդգծեց նա՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով «Ժամանակ» օրաթերթի խմբագրին, որ չթողեց իր ընտանեկան ժառանգությունը մնա գրադարանների դարակների վրա:
Կ.Պոլսի Հայոց Պատրիարքը նաև իր շնորհակալական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գրքի վերահրատարակության և ժողովրդին հասանելի դարձնելու կապակցությամբ:02 5 02 3 02 4 02 6 02 7 02 8 02 9 02 10 02 11 02 1 02 12 02 2 02 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Pashtonakan oracuyc 2020 kazm Եկեղեցական օրացույց. 2020Թ. pdf
Հաջորդ նյութը 3 2 Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Galstyan kiraki
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

10.05 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

10 Սեպտեմբերի, 2021
Xachqar 3
Նորություններ

Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)

24 Սեպտեմբերի, 2018
Mayr ator 3
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի միջեկեղեցական աղոթք

2 Փետրվարի, 2018
Mayr Ator 25
Նորություններ

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով

7 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?