Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 02 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published 20 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն:

 Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների սաներ, «Վազգեն Սարգսյանի» անվան Ռազմական համալսարանի կուրսանտներ և այլ հրավիրյալներ։

 Ցերեկույթը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տեր Հայրն ի մասնավորի նշեց. «Դարերի ընթացքում, երբ վտագնված է եղել մեր ինքնությունը, պետականությունն ու մեր ժողովրդի հոգևոր անդորրը` մեր ժողովրդի հոգում վերարթնացել են Ս. Ղևոնդն իր խաչով ու Ս․ Վարդանն իր սրով, և իրենց անմար ու զորեղ ոգով հայ ժողովուրդն իրագործել է անհնարինը: Այսօր էլ մենք` որպես մերօրյա Ղևոնդներ ու Վարդաններ, պետք է զորավոր նրանց ոգով ի չիք դարձնենք չարի յուրաքանչյուր հրովարտակ, տեր կանգնենք մեր ինքնությանն ու հավատքին՝ թույլ չտալով հավատավոր մեր զավակներին գերի դառնալ կեղծիքին ու ստին, դրամին ու դիրքին:

     …Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանց անկոտրում ոգին միշտ էլ կենդանի է եղել մեր սրտերում, և յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հոգու մի գողտրիկ անկյունում խոնարհվել նրանց հիշատակի առաջ, քանի որ նրանց նահատակությամբ է, որ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատևեց դարեր»:

 Տեր Հովելը նաև ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության ուրախալի օրվա առիթով՝ հաստատելով, որ Նորին Սրբությունը, որպես սիրող, ներող ու խնամող հայր, որպես քաջ, իմաստուն և արիասիրտ Հովվապետ Ազգիս Հայոց` գիշեր ու զօր իր կյանքն է դնում հոգևոր կյանքի անդորրության, Հայոց Եկեղեցու և մեր սրբազան Հայրենիքի զորացման, պայծառացման ու ապահովության նվիրական գործին։

 Հանդիսության մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, պ. գ. թ. Արթուր Իսրայելյանը: Վերջինս ընդգծեց, որ Վարդանանց տոնը սերունդների դաստիարակության համար ներշնչման աղբյուր է եղել, որը հայրենիքի պաշտպանության ընթացքում մեկտեղել է զինվորականին, մտավորականին և հոգևորականին: Պրն․Իսրայելյանը նշեց նաև, որ տարբեր բուհերի ուսանողների մասնակցությունը Մայր Աթոռում կազմակերպված Ս․Վարդանանց հիշատակի հանդիսությանն իր բարերար ազդեցությունն է թողնում նրանց հոգևոր դաստիարակության գործում:

 Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախոսություն կարդաց ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:

 Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի երգչախմբերը և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները։

 Ցերեկույթի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունը փոխանցեց ներկաներին: Նորին Սրբությունը, անդրադառնալով Ս․Վարդանանց հերոսական ոգուն ու նահատակությանը հանուն հայրենիքի և հավատի, մասնավորապես ասաց․ «Որքան դարեր ու ժամանակ անցնի, ազգիս զավակները Վարդանանց ոգով գոտեպնդված՝ պարտավոր են հիշել, որ թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, որ քրիստոնեությունը հանդերձանք չէ, որը կարելի է փոխել, այլ մաշկի գույն ու էություն։ Վարդանանց պատերազմը մեզ համար լոկ պատմական իրադարձություն չէ, այլ ոգու վեհ ու տիրական հաղթություն, որը լուսավորել է մեր ժողովրդի փորձություններով լեցուն պատմության ուղին։ Նրանք հաղթեցին մահին վստահությամբ, որ ոչինչ հայ կյանքից չպիտի կարողանա դուրս մղել Աստծուն, և Քրիստոսով մեզ տրված Աստծո սեփական ժողովուրդ լինելու շնորհը պիտի զորացնի նոր հաղթանակների։

 Այսօր նույնպես մեզ համար օրախնդիր է պաշտպանել մեր սրբազան հայրենիքի սահմանները, մեր հոգևոր արժեքների անաղարտությունը, մեր սուրբ հավատքն ու ավանդությունները, որոնց դեմ ծառանում են նորանոր մարտահրավերներ: Մեր կյանքի հրամայականների ու դժվարությունների հանդիման մենք ունենք Վարդանանց օրինակը, նրանց խրախույսն ու ոգեշնչումը։ Վարդանանց հետ, նրանց անմահ  խորհրդով գիտենք ով ենք և ուր ենք գնում։ Նրանց հետ պիտի գիտենանք նաև մեր արիությանը վատություն չխառնել և մեր պարտքի ու պատասխանատվության մեջ քաջ ու հաղթանակող լինել»։

 Հայոց Հայրապետը փաստեց, որ Վարդանանց անմահ ոգու արիությամբ ու քաջությամբ է կերտվել Հայաստանի նորանկախ պետությունը, որի զոհասեղանին իրենց կյանքերը ընծայաբերեցին բազում հայորդիներ։ Նորին Սրբությունը գոհություն հայտնեց Աստծուն, որ վառ է պահում հայորդիների սրտերում Վարդանանց ոգին, որով պիտի զորացնեն իրենց հայրենիքը, ամրագրեն ու զարգացնեն պետական, ազգային կյանքի ձեռքբերումները։

 «Վարդանանց հավատքի և ոգու արթնությամբ մեր որոշումները, մեր գործերը պիտի ուղղորդեն մեզ դեպի Աստծուց օրհնյալ ճանապարհներ՝ մեր կյանքին պարգևելով առաքինազարդ հոգու արգասիքներ՝ սեր, նվիրում, նախանձախնդրություն, արդարություն, միմյանց զորակցություն, միասնականություն և ամենայն բարին»,- պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով նաև, որ քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությունը, տեսիլքների ու իղձերի նկատմամբ նվիրումը շեն ու պայծառ և զորացյալ կպահի Վարդանանց ավանդը՝ մեր սրբազան հայրենիքը և Առաքելական Սուրբ Եկեղեցին։

 Վերջում Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մշակութային մասն ապահովողներին՝ ճեմարականներին և համալսարանականներին՝ նրանց մաղթելով հոգու և մտքի պայծառություն, ջանադիր աշխատանք և արդյունավոր ուսումնառություն, որպեսզի իբրև Քրիստոսի քաջ զինվորներ՝ լուսավորեն ու առաջնորդեն հայ ժողովրդին, ծառայեն կրթության ու գիտության առաջընթացին, հայրենիքի պաշտպանությանն ու հզորությանը։

Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:
20 02 01 20 02 02 20 02 03 20 02 04 20 02 05 20 02 06 20 02 07 20 02 08 20 02 09 20 02 10 20 02 11 20 02 12

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 01 07 Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը 21 01 06 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սիրիահայ ընտանիքների երեխաների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?