Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Markos Mangasaryan 265
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Պատասխան «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին
Նորություններ

Պատասխան «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին

Published: 31 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

 Մարկոս քահանա Մանգասարյանն իր պատասխանը Լարիսա Մինասյանին տրամադրել է Aysor.am-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ:

 «Ուշադիր ծանոթացա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի՝ լրատվամիջոցներին և հանրությանն ուղղված ուղերձին, դրանում շարադրված  «վերջին շրջանում առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերին»՝ «սուտ»-երին, և պատասխան «փաստ»-երին։ Առավել ուշագրավ էր ինձ համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող հատվածը։ Հայոց Եկեղեցին միշտ և բոլոր ժամանակներում բարձրաձայնել է ճշմարտությունը, ջատագովը եղել արդարության, ընդվզել անարդարության և կեղծիքի դեմ, առավել ևս երբ դա սպառնալիք է ներկայացրել իր հոգևոր խնամքի ներքո գտնվող ժողովրդի համար։ Այս դեպքում էլ այդպես էր։

 Առավել քան դատապարտելի է հիշյալ հիմնադրամի որդեգրած մոտեցումը՝ Արմավիրի թեմի միջոցով անապահով 130 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված բարեգործությամբ հերքել փաստը այն ժխտողական վերաբերմունքի, որ հիմնադրամը և վերջինիս աջակցությամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով ուղղակի և անուղղակի դրսևորել են Հայոց Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքում նրա դերակատարության հանդեպ։

 Հեռուն չգնալով միայն հիշեցնեմ․ի՞նչ էր վերջերս՝ 2019թ․դեկտեմբերի 18-ին, Երևանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությամբ կազմակերպված «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ» հանրային քննարկումը, եթե ոչ՝ նաև մի մասով հակաքարոզչություն և ատելության սերմանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյոք հրավիրված էին այդտեղ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակություն ներկայացնող բազում այլ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կիսում հիմնադրամի հովանավորյալ շատ և շատ տեսակետներ։ Անշուշտ ո՛չ, որովհետև այլապես չէին կարողանա օրեր անց Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից հնչեցնել խնդրահարույց գնահատականներով և դիտարկումներով իրենց զեկույցը՝ ըստ նշյալ քննարկման ժամանակ շրջանառության մեջ դրված փաստաթուղթ-առաջարկի, որի մեջ, օրինակ, նշված է․

 «Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միջամտող կեցվածքի պատճառով։ ․․․Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ նաև չարաշահում է իր դիրքը՝ միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» և կամ առաջարկությունների մեջ տեղ գտած հետևյալ ցուցումները, որոնք պարունակում են Հայ Եկեղեցու նկատմամբ անհիմն մեղադրանքներ՝ «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը․․․հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գերիշխող դիրքի ․․․մասերով», «արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին» և այլն։

 Այս լույսի ներքո ամբողջովին ընկալելի և տեղին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 20-ին տեղի ունեցած եպիսկոպոսների ժողովին անդրադարձը վերոհիշյալ փաստաթղթին։ «Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ։

 Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից», — ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 Հիմա, հենվելով միայն այս փաստի վրա, հարցնում եմ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ջանքերով կազմակերպված այս քննարկման իրողությունը և հիմնադրամի կողմից վավերացված զեկույցը ի՛նչ է ենթադրել տալիս՝ աջակցո՞ւմ է Հայ Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ։ Ուստի, պետք չէ քողարկվել կատարված բարեգործությամբ․ անշահախնդիր բարեգործությունը միշտ էլ գովելի արարք է»։

Աղբյուր` www.aysor.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat Galstanyan 245 e1580391769582 Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ
Հաջորդ նյութը Mayr Ator 2344 Նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Qristoneakan dastiarakuyan kentron 5
Նորություններ

Մեկնարկեց «Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով եռօրյա համաժողովը (նկարներ)

19 Ապրիլի, 2016
Ekexecu zanger23
Նորություններ

Արաբկիր համայնքում տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու 5 զանգերի օծման կարգ (նկարներ)

16 Մայիսի, 2016
Mayr Tachar norogum
Նորություններ

Ծանուցում Մայր Տաճարի վերաբերյալ

25 Նոյեմբերի, 2018
04 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին

4 Ապրիլի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?