Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս
ՆորություններՀարցազրույցներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս

Published 28 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Հայ եկեղեցու պատմությունը ոչ ոք չի բաժանում հայ ժողովրդի պատմությունից: Դասագրքի նպատակն էլ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից բաժանելը չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մենք խնդրեցինք սրբազան հորը մեկնաբանել հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքը. «… պատկերացնում եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը՝ բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ գործունեություն, ազգի ինքնության դեմ վարվող նեղ մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»:

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ընդգծեց, որ «Հայ Եկեղեցու պատմություն» անվան ներքո ոչ միայն եկեղեցու պատմությունը դասավանդելն է, այլ ամբողջ քրիստոնեական արժեքների փունջը, այսինքն Աստվածաշնչին, Սուրբ Գրքին ծանոթությունը, Եկեղեցու դավանանքին, ծեսերի, քրիստոնեական  բարոյագիտության հետ կապված  խնդիրներին, քրիստոենական բարոյագիտությանը, որոնք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ ներառված չեն:

«Հայ Եկեղեցին, հայ Եկեղեցու ողջ մշակույթը, ժառանգությունը որպեսզի երեխային հասու լինի, ընտրված է «Հայ եկեղեցու պատմություն» վերնագիրը,  այսինքն «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը միայն թվեր, փաստեր չեն: Մի երկու տարեթվեր, փաստեր կան, որոնք կարելի է վերանայել, տեսնել, թե որտեղ են կրկնությունները ու խմբագրել, բացառել, բայց այդ առարկայի միջոցով տրվում է Աստվածաշնչի իմացություն: Պարույր Սևակն ասում էր՝ ով Աստվածաշունչ չի կարդացել, գրագետ մարդ չէ: Չեմ կարծում, թե Սևակը ինչ որ մերկանտիլ մտածումներ ուներ, կամ էլ տառապում էր կրոնական մոլեռանդությամբ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը:

 Սրբազան հայրը նշեց, որ Աստվածաշնչի ծանոթությունը բնական, նորմալ բան է, որ երեխան պետք է սովորի:

«70 տարի Աստվածաշնչին անծանոթ սերունդ մեծացավ, տեսանք՝ ինչ եղավ: Հիմա չենք ուզում Աստվածաշնչին անծանոթ սերունդ մեծանա: Աշխարհի որ անկյունում էլ լինի, խայտառակ ձևով են ներկայացնում  հայ Եկեղեցու դավանությունը,  բացարձակ չգիտեն՝ հայ Եկեղեցու դավանությունը:  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի նպատակն է վերացնել այդ անգրագիտությունը, այսինքն, որպեսզի երեխան ծանոթանա ծեսերին, խորհուրդներին, դավանությանը, մշակույթին ժառանգությանը, ճարտարապետությանը, արվեստին,  երաժշտությանը: Սրանք հնարավոր չէ ներառել «Հայ ժողովրդի պատմության» մեջ: Այսինքն՝ ինչպիսին պետք է լինի մարդը, հայը, քրիստոնյան, այս բոլորը «Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող տալ, որովհետև պատմական առարկա է: «Հայ Եկեղեցու պատմություն» անվան ներքո այս ամեն ինչը տրվում է: Եթե անունն է խանգարում, թող անունը փոխեն, դնեն «Հայ ինքնության պատմություն», «Հայ ինքնություն», «Հայ քրիստոնական միտք», ինչ ուզում են դնեն, բայց երբեք, ինչ այս 15 տարի եղել է, որևէ մեկի մտքով չի անցել, ասել՝ ուրեմն հայ Եկեղեցու պատմությունն ուրիշ բան է, հայ ժողովրդի պատմությունն՝ ուրիշ բան: Այդպիսի բան որևէ մեկի մտքով չի անցել, չի էլ անցնում: Թե ինչու է կառավարության մտքով նման բան անցել, երևի իրենք կիմանան, երևի մի գիտելիքի են տիրապետում, որին մենք չե՞նք տիրապետում, մեր գրագիտությունը երևի չի՞ բավարարում, որպեսզի հասկանանք, թե իրենք ինչ են հասկանում: Հայ Եկեղեցու պատմությունը  ոչ ոք չի տարանջատում հայ ժողովրդի պատմությունից, առավել ևս մենք՝ հոգևորականներս, ղալաթ կանենք, թե կտարանջատենք: Հայ Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատես՝ ի՞նչ է տակը մնալու: Հարցը տարանաջատելու մասին չէ, հարցը հայ Եկեղեցու ողջ ժառանգությունը մատուցելու մասին է, իսկ այդ ողջ ժառանգությունը միայն թվեր, փաստեր չեն»,– ասաց գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նրա խոսքով, մի ամբողջ սերունդ հայ եկեղեցի ասելով հասկանում է միայն մոմ վառել, երբեմն դրանում մեղադրում են եկեղեցուն, թե լավ չի դաստիարակել. «Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ որ դաստիարակելու ոչ մի հնարավորություն չեք տալիս: Փողոցում բռնենք դաստիարակե՞նք, հո մենք Եհովայի վկա չենք»:

Սրբազան հայրն ընդգծեց, որ ինչ ուզում են անեն՝ փոխեն առարկայի անվանումը, թե ոչ, բայց «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա:

«70 տարի չկար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան,  լա՞վ մեծացանք, մեր գրագիտությունն այդ ասպարեզում փայլո՞ւն էր, հայ ժողովորդի պատմություն անցում էինք, փայլուն կերպով հասկանո՞ւմ էինք, թե ի՞նչ է հայ եկեղեցին, ի՞նչ ներդրում է ունեցել հայ եկեղեցին այս ազգի և պետության կյանքում:

Ամեն մի կիսագրագետ ելնում և ասում է, որ հայ Եկեղեցին հայ պետականության թշնամին է: Կիսագրագետների կողմից ասված խոսքերը կարելի է լուրջ ընդունե՞լ և դրանով կրթական քաղաքականություն որոշե՞լ: Եթե հայ Եկեղեցին չլիներ, չէր կարող լինել հայկական պետականություն՝ ուժեղ կամ թույլ, հզոր կամ տկար:
Հիմա գոնե կարելի է լրացնել այդ բացը, հիմա ուզում ենք մոմ վառելուց դուրս գանք, որպեսզի հայ մարդն իրեն ճանաչի իբրև քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, բայց մարդիկ ինչ-որ դժկամություն են ներկայացնում: Չի կարելի այս խոսակցությունն ամեն մի նոր իշխանության հետ նորից սկսել»,- ասաց գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ է մտել դպրոց ու երեխաներից հետաքրքրվել՝ արդյո՞ք դժգոհ են, որ անցնում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Պատասխան բոլոր դեպքերում «ոչ» է եղել:

«Ուրիշ հարց է, որ ուսուցիչները լավ պատրաստված չեն, է լավ պատրաստեք, ուրիշ հարց է, որ դասագրքերը կարող են թերություններ ունենալ, է վերախմբագրեք: Այդքան սարսափելի է, այդքան վախենում են, որ հայ երեխան հանկարծ հայ Առաքելական դառնա: Այդքան վախենո՞ւմ եք մեր քարոզությունից: Անշուշտ, Հայ Առաքելական Եկեղեցին պետք է  իր քարոզությունն իրականացնի, իր առաքելության դաշտն է: Ի՞նչ է,  նեոբոլշևիզմի ժամանակշրջան ենք ապրում, հայ Եկեղեցին այլևս անելիք չունի՞, քաշվի մի կո՞ղմ, դիտի, թե  ինչպե՞ս եք պետություն ստեղծում, ինչը որ չեք կարողանում 30 տարի ստեղծել:

Անիմաստ խոսակցություն է: Կրթությունը ձախողել են, հիմա մեղավոր են փնտրում, մեղավորը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան է: Եթե դրա փոխարեն տեխնոլոգիան դնեին, հսկայական առաջընթաց պետք է ունենար այս երկիրը, կոսմոս պետք է թռնի: Պարզվում է՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան է խանգարում կոսմոս թռնելուն»,– նշեց հոգևորականը:

Նա նշեց, որ եկեղեցին  շահագրգռված է այս առարկայի դասավանդմամբ, որովհետև այն կնպաստի եկեղեցու պատմությունից, եկեղեցու մշակույթից գրագետ քաղաքացի ունենալուն:

«Կարծես հայ Եկեղեցին ահաբեկված է, եթե հանեն, շատ վատ կլինի: Հանում եք հանեք, դրանից մեզ ի՞նչ է լինում, մենք ի՞նչ է՝ նյութական շահագրգռվածություն ունենք այդ քարոզության մեջ, մեզ հավելյալ վճարո՞ւմ են, տուրք ունե՞նք: Ընդհակառակը, եկեղեցին ծախս է անում՝ դասագրքեր, ուսուցիչների  վերապատրաստում: Նյութական շահագրգռություն չունենք, մեր շահագրգռությունն այն է, որ Հայաստանի քաղաքացին  գրագետ լինի եկեղեցու պատմությունից, մշակույթից, իր ինքնությունից, իմանա՝ ինքն ով է, հետո կմերժի, կուզենա աթեիստ լինի, թող գնա աթեիստ լինի, կուզենա  հեթանոս լինի, թող գնա հեթանոս լինի, բայց թող իմանա հայ Եկեղեցին ինչ է դավանում, ինչ արժեքներ են դավանում: Հայ եկեղեցին մեր  ժողովրդի ճնշող մեծամանության եկեղեցին է, ուզեն, թե չուզեն: Ինչ է՝ 1700 տարի հրով ու սրով ենք պահ՞ել: Ժողովրդի բարի կամքով, բարի կամեցողությամբ է չէ՞ պահվել, ժողովուրդը սիրել է, սիրում է այս եկեղեցին: Թողեք սիրի, ձեզ խանգարո՞ւմ է: Էդ սիրածը թող ճանաչի էլի , ինչի՞ կույր սիրի, թող բաց աչքերով սիրի, ինչո՞ւ պետք է քոռ-քոռ սիրի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ www.panorama.am կայքում

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 8 Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ
Հաջորդ նյութը Bagrat Galstanyan 245 e1580391769582 Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?