Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2019 թ. մրացանակակիր սաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2019 թ. մրացանակակիր սաներին (նկարներ)

Published 10 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տների ոլորտային տարբեր դասարանների և Մանրանկարչության կենտրոնի  սաներին` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, Հայորդյաց տների տնօրենների ու մանկավարժների:

 Հայորդյաց տների ծրագիրը, որ մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի, ընդարձակվելով այսօր Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո շարունակում է գործել Երևան, Էջմիածին, Գյումրի, Վանաձոր և Աշտարակ քաղաքներում: Արտադպրոցական կրթության այս կենտրոններում երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:

 Հայորդյաց տներ հաճախող շուրջ չորս հազար երեխաներից ու պատանիներից հանդիպմանը ներկա էին 2019 թվականին տարբեր ներհայաստանյան և միջազգային փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված 289 սաներ:

 Հաջողություններ արձանագրած աշակերտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել` ստանալու Նորին Սրբության օրհնությունն ու Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան բարի ավետիսը։

 Հանդիպումը սկսվեց Վարդան Սրբազանի ողջույնի խոսքով: Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայորդյաց տների անցյալ տարվա հաջողությունները` ի մասնավորի անդրադառնալով տարբեր ոլորտներում սաների նվաճումներին:

 Ուրախությամբ ողջունելով հայորդյաց տների սաներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարձր գնահատանքը բերեց նրանց և մանկավարժներին անցյալ տարի արձանագրված հաղթանակների կապակցությամբ: Նորին Սրբությունը մաղթեց նույն խանդավառությամբ, հաղթական ոգով ու տրամադրությամբ շարունակել ուսումնական գործընթացը հայորդյաց տների հարկի ներքո և նորանոր հաջողություններ արձանագրել՝ ուրախություն պատճառելով ծնողներին, մանկավարժներին, հայորդյաց տների պատասխանատուներին և Հայոց Հայրապետին:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հիշեց Հայորդյաց տների ծրագրի ակունքներում կանգնած ՀԲԸՄ նախագահ լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում հովանավորությամբ, իբրև առ հայրենին և առ մեր ժողովուրդը ունեցած սիրո արտահայտություն, կյանքի կոչվեց ծրագիրը:

 Նորին Սրբությունը փառք տվեց Աստծուն հայորդյաց տների բազմամյա արդյունավոր գործունեության համար, որի շնորհիվ հազարավոր երեխաներ ոչ միայն իրենց ձիրքերն ու տաղանդները կատարելագործեցին, այլև քրիստոնեական կրթություն ու դաստիարակություն ստացան՝ դառնալով ազգի արժանավոր զավակներ և առատացնելով ազգային կյանքի բարիքները: Վեհափառը հայորդյաց տների որպես հիմնական առաքելություն նկատեց սաների մեջ ոգու և նկարագրի կերտումը, որպեսզի ապրեն ազնիվ, աստվածահաճո և օրինակելի կյանքով: «Այդ նկարագիրն ու ոգին են, որ հաղթակաների են առաջնորդելու ազգի յուրաքանչյուր զավակին: Ոգին կարևոր է և հիմնական դերակատարություն ունի անհատի կյանքում: …Զորացրեք ձեր մեջ կամքն ու ոգին՝ միշտ հաղթանակներ արձանագրելու համար: Այդպես պիտի ծաղկի և շենանա մեր հայրենիքը, պիտի բարձրորեն հնչի մեր ժողովրդի անունը, շատերը ձեր միջոցով պիտի ավելի լավ ճանաչեն մեր երկիրը, մեր ազգի պատմությունը», – զանազան մրացանակների արժանացած մանուկներին ու պատանիներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով, որ Հայոց Եկեղեցին իր լուման է ներդրել նրանց անձերի ձևավորման գործում:

 Այս առնչությամբ Նորին Սրբությունը կատարվող ժրաջան աշխատանքի համար իր բարձր գնահատանքը բերեց հոգևոր տեսուչ Սրբազանին, տնօրեններին և մանկավարժներին, ապա վստահություն հայտնեց, որ նրանց հոգատար խնամքի ներքո հայորդյաց տները պիտի զորանան՝ տարեց տարի ավելացնելով սաների թիվը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Աստծո օրհնության ներքո մանուկները հասակ առնեն, զորանան՝ իրականության առաջնորդելով իրենց և նաև իրենց ծնողների իղձերն ու երազները՝ հայորդյաց տներում ուսումնառության տարիները ամուր պատվանդան դարձնելով իրենց կյանքի հետագա հաջողությունների համար:

 Այնուհետև ներկաները Հայրապետական մաղթերգի կատարմամբ աղոթեցին Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար, ապա Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին Տիրոջ Սուրբ Ծննդյան տոնի առիթով ընծայեցին իրենց ձեռագործ աշխատանքները:

10 1 10 2 10 3 10 4 10 5 10 6 10 7 10 8 10 9 10 10 10 11 10 12 10 13 10 14 10 15

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr tachar veran Նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 03.13 Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?