Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց արքության պատվի սրբատառ կոնդակը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց արքության պատվի սրբատառ կոնդակը (նկարներ)

Published 29 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում բազմամյա ծառայության:

Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, թեմի հոգևոր սպասավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների և թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Ուրախությամբ ողջունելով արարողության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամենքին բերեց իր օրհնությունն ու բարեմաղթանքերը: «Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ մեր Եկեղեցու սպասավորը` պարզ հոգևոր հովիվ, թե առաջնորդ, սիրված և հարգված լինի հավատացելոց կողմից», – ասաց Վեհափառ Հայրապետը` գոհունակություն հայտնելով Սրբազանի շուրջը համախմբված բազում հայորդիներին տեսնելու պատկերի առիթով:

Նորին Սրբությունը աղոթքով մաղթեց, որ Տերը զորացնի Սիոն արքեպիսկոպոսին իր առաքելության մեջ և նա շարունակի իր արդյունավոր ծառայությունը` հանուն թեմի զորացման և հայրենիքի պայծառության:

Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը:

«Սիրելի Սրբազան, ավելի քան երեք տասնամյակ Դուք, որպես ուխտյալ զինավորն Քրիստոսի, ամենայն պատրաստակամությամբ Ձեր կարողությունները ծառայեցնում եք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը: Ձեր քահանայագործության առաջին քայլերը Դուք կատարել եք Արարատյան Հայրապետական թեմում, ապա երկար տարիներ արդյունավորությամբ հովվել Վառնայի հավատավոր հայ համայնքը՝ արթուն սպասավորությամբ ջանքեր ներդնելով, որպեսզի ամրանա հայորդյաց համայնքային կյանքը, զորանա մեր ժողովրդի զավակների կապը մեր Եկեղեցու հետ և նոր սերունդի հոգիներում արմատավորվի հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը:

Մենք Ձեզ ծառայության կոչեցինք Գեղարքունյաց թեմում, ապա Ձեզ վստահեցինք Արմավիրի թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը՝  բարի սպասումով, որ հայրենական ու սփյուռքյան ծառության փորձառությամբ պիտի շարունակեք նոր հաջողություններով արդյունավորել Ձեր գործունեությունը և ավանդ բերել մեր Եկեղեցու պայծառությանը: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ այս տարիների ընթացքին կարելին ի սպաս եք բերել՝ շենացնելու Արմավիրի թեմը, առավել արդյունաւոր դարձնելու հոգևորականց գործունեությունը քաղաքներում ու գյուղերում` ի նպաստ մեր ժողովրդի զավակների հոգևոր կյանքի վերազարթոնքի», – ասված է Հայրապետական կոնդակում:

 Հայրապետական կոնդակը փոխանցելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիոն Սրբազանին շնորհեց ձեռաց խաչ:

 Այնուհետև Արմավիրի թեմի առաջնորդն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին մեծ պատվի համար` նշելով, որ այդ վաստակը նա կիսում է թեմի յուրաքանչյուր անդամի հետ, քանի որ հոգևորական և աշխարհական լծակից հայորդիների շնորհիվ են թեմական կյանքում արձանագրվել բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Սրբազանն ընդգծեց, որ հոգևոր ծառայությունն անվերջ է և շարունակական, ուստի առավել մեծ խանդավառությամբ պիտի շարունակի իր ծառայությունը բերել Հայոց Եկեղեցուն:

 Սիոն արքեպիսկոպոսը նաև իր շնրոհակալությունը հայտնեց Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններին թեմին և հոգևոր սպասավորներին ցուցաբերվող զորակցության համար:

 Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

29 1 29 2 29 3 29 4 29 5 29 6 29 7 29 8 29 9 29 10 29 11 29 12

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 245 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին
Հաջորդ նյութը Santa 2 Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?