Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
zinvorakan carayutun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Ինչու՞ են Եհովայի վկաները խուսափում զինվորական ծառայությունից
Աղանդներ

Ինչու՞ են Եհովայի վկաները խուսափում զինվորական ծառայությունից

Published 8 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եհովայի վկաները, չընդունելով «Հայրենիք» հասկացությունը և մերժելով բոլոր պետական կառույցները, դեմ են նաև բանակին և զինվորական ծառայությանը: Անշուշտ, եհովականները ճիշտ են այն հարցում, որ պատմական բոլոր դարաշրջանում երկրագընդի վրա Սատանան զինվոր ականների միջոցով մեծագույն չարագործություններ է կատարել: Սակայն մեկ այլ բան է, երբ չար մտադրությամբ, նախահարձակ լինելով, զենքով սպանություն են գործում և ուրիշի ունեցվածքին տիրում ու բոլորովին այլ բան, երբ մարդ այդ ամենից պաշտպանվելու համար է զենք վերցնում: Նույնն է պարագան նաև ազգերի և պետությունների համար: Հետևապես, ճշմարիտ չէ միանշանակոր են հակառակվել զինվորական ծառայությանը: Պատկերացնենք, որ եթե հայ ժողովուրդը հնուց առաջնորդվեր Եհովայի վկաների պատգամներով և զենք չվերցներ՝ իր Հայրենիքը պաշտպանելու, ապա հարևան անհավատ, բարբարոս ժողովուրդների ասպատակությունների հետևանքով վաղուց արդեն մեր տարածքում հայկական և քրիստոնեական հիշեցնող ոչինչ պահպանված չէր լինի: Այդ ամենին հակառակ՝ պատմությունը վկայում է, որ հայերը ջերմեռանդորեն իրենց հայրենիքը պաշտպանել են հատկապես այն ժամանակ, երբ այդ պատերազմը մղվել է նաև հանուն քրիստոնեական հավատքի պահպանության:
Դեռ նոր էր Հայոց պետությունը դարձել քրիստոնեական, երբ ստիպված էր իր հավատքը պաշտպանել հզոր հռոմեական կայսրությունից: 311թ. Հռոմի Մաքսիմինոս Դաժ կայսրը հարձակվում է Հայաստանի վրա, չնայած, որ մինչ այդ Հռոմը Հայաստանի հետ գտնվում էր բարեկամական հարաբերությունների մեջ և քաղաքական պատճառ չկար իրար հետ թշնամանալու: Հայտնի պատմագիր Եվսեբիոս Կեսարացին, հիշատակելով Հռոմի կայսրին, այդ դեպքերի կապակցությամբ գրում է. «Պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ և նիզակակից էին հռոմեացիներին: Եվ որովհետև նրանք քրիստոնյա էին և ջերմեռանդորեն պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բըռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի և դևերի պաշտամունքին… Արդ՝ նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց»: Իսկ դրանից ավելի ուշ՝ 451թ. , երբ հայ ժողովուրդը զենք վերցրեց պաշտպանվելու իրեն մազդեական կրոնը պարտադրող Պարսկաստանից, Հայոց բանակի սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտից առաջ, դիմելով իր զինակիցներին, ասում էր. «Նա, ով կարծում էր, թե մենք քրիստոնեությունը իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը… Եվ մենք էլ, թեպետ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին» (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», գլ. 5): Վարդան Մամիկոնյանը և 1035 մյուս հայորդիները, հրաժարվելով երկրային կյանքից, նահատակվեցին հանուն Հիսուսի և հանուն հայրենիքի, նահատակվեցին, որպեսզի Հայոց հողում անխախտ մնան քրիստոնեության հիմքերը: Նահատակ հայորդիների մասին ակամա հիշում ենք Հիսուսի այն խոսքը, թե՝ «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Արդ, մենք էլ մեր հայրենիքը պետք է դիտենք որպես մեր մեծ ընտանիքը: Ինչպես որ ամեն հավատացյալ իր ընտանիքի հոգսն է կիսում, նմանապես բարին այն կլիներ, որ հավատացյալը ոչ թե իր հայրենի երկրից ձեռք քաշեր, այլ այն ավելի աստվածահաճո տեսնելու ձգտումն ունենար:
Եվ եթե Եհովայի վկան քարոզում է, թե պետք չէ հայրենիքի սահմանները պաշտպանել, ապա դա նույնն է, թե նա առավոտյան աշխատանքի գնալիս իր բնակարանի դուռը չկողպեր կամ թե՝ իր ընտանիքի վրա զինված հարձակման դեպքում իր կնոջը և երեխաներին չպաշտպաներ:
Ավանդությունը նույնիսկ վկայում է, որ եղել են զորավարներ և զինվորականներ, որոնք իրենց աստվածապաշտությամբ արժանացել են Աստծու մեծ օրհնությանը և օծությանը: Եկեղեցում ավելի շատ հիշատակվում է սբ. Սարգիս և սբ. Գևորգ զորավարների անունները. Նրանցով Աստծու փառքը հայտնվեց բազում հեթանոսների, և նրանք, ի վերջո, Տիրոջ անվան համար նահատակության արժանացան:
Անդրադառնալով սուրբգրային վկայություններին, տեսնում ենք, որ երբ Աստված իսրայելցիներին բազում հրաշքներով, նրանց առջևից պատերազմելով, անապատով առաջնորդում էր դեպի Ավետյաց երկիր, նույնիսկ այդ ժամանակ Ամենակալը Մովսեսին ասաց. «Դու և Ահարոնը հաշվառման կենթարկեք քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զենք վերցնել Իսրայելի բանակի համար» (Թվեր 1.3): Նոր Կտակարանի այն մասում, որտեղ նշված է Հովհաննես Մկրտչի ապաշխարության քարոզի և նրանով կատարվող մկրտության մասին, կարդում ենք. «Զինվորները նույնպէս հարցնում էին նրան. Իսկ մենք ի՞նչ անենք: Նա ասաց նրանց. Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ. 3.14): Ինչպես տեսնում ենք, Հովհաննես Մկրտիչը զինվորներին չի ասում, թե իրենց փրկության համար նրանք պետք է զինվորական ծառայությունից հրաժարվեն:
Մեկ պարագայում Հիսուսն աշակերտներին պատվիրում է, որ իրենց հետ սուր վերցնեն (Ղուկ. 22.36): Իսկ Կափառնայում իրեն հանդիպած հարյուրապետի հավատքի մասին Հիսուսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատ չգտա երբեք» (Մատթ. 8.10): Իսկ Գործք առաքելոցում Կոռնելիոս զորապետն է որպես Աստծուն հաճելի անձնավորություն ներկայացվում. «Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ Իտալական կոչվող գնդից. նա իր ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով՝ շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթք էր անում» (Գործք 10. 1,2):
Պողոս առաքյալն էլ, խոսելով աստվածահաճո մարդկանց՝ հավատով Տիրոջից ստացած օրհնությունների մասին, նշում է, որ նրանցից շատերը, քաջաբար պատերազմելով, թշնամու բանակներին հաղթեցին. «Եվ արդ, էլ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ… կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների» (Եբր. 11.32,34):
Աղբյուր` Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաներին

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 9 Գշ. Բ օր Ս. Խաչի պահոց
Հաջորդ նյութը logo.mp3 Խնկի ծառին նման ես. Կարինե Ավետիսյան. mp3

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Yoga Hayatan
Աղանդներ

Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը յոգայի մասին

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?