Սիրելի Հայրենակիցներ`
Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբրև «ինձ է դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝
իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով: Եվ անգամ ես այդ հարցով խորհրդակցել եմ Ամենայն Հայոց Հայրապետի հետ» (մեջբերումը հրապարակումից):Հրապարակված
Զավեշտալին նաև այն է, որ ես, ներկայում գտնվելով արտերկրում արձակուրդում, նյութը կարդալուց հետո հարկադրված եմ իրազեկել մեր հայրենակիցներին ոչ հիմնավորված, չճշգրտված տեղեկատվության մասին:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ողջ թիմը կազմված է բարձր պրոֆեսիոնալներից, իսկ դա նշանակում է, որ.
* Մենք, որպես բժիշկ, բացարձակ ապաքաղաքական ենք և մեզ համար միևնույն է, թե ով է մեր առջև,
* Երբեք չենք կարող զբաղվել կեղծարարությամբ,
* Մեզ համար առաջնայինն ու ամենակարևորը հիվանդի առողջությունն է, անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և այլ պատկանելիությունից:
* Ցանկացած հիվանդի բուժման գործում պետք է դրսևորվի անմնացորդ նվիրում, արվի կարողությունների առավելագույնը:
Ես ինքս հոգևոր արժեքներ դավանող և հավատքի մարդ եմ: Անսահման հարգանք և խոնարհում տածելով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ` իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ինձ երբեք թույլ չեմ տվել նրա հետ քննարկել որևէ բուժական խնդիր, առավել ևս «սարքովի ինչ որ բան» մեր օգնությանը դիմած որևէ հիվանդի առնչությամբ:
Հայոց Հայրապետը, որքանով էլ որ հոգատար է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հանդեպ, շատ բարձր է այդպիսի խնդիրներից։
Իմ սիրելի Ժողովուրդ արժևորեք Ձեր պրոֆեսիոնալներին, բոլորին, անկախ մասնագիտություններից: Նրանք են մեր հասարակության հենասյուները:
Բժիշկ
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Չարչյան