Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներին

Published 30 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:

 Նախարար Մնացականյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքները և Հայաստանի շահերը: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայոց Եկեղեցու դերը` բարձր գնահատելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

 Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 «Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:

 Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

 Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին: Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:

 Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», – նշեց Վեհափառ Հայրապետը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ պետության, Եկեղեցու և համազգային կառույցների ներդաշնակ գործակցությունը մեծ ներուժ է պարունակում՝ բազմաթիվ խնդիրների ու հիմնահարցերի լուծման, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս առումով Նորին Սրբությունը էական համարեց, որ պետության առաջնահերթությունների և արտաքին քաղաքական գերակայությունների սահմանումներում նկատի առնվեն համահայկական կառույցների օրակարգերը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների համազգային օրակարգը:

 Նորին Սրբությունը, անդրադարձ կատարեց համընդհանուր ջանքերի կարոտ մի շարք խնդիրների, որոնց թվում և տարբեր երկրներում հայկական ժառանգության պահմանմանը: «Կարևոր խնդիր է նաև աշխարհով մեկ սփռված եկեղեցական և ազգային մշակութային ժառանգության խնամատարությունը: Մենք ուրախ ենք նշելու, որ այս ուղղությամբ միասնական ջանքերով կատարվել է մեծ աշխատանք, հարկ է, որ այն նախանձախնդրորեն շարունակենք՝ հետամուտ լինելով մեր ժառանգության անխաթար պահպանությանը: Արտերկրում մեր մշակութային մասունքներն ու սրբավայրերը յուրահատուկ և անփոխարինելի այցեքարտերն են մեր ժողովրդի, որոնց պատշաճ ներկայացումը և խնամքը նոր գրավչություն և առավել ընդարձակ ճանաչողություն կապահովի մեր երկրի համար», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Խոսքի վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայրերի հավատքով զորացած մեկնեն իրենց ծառայության վայրերը՝ առավել խանդավառությամբ ու արդյունավորությամբ իրագործելու իրենց առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի և մեր երկրի բարօրության ու առաջընթացի:

 Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, քննարկվեցին նաև Եկեղեցու և Արտաքին գործերի նախարարության և, ի մասնավորի, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև առկա գործակցության զարգացման հեռանկարները:
29 1 29 2 29 3 29 4 29 5 29 6 29 7 29 8 29 9 29 10

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bari tataik arak Բարի տատիկի երիտասարդ հոգին (առակ)
Հաջորդ նյութը Mayr Ator 326 Եկեղեցականների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?