Մի անգամ ճգնավորը եկավ գյուղ, ուր կային բազմաթիվ անհավատներ: Նրան անմիջապես շրջապատեցին երիտասարդները` կոչ անելով վերջինիս ցույց տալ, թե որտեղ է բնակվում Աստված, որին ինքն այդքան հարգում ու սիրում է: Ճգնավորը պատասխանեց, որ կարող է դա անել, բայց սկզբից պահանջեց իրեն տալ մի բաժակ կաթ: Երբ գավաթով կաթը դրեցին իր առջև, ինքը չխմեց այն, այլ երկար ու լռելյայն, հարատև աճող ուշադրությամբ նայում էր դրան: Երիտասարդները, չհամբերելով, ավելի պահանջկոտ էին դառնում: Այդ ժամ ճգնավորն ասաց նրանց.
-Մեկ րոպե համբերեք. ասում են` կաթի մեջ կա յուղ, սակայն այս բաժակի մեջ, որքան ես փորձեցի, չտեսա այն:
Երիտասարդները սկսեցին ծիծաղել նրա միամտության վրա.
– Ո´վ տգետ մարդ, այդպիսի անիմաստ եզրակացություններ մի´ արա: Կաթի ամեն կաթիլի մեջ է բովանդակվում յուղը, որը և նրան սննդարար է դարձնում. որպեսզի ստանաս և տեսնես այն, պետք է կաթը եռացնել, այնուհետև սառեցնել, ապա ավելացնել թթվասեր, սպասել մի քանի ժամ, որ այն պնդանա, որից հետո թափահարում ու հանում են մակերեսի վրա հայտնված կարագի կտորը:
– Հենց այդպես,-ասաց ճգնավորը: Հիմա ավելի հեշտ կլինի ինձ բացատրել ձեզ, թե որտեղ է բնակվում Աստված: Նա ամեն ուր է, ամեն մի էության մեջ, տիեզերքի ամենի մի մասնիկի մեջ, ինչի շնորհիվ նրանք բոլորը գոյություն ունեն, և մենք ընդունում ենք դրանք ու նրանցով անչափ ուրախանում: Բայց Աստծուն տեսնելու համար` որպես իրական գոյություն, ձեզ պետք է խստորեն, նախանձախնդրորեն և անկեղծորեն հետևել գրված ու հաստատված կանոններին: Այդ ժամանակ՝ այս ընթացքի վերջում, դուք կզգաք Նրա ողորմածությունն ու զորությունը:
Ռուսերենից թարգմանեց՝ Հովհաննես սարկավագ Ասատրյանը: