Չգիտեմ, թե հարգարժան պատգամավորը ինչու է ընտրել խնդիրները սոցիալական ցանցերով մատնանշելու և Վեհափառ Հայրապետի ուշադրությանը հանձնելու այս ճանապարհը, սակայն այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ վերջերս Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարած այցից հետո հանձնարարական է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնին հետազոտել և մասնագիտական եզրակացություն ներկայացնել եկեղեցու առնչությամբ` հետագա քայլերի ձեռնարկման համար: Վստահ ենք, որ պետական պատկան կառույցների հետ համատեղ անհրաժեշտը կձեռնարկվի պատմական սրբավայրի պատշաճ պահպանության համար:
Ինչ վերաբերում է «պատմամշակութային բացառիկ արժեք նեկայացնող Ճաշոց գրքին», ապա այս պարագան շահարկվում է` տարընկալումներ ձևավորելով մարդկանց մոտ: Հիշյալ ծիսական գիրքը ՏՊԱԳԻՐ Ճաշոց է, որը փոխադրվել է Սուրբ Էջմիածին պատշաճ խնամքի և պահպանության համար: Եվ Մայր Աթոռը որևէ խնդիր չի տեսնում տարբեր առիթներով այն բերելու եկեղեցի, ինչը հիմնականում անում է հայտնի ձեռագրերի և մասունքների պարագային:
Հիշատակված «նույնքան մեծ արժեք ներկայացնող հնագույն վարագույր»-ի առնչությամբ տեղեկություններ առկա չեն: Եթե կա հավաստի տվյալ, շնորհակալ կլինենք, որ այն փոխանցվի Մայր Աթոռ ուսումնասիրության համար: Հավանաբար դա տեղի է ունեցել խորհրդային տարիներին և, ինչպես բազում եկեղեցապատկան ծիսական իրեր և սրբություններ, այն տեղ է գտել որևէ պետական թանգարանում: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շրջանին Մայր Աթոռում հանգրվանած որևէ սրբություն, պատմական արժեք և իր ստացել է իր համապատասխան փաստաթղթավորումը:
Հ.Գ. ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ` որպես շիրմաքար կամ ի նշանավորումն որևէ պատմական իրադարձության կանգնեցված խաչքարերի պատվանդաններին պետք չէ բարձրանալ և լուսանկարվել: