Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ
կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հայրապետական տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Բանակի
առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց
Մարդասիրական Ճեմարանում, Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Սևակ
քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում:
Տ. Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում,
Տ. Օշին քահանա Հայրապետյանը` Արթիկի թեմում, Տ. Հեթում քահանա Թարվերդյանը` Ռումինիայի հայոց
թեմում և Տ. Հարություն քահանա Սեփանյանը` Արգենտինայի հայոց թեմում: