Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջին ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նորություններ

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջին ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published 24 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով հոգևոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով:

Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2019 թվականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած առաջին ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելություն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցվելով հայոց դարավոր հոգևոր սրբություններին, որից հետո հանդիպում ունեցան Նորին Սրբության հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը մշտապես Հայոց բանակի կողքին լինելու և աջակցելու համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց հրամանատարներին, սպաներին և նրանց ընտանիքներին իրենց հայրենասիրության ու աստվածսիրության համար:  Նորին Սրբությունը մասնավորաբար սպաների ուշադրությանը հանձնեց այն հանգամանքը, որ աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը: «Մեծագույն պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, դա սիրո պատվիրանն է. սեր ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ հայրենիքի, ազգի ու ընտանիքի հանդեպ: Ամեն բան իբրև մնայուն արժեք կերտվել է սիրով: Բոլոր մնայուն արժեքները ստեղծվել են մեր հոգում հանդեպ մեր հայրենիքը, մեր Եկեղեցին ու մեր Աստված ունեցած սիրուց», – նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է:

Գարեգին Բ Վեհափառը կարևորեց նաև Հայոց Եկեղեցու ամուր կապը և գործակցությունը ՀՀ Զինված Ուժերի հետ` մասնավորապես անդրադառնալով յուրաքանչյուր սպայի կյանքում հոգևոր սպասավորների դերին, քանի որ վերջիններս ամենօրյա ծառայություն են իրականացնում հայ սպաների հետ՝ նրանց քրիստոնեական ոգին մշտավառ պահելու և հոգևոր արժեքներով սնելու համար:

Իր սերն ու խոնարհումը բերելով ներկա սպաներին իրենց հայրենանվեր ծառայության համար` Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները, հրամանատարները և նրանց ընտանիքները հանապազ իր աղոթքներում են:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո պահի հայ զինվորականներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հավատով և քաջեռանդ շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը:

ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի անունից ելույթ ունեցավ նաև կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Փիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված Ուժերի հանդեպ Վեհափառի մշտական ուշադրության համար:

Հանդիպման ավարտին հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը:
24 1 24 6 24 7 24 8 24 9 24 10 24 11 24 12 24 5 24 4 24 3 24 2

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Katoghike23 4 Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը 25 2 Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?