Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miaban17 4 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

Published: 17 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

 Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությանը և ներկա միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Իր խոսքում Հայր Սուրբը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր միաբանի համար ուրախություն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղոթքը բարձրացնելու առ Աստված հայոց հավատքի օրրանում և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:

Այնուհետև համագումարի մասնակիցներին ողջունեց և իր օրհնությունը բաշխեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակությամբ նշեց, որ Արարատյան տոների շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համախմբումը Մայր Աթոռում գեղեցիկ ավանդույթ է դարձել: Նորին Սրբությունը կարևոր նկատեց միաբանական համագումարի պարբերական կազմակերպումը միաբանական ուխտի վերանորոգման, հոգևոր կյանքի զորացման և միջանձնային շփումների շնորհիվ եղբայրասիրական ոգու ամրապնդման համար: Նորին Սրբությունը միաբանական հավաքը պատեհ առիթ նկատեց խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, նաև միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ:

 Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը հաստատեց, որ միաբանների նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջիկա շաբաթը լինի արդյունավետ աշխատանքի և համատեղ աղոթական կյանքի հոգենորոգ մի շրջան:

 Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու միաբանները անդրադարձան հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին առկա խնդիրներին, ազգային և հայրենական կյանքը հուզող հարցերին:

Miaban17 4 1 Miaban17 4 2 Miaban17 4 3 Miaban17 4 4 Miaban17 4 5 Miaban17 4 6 Miaban17 4 7 Miaban17 4 8 Miaban17 4 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Avstralia17 3 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին
Հաջորդ նյութը Gayanyanc18 1 2 Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

18 21
Նորություններ

Տեղի ունեցավ հիմնանորագված Վեհարանի բացման արարողությունը (նկարներ)

18 Սեպտեմբերի, 2019
Tachar norogum16
Նորություններ

Վերականգնվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բեմառէջքը (տեսանյութ)

16 Սեպտեմբերի, 2022
Ekeghecakan kyanq 10.02.2017.mp4
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.02.2017)

13 Փետրվարի, 2017
08 4
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

8 Սեպտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?