Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1Ashxary vorpes yntaniq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աշխարհը որպես ընտանիք
Քրիստոնեական

Աշխարհը որպես ընտանիք

Published 30 Ապրիլի, 2019
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. ԺԸ 20):

 Արարչագործության պատմությունը ցույց է տալիս, որ Աստված աշխարհն ստեղծել է իբրև մեկ միասնական ընտանիք, որի կենտրոնը մարդն է (հմմտ Ծննդ. Ը 21, Թ 37 , Ղուկ Գ 38, Ա Թես. Դ 6-7): Այլ խոսքով՝ երբ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ»՝ արու եւ էգ ստեղծեց և ապա նոր օրհնեց, ասելով՝ «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան» (հմմտ Ծննդ. Ա 26-28): Մարդու (պատճառով) արարումով է, որ շունչ է ստանում ողջ կենդանությունը, և մարդուն է նախասահմանված միասնական ընտանիքի երաշխավորությունը. «Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը… Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր… Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն»( Ծննդ. Բ 4, 8-9, 15):

 Աշխարհի՝ որպես մեկ միասնական ընտանիքի մասին է վկայում և ա՛յն փաստը, որ մարդու պատվիրանազանցության հետևանքը տարածվում է ողջ կենդանական աշխարհի վրա. «Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ… «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը…» (Ծննդ. Գ 14-28): Սկզբունքի գործադրության ականատեսն ենք նաև առաջին եղբայրասպանության պարագայում. «Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ: 11 Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար: 12 Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ» (Ծննդ. Դ 10-12):

 Ասվածի վկայությունն են նաև, թե՛ պատվիրանազանցությունից անմիջապես հետո, և թե՛ ջրհեղեղին հետևող դեպքերն ու անցքերը. «Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած… Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին… Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան: Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ: Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել» (Ծննդ. Է 7-9, Ը 1- 2, Թ 1-3, հմմտ. Ծննդ. Ա 1, Բ 15-20, 11-12, 18, ԽԹ 28):

 Աշխարհի՝ որպես մեկ միասնական ընտանիքի մասին վկայությունները տեսանելի և շարունակական կերպով նկարագրվում են, ինչպես Հին Կտակարանի մյուս գրքերում. «Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան, Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի» (Ելք Թ 2-3, հմմտ. Հռութ. Դ 5-22, Առակ. ԺԳ 24, 27), այնպես էլ մասնավորապես Նոր կտակարանի՝ «Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում… Ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», – ասում է Տէրը.» (Մատթ. ԺԶ 18-19, Հռոմ. ԺԱ 12, հմմտ. Մատթ ԻԸ 19-21, Մարկ. 3։16, Ղուկ. Զ 13-16, Հովհ. ԺԴ 26, ԺԹ 30, Գործք. Ա 15-26, Հռոմ. Ա 2, ԺԱ 1-2, Ա Կորնթ. Գ 14, Եբր. Թ 14, 28, Կող. Ա 16, Բ), եկեղեցական սրբազան ավանդության, վարդապետական-դավանաբանական, մասնավորապես՝ փրկչաբանական ու վախճանաբանական դրույթների մեջ:

 Ըստ որում, անկախ մարդկության բռնած դիրքից ու ճանապարհից, Աստծո՝ աշխարհը որպես ընտանիք դիտարկելու նախախնամ ծրագիրն անփոփոխ է. «Տիրոջ ձեռքին է մարդու յաջողութիւնը. նա է իր փառքը դնում օրէնսգէտի վրայ… Տէրը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը եւ դրանք կորստեան մատնեց մինչեւ հիմքերը: Կործանեց եւ կորստեան մատնեց դրանք, եւ դրանց յիշատակը վերացրեց երկրից: (Սիրաք Ժ 5, 19-20, ԺԷ 3, հմմտ. Ժող. Ա 8, Տիմ. Գ 15-16): Այլապես, ինչպես մեկնաբանում է առաքյալը, ի՛նչ իմաստ ունի Քրիստոսի՝ իրեն հաշտության պատարագ մատուցելը, ողջերին ու մեռելներին փրկագնելու համար (հմմտ. Եբր. Թ 14,28): Աշխարհի, որպես մեկ միասնական ընտանիքի գաղափարը, ըստ աստվածային տնօրինության, իր աստիճանական զարգացումն է ապրում վարից վեր անփոփոխ սկզբունքով՝ «Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ… Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»: Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: (Ծննդ. Գ 14-19, տե՛ս նաև Դ 7-15, Ա Կորնթ. ԺԲ 8-27, ԺԴ 12. Բ Կոր. ԺԲ 12, Եփ. Ե 21, Հաճ. Ե 55, Եզնիկ 41-44): Այսպես, մարդու պատվիրանազանցության արդյունքում, անեծքի է արժանանում նախ՝ ողջ աշխարհը, ապա հետևում է կնոջ պատուհասումը և ապա նոր՝ տղամարդունը: Սակայն Աստծո պատիժը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես վրեժխնդրություն կամ դրա հետևանք (Առակ Գ 12, Եբր. ԺԲ 6): Այն մարդկության՝ ճշմարտությունից շեղված ընթացքի անշրջանցելի արդյունքն է, մարդկությանը ուղղելու, շիտակ ճանապարհի բերելու բնական հակազդեցությունը (հմմտ. Առակ ԺԳ 24, Մատթ. ԺԹ 8): Քանի որ ընտանիքն աստվածաշնչական գիտակցության մեջ ներկայացվում է որպես համանշանակ հասարակությանը. ըստ որում, և՛ գործառութային, և թե՛ կառուցվածքային առումով (տե՛ս, Երեմ. ԻԹ 5-7): «Հասարակության ու ընտանիքի բարեկեցությունը սերտորեն կապվում են միմյանց հետ և չեն պատկերացվում զատ-զատ» (Ռ. Պապայան, Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները, էջ 182):

 Նույն սկզբունքի հետևողությամբ՝ ինչպես Քրիստոսի առաջին գալստյան (Ես. Բ 4, Թ 7, ԺԱ 6-9, Ամ. Թ 13-15), այնպես էլ երկրորդ գալստյան ժամանակ, ճշմարիտ աստվածպաշտություն ու սրբություն ունենալով (Եր. ԼԱ 31-34, Հովհ. Գ 1, Զաք. ԺԲ 10, ԺԳ 1)՝ հավիտենական արքայության մեջ պետք է մտնեն և աստվածառաք օրհնություն ու խաղաղություն վայելեն, այլ խոսքով՝ արքայության մասնակից պետք է լինեն ո՛չ թե մեկը կամ մյուսը, ո՛չ թե այս կամ այն ազգի ներկայացուցիչները, այլ բոլո՛ր ազգերը. (Ես. Բ 2-3, ԽԹ 6, Զաք. Ը 20, ԺԴ 9):

 «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն» (Ս. Գր. Լուսավորիչ): «Տիրոջ փրկագործությամբ աշխարհում հաստատվում է Քրիստոսի եկեղեցու նոր և կատարյալ իրականությունը՝ «ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. ԺԸ 20)։ Եկեղեցու գաղափարից և առաքելությունից անբաժան է, ինչպես մարդկության՝ իբրև մեկ միասնական ընտանիքի փրկագործումն ու Աստծո արքայության իրագործումը, այնպես էլ այս կյանքում փրկության ճանապարհով առաջնորդումը, որի վերջնական կատարումը հավիտենական կյանքն է (Հայտ. Զ 9-11)։ Քրիստոնեական հավատքը ևս ներկայացնում է միայն մեկ ընտանիք՝ Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցին, որը Քրիստոսի հաստատած կենդանի թագավորությունն է (Ղուկ. 1.33, Հովհ. 18.36, Հայտն. 20.1–6), և որի գլուխն ինքը՝ Քրիստոսն է (Եփես. 5.23, Կողոս. 1.18), հիմքը՝ ուղղափառ հավատքի դավանությունը (Մատթ. 16.16–19), իսկ քարերը՝ Աստծուն հոգով և ճշմարտությամբ դավանողները (Հովհ. 4.23–24, Պետր. 2.4–10) (հմմտ. Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»): Աշխարհի, որպես մեկ ընտանիքի աստվածային ծրագիրը ո՛չ միայն դույզն ինչ չի շեղվել, այլև շարունակվում է իրականանալ առանց դույզն ինչ փոփոխության. ինչը պատկերավոր կերպով շարադրված է Հավատո հանգանակում՝ Հավատում ենք մե՛կ ճշմարտության. «Գալու է… դատելու՝ ողջերին և մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի… Հավատում ենք մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության… երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին»:

Հոդվածի հեղինակ՝ Իսահակ վարդապետ Պողոսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Barsegh Մահազդ
Հաջորդ նյութը Erjankutyan gaxtniqy Երջանիկ մարդկանց գաղտնիքները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
2 1
Սոցկայքեր

Խաչապաշտից մինչև խաչուրաց․ ինչպիսի «թռիչք»․ Տեր Արարատ

19 Հունիսի, 2024
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?