Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 28 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Վարդանանց տոնն այս տարի նշեց փետրվարի 28-ին: Այս առիթով Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում:

 Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագին ներկա էին թեմերում և Մայր Աթոռի կառույցներում սպասավորող եկեղեցականներ, բարերար հայորդիներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:

 Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին և Ավարայրի ազդեցությանը հետագա հայոց պատմության վրա:

 «Հայ ժողովրդի պատմության ոսկետառ էջերից մեկը կերտած հերոսներին ենք անդրադառնում այսօր, սիրելի հավատացյալներ, և հիշատակում Վարդանանց սուրբերին:

 Մեր պատմությունը, ցավալիորեն, լի է օրինակներով, երբ մեծ ու զորեղ տերությունները, գայթակղվելով բիբլիական մեր երկրով, բազմիցս փորձել են գրավել այն և վերջ դնել հային ու նրա աստվածատուր ինքնությանը: Ինքնություն, որ սկիզբ է առել դեռևս ազգերի ձևավորման ակունքներից, զորացել հային հատուկ քաջարի ոգով, հարուստ մշակույթով ու լեզվով, և հետո էլ՝ Հայ Եկեղեցու ուսուցանած աստվածային ճշմարտությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ սնուցել է նաև հայրենիքի, Մայր Եկեղեցու և ազգային արժեքների հանդեպ սիրով, և սովորեցրել. հայապահպանությունը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտականությունն է:

Վստահ եմ, հենց այս մշտամնա արժեքների մասին էին մտածում Տղմուտի ափին հավաքված Վարդանանց քաջարի հերոսները, երբ «իմացեալ մահն» աչքերի առաջ նայում էին գետի մյուս ափին գտնվող թվով իրենց գերազանցող բանակին, սակայն անմահության ձգտող հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցված Քրիստոսի աստվածային զորությամբ, ապրելու կամքով և արդարության ձայնը հնչեցնելու վճռականությամբ, անդրդվելի էր՝ մինչև վերջին շունչն ի սեր հայրենիքի պայքարելու եւ այդ հայրենիքում իր հավատքն ազատ դավանելու հավաքական որոշման մեջ», – նշեց Մուշեղ եպիսկոպոսը` հավելելով, որ Ավարայրի ճակատամարտն առաջինն էր քրիստոնեության պատմության մեջ, երբ մի ժողովուրդ իր քրիստոնյա հավատքի ու համոզմունքների, իր հայրենիքի և ազատության համար ողջակիզվում էր կամավոր զոհաբերությամբ:

«Լույսի և խավարի պայքարն էր Ավարայրը: Հավերժության և ակնթարթի պայքարն էր Տղմուտի ափին։ Խավարն ու ակնթարթը չկարողացան կասեցնել լույսն ու հավերժությունը։ Եվ լույսը հորդեց, հավերժությունը հաղթանակեց և իր մեջ ընդգրկեց ժամանակն ամբողջ։

Ոտքի ելան քաջազուն հայորդիք ու փափկասուն տիկնայք անկոտրում կամքով պաշտպանելու իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Տեր կանգնեցին հայոց նորաստեղծ բառ ու բանին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին:

Մայր Եկեղեցին Ավարայրի դաշտում միայնակ չէր թողել իր անձնվեր զավակներին և նրանց կողքին էր՝ ի դեմս կաթողիկոսի և ողջ հոգևորականաց, ովքեր ոչ միայն խոսքով էին քաջալերում, այլև ամրապնդում էին հոգևոր սպառազինությամբ: Ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին բոլոր չմկրտվածներին, Տիրոջ Սուրբ Արյան ու Մարմնի ճաշակմամբ, Սուրբ Հոգու պարգևած առատաբուխ շնորհներով զորացնելով հայրենանվեր քաջերին և ամրացնելով նրանց հավատի մեջ», – ասաց Սրբազանը` հաստատելով, որ հոգևորականը գիտե՛ր ոչ միայն աղոթքով զորացնել, խոսքով խանդավառել հայ շինականին ու հայ ծնողին, գութանից սուր ու վահան կռելու և զավակին հպարտությամբ ռազմի դաշտ ճանապարհելու, այլև գիտեր սեփական անձնազոհ օրինակով առաջամարտիկը լինել խաչն ու սուրը ձեռքին:

Պատարագիչն ընդգծեց նաև, որ Ավարայրում հայը մեկընդմիշտ ապացուցեց, թե խաղաղ աշխատելու, ստեղծագործելու ու աղոթելու կողքին գիտի նաև կռվել, դիմադրել ու անհանդուրժողական ոգի ցույց տալ բոլոր նրանց, ովքեր փորձել են կամ կփորձեն հայոց փոքրիկ, սակայն, ազատասեր հայրենիքը ստրկացնել։ Ըստ նրա, Ավարայրը տևեց մեկ օր միայն, սակայն մինչ օրս հպարտությամբ է հիշատակվում սերունդների կողմից՝ ռազմական դեպքից վերափոխվելով պատմական մեծ դասի` փաստելով, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդված մարդու ոգին անկոտրում է և, թեկուզ մարմինն էլ սպանվի, անմահ հոգին, միևնույն է, հաղթանակում է:

Մուշեղ եպիսկոպոսը նշեց, որ Ավարայրի քաջալերող սխրանքը այսօր ևս շարունակում է ապրել մեր սրտերում և ամեն տեղ՝ աշխատանքում, գիտության, արվեստի, տնտեսության, յուրաքանչյուր մի բնագավառում, ապրում է նաև սփյուռքում, ուր հայը գրեթե ամեն օր մղում է իր Ավարայրը հանուն հավատքի և հայության, որ չկորցնի իր ազգային դիմագիծը, որ հայ մնա և ապրի։ Սրբազանը հաստատեց, որ այս նոր ավարայրների դեմ հաստատուն կամքով կանգնած է Հայոց Եկեղեցին և անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելությունը:

Հայրենի երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներից ելնելով` նա կարևորեց, որ ազգային ու հոգևոր արժեքները փոխանցվեն սերնդե-սերունդ, որպեսզի մեր հերոս նախնիների նման հայորդյաց սրտերը ջերմեռանդ սիրով բաբախեն թե՛ հայրենիքի և թե՛ Հայոց Եկեղեցու համար:

Սրբազանը միաբանակից եղբայրների և հավատացյալների անունից շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության օրվա կապակցությամբ` նշելով, որ հայոց եկեղեցիներում այսօր կատարվող Հայրապետական մաղթանքի ընթացքում ամենքը պիտի ծնրադիր աղոթեն բարերար և բազումողորմ Աստծուն` կոչման մեջ հաստատուն ու անսասան պահելու Հայոց Հայրապետին` շարունակելու հեզությամբ և ուղղափառ հավատով հովվելու իր հոգևոր խնամքին հանձնված հայոց ածուին:

Տոնի առիթով Սրբազան հայրն իր շնորհավորանքներն ուղղեց նաև Վարդանանց սրբերի անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Տիրոջ ողորմությամբ բոլորը Վարդանանց ոգու շնորհընկալը լինեն:

Սուրբ Վարդանանց պայծառ հիշատակի առջև խոնարհումով և բարեխոսության հայցմամբ Մուշեղ Սրբազանը խաղաղություն և անդորրություն մաղթեց երկրին հայոց և համայն աշխարհին:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար:

28 1 28 2 28 3 28 4 28 5 28 6 28 7 28 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vardanqnaq Ս. Վարդանանց հիշատակին.Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան
Հաջորդ նյութը 28 2 2 Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?