Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
52642987 411196472961576 5298950424387125248 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Published 20 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Խորը վշտով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հարազատ և սիրեցյալ զավակ, ազգային մեծ բարերար, մեր ժողովրդի արժանավոր դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին։

 Սրտի մորմոքով սգում ենք մեծանուն հայուհու ցավագին կորուստը, քաղցրությամբ վերհիշում իր աստվածաշնորհ կյանքի ընթացքում ազգասեր ու եկեղեցանվեր ոգով պսակված լուսեղեն իրագործումները, եկեղեցաշեն ու ազգանվեր գործերի բյուր արդյունքները։

 Բարեհիշատակ Լուիզ Մանուկյան Սիմոնը, որպես հայրենասեր և եկեղեցանվեր հայուհի, աստվածաշնորհ լույս ու օրհնություն էր ազգային ու եկեղեցական մեր կյանքին։ Նա նորովի ցոլացրեց փառքը Մանուկյան բարերար գերդաստանի՝ հիրավի հանդիսանալով մեր իրականության մեծագույն բարեգործ ու նվիրյալ: Բազում մեծագործություններն ու ազգաշեն իրագործումները Լուիզ Մանուկյան Սիմոնի անունը ոսկեղեն տառերով են արձանագրում հայոց մեծանուն բարերարների, ազգի երախտարժան զավակների պատվավոր ցանկում։

 Ակնառու և նշանակալի են լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի բարեգործությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում և հայրենական անդաստանում: Նա երկար տարիներ որպես Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ և իր ողջ կյանքի ընթացքում անձնապես և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի միջոցով արդյունավորեց ազգանվեր ու հայրենանվեր իր առաքելությունը, սրտաբուխ բարերարություններով անգնահատելի ներդրում բերեց աղետալի երկրաշարժի վերքերի ամոքմանը, նորանկախ հայրենիքի զորացմանը, Արցախի հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենական մեր կյանքի առաջընթացին: Նրա շնորհիվ հիմնվեց ու կայացավ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, իրականացվեցին բազում մշակութային ծրագրեր, վեր հառնեցին ուսումնական հաստատություններ, որոնց հարկի ներքո կրթվում ու հասակ են առնում սերունդներ: Մեր ժողովրդի երախտարժան դստեր առանձնահատուկ ուշադրության ու հոգածության ներքո էին նաև սփյուռքի մեր համայնքներն ու ազգային, կրթական, մշակութային հաստատությունները՝ ի խնդիր հայորդյաց ազգային ինքնության պահպանության և հայեցի դաստիարակության:

 Առ մեր Սուրբ Եկեղեցին մշտավառ սիրով և նրա առաքելության արդյունավորման մեծ նախանձախդրությամբ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազմաթիվ բարեգործություններով շենացրեց հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը:

 Նրա բարեգործություններն ընդգրկում են եկեղեցական կյանքի բոլոր ոլորտները. հոգևորականաց նոր սերնդի պատրաստման առաքելությունը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանին և Վազգենյան հոգևոր դպրանոցին սատարումով, աջակցությունը Հայորդյաց տների, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի, բարեգործական ճաշարանների գործունեությանը, քաղաքամայր Երևանում երեք եկեղեցիների կառուցումը և բազում այլ եկեղեցանպաստ ծրագրեր պարգև եղան մեր ազգին ու Եկեղեցուն՝ նրան արժանացնելով երկնային բյուր օրհնությունների: Լուիզ Մանուկյան Սիմոնը առանձնակի ջերմ զգացումով նպաստ է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և իր սիրասուն ծնողաց՝ Ալեք և Մարի Մանուկյանների անունը կրող Գանձատան նորոգությանը, նոր շինությունների կառուցմանը, մշտապես աջակցել մայրավանքի բարեկարգությանն ու կենսագործունեությանը:

 Մեր հոգում անջնջելի է մնալու լուսավոր ու վեհանձն կերպարը Լուիզ Մանուկյան Սիմոնի՝ Մեզ հարազատ անձնավորության, իր անկեղծ ու բարեսիրտ բարեկամությամբ, պարզ ու անմիջական բնավորությամբ, մեծ հայրենասերի վսեմ նկարագրով։ Լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի պայծառ ու անմոռաց հիշատակը միշտ ապրելու է Հայրապետիս սրտում և մեր ժողովրդի, որ քաջ գիտե գնահատել ու մեծարել իր հերոս զավակներին, հյուսել նրանց փառքը և այդպիսի վառ օրինակներով ոգեշնչել նոր սերունդներին։ Հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը շարունակում է իր ուղին դեպի անմահություն։ Հիրավի, «մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:

 Վշտացյալ սրտով, հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ննջեցյալի եղբորը՝ ազգային մեծ բարերար Ռիչարդ Մանուկյանին, զավակներին՝ սիրելի Մարկին, Դեյվիդին և Քրիսին, սիրասուն թոռներին:

 Աղոթում ենք, որ Բարեգութ Տերը երկնքի արքայության լուսեղեն խորաններում հանգստության ու լույսերի մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Իր բարեպաշտ աղախնու: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Լուիզ, և ըստ փրկչական խոստման՝ «մտիր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25.21)՝ վայելելու հավիտենական անանց երանություն:

Խունկ, աղոթք և օրհնություն Քո վառ ու անմար բարի հիշատակին:

Վշտակիր սրտով և օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Նոր նշանակում
Հաջորդ նյութը Surb Voskyanq Սբ. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?