Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ուսման է կոչվել Գերմանիայում:
2018 թվականին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ արտերկրի բարձրագույն կրթական հաստատություններ ուսումնառության է մեկնել Մայր Աթոռի կառույցներում ծառայող երեք եկեղեցական և մեկ աշխարհական: