Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 29 Ուր. ԲԿ․ Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 28 Եշ. ԲՁ.Սրբոյն Երեմիայի մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 27 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 26 Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 25 Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
100 amyak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի մանրակերտը մեր հասարակության
Նորություններ

Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի մանրակերտը մեր հասարակության

Published 20 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա գտնվեց Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո Վարչապետ,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

Մեծարգո ԱԺ Նախագահ,

Հարգարժան պատգամավորներ, պետական այրեր,

Սիրելի ներկաներ,

Ուրախ ենք այսօր միասնաբար մասնակցելու ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը և բերելու ձեզ և Մեր ողջ բարեպաշտ ժողովրդին Հայրապետական Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Մեկ դար առաջ՝ մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռակամությամբ և հերոսական պայքարով վերականգնվեց հայկական անկախ պետականությունը:

Երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով Արարատյան դաշտավայրի եկեղեցիներում ղողանջող զանգերի զորությունն էր, որ ոգեշնչեց ու գոտեպնդեց մեր ժողովրդին հաղթանակով պսակելու հայրենիքի պաշտպանության մարտերը և ամուր կանգնելու մեր սուրբ հողի վրա: Արդարև, անցյալ դարասկիզբը եղավ փորձության, բայց և հերոսության ու անօրինակ խիզախ իրագործումների ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, քաղաքական այրերը և Հայ Եկեղեցին լծվեցին անկախ պետականության կերտման նվիրական գործին։ Հիմնվեց առաջին Խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին պետությունը զորացնելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, ջանքեր գործադրվեցին ապահովելու խաղաղ ու անվտանգ կյանքը մեր ժողովրդի: Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության զորացման համար ջանքերը մեկտեղելու բացառիկ նախանձախնդրությունը օրինակ են և այսօր ազգային, քաղաքական ու հասարակական մեր գործիչների համար:

Սիրելիներ, «Օրենքի իմացությունը մտքի բարիք է»,- ասում է Սուրբ Գիրքը (Առակ. 13.5)՝ կարևորելով օրենքի դերը հասարակությունների կյանքում:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական կյանքի շենացման համար: Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտողը ժողովրդի սպասումների, մտահոգությունների և տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության: Ազգային Ժողովին ներկայիս նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ օրենսդրական արդյունավոր գործունեությամբ նպաստել պետական-հասարակական կյանքի առաջընթացին: Օրենքի առջև բոլորի հավասարության, արդարության, հասարակական համերաշխության ժողովրդավարական սկզբունքներն իրագործելով, միմյանց հանդեպ քրիստոնեական սիրո ոգով ու ավետարանական պատգամներով է, որ  կարողանալու ենք բարի արդյունքներ բերել մեր հայրենիքին ու ժողովրդին:

Մեծարգո պատգամավորներ, ձեր քաղաքական դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով  հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի՝ հայրենիքի զորացման, պետականության ամրապնդման, մեր ինքնության անխաթար պահպանության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Մեր ազգային միասնությունը ապահովելը և մեր ժողովրդի եռանդն ու կարողությունները դեպի հայրենիքի շենացում ու զարգացում առաջնորդելը այսօր բոլորիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի, բոլորիս բարձր պատասխանատվությունը: Այսպես պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, պաշտպանել մեր հայրենյաց սահմանները, մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը:

Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ առ հայրենիքը սիրով և ազգանվիրումի ոգով շարունակեք արդյունավորել ձեր ծառայությունը մեր պետությանը և ժողովրդին` բարի գործակցությամբ ձեռքբերումներ արձանագրելով:

Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և Իր Սուրբ Աջի հովանու ներքո հավատքի, սիրո, միաբանության մեջ պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ այսօր և հավիտյանս. ամեն»:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorg zoravar qaroz Քարոզ Ս. Գէորգ Զօրավարի (գրաբար). Կարապետ Պատրիարք Պալատեցի. pdf
Հաջորդ նյութը Garegin B 901 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?