Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
31 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

Published 31 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 31-ին` 2018-2019 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության այս ավանդությունը սկզբնավորվել է 2010 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճի ընծայարանի, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տեսչական և ղեկավար կազմերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ու կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի և քոլեջների ռեկտորներ, Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի և տնօրենության անդամներ, ՀՀ մի շարք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց կրթության մշակներին` մասնավորաբար ասելով.
«Կրթության ասպարեզի հարգարժան ներկայացուցիչներ,
Ուրախ ենք մեծապես ողջունելու Ձեզ Միածնաէջ այս Սուրբ Տաճարում և Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելու կրթական գործի նվիրյալ մշակներիդ՝ նոր ուսումնական տարվա առիթով:
Գիտության ու դպրության հանդեպ սերը մեր ազգային դիմագծի անքակտելի մասն է, որ դրսևորվել է մշտապես՝ հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ»՝ հայերեն թարգմանված առաջին այս նախադասությունը Աստվածաշնչից վկայությունն է հայ հոգու անսպառ ձգտումի՝ գիտության և Աստվածճանաչողության լույսով պայծառացնելու իր կյանքը, դարձնելու առավել առաջընթաց` Բարձրյալի կենսապարգև օրհնության ներքո:
Մեր ժողովրդի կրթասեր և ուսումնատենչ այս ոգին չի տկարացել մեր պատմության ողջ ընթացքին, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, օտար տիրապետությունների լծի տակ: Հակառակ բոլոր դժվարությունների՝ մեր հայրերը գիտելիքի և իմացության լույսը փոխանցել են սերնդեսերունդ, հետևողականորեն դպրոցներ ու համալսարաններ հիմնել վանքերի հովանու ներքո, շարունակել մատաղ սերնդի կրթությունը՝ այն կազմակերպելով նաև այլ երկրներում, որպեսզի մեր ժողովուրդը անհաղորդ չմնա գիտական մտքի զարգացումներին ու ձեռքբերումներին: Ամենաանբարենպաստ թվացող պայմաններում անգամ ձեռագրեր են գրվել, մեր Սուրբ Եկեղեցու սպասավորների ջանքերով տպագրության գյուտից շատ չանցած հայերեն գրքեր հրատարակվել՝ պայծառ պահելու համար հայ կյանքի անդաստանը և սնելու ու զորացնելու մեր ժողովրդի հոգին գիտության ու իմացության լույսով:
Սիրելիներ, 21-րդ դարում կրթության դերը առավել ու առավել է կարևորվում ողջ աշխարհում: Բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և այլն, տեղի են ունենում մեծ փոփոխություններ, որոնք նոր հարթության վրա են դնում մարդկային կյանքը, բացում զարգացման ընդարձակ հորիզոններ: Մենք բոլորս գիտակցում ենք, որ ոչ մեծ հնարավորություններ ունեցող և մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում առաջնային է գիտության զարգացումը՝ որպես մեր պայծառ ապագայի երաշխիք: Արդ, նախանձախնդիր ոգով պետք է շարունակենք մշտապես նորովի արդյունավորել կրթության ոլորտում ներդրվող բոլոր ջանքերը, որ մեր երիտասարդները իրենց իմացության պաշարով մրցունակ լինեն ողջ աշխարհում և շենացնեն մեր կյանքը, զորացնեն մեր երկիրը, բարին ու բարիք ստեղծեն՝ հետապնդելով մեր ազգային իղձերի ու երազների իրականացումը:
Կրթական գործի սիրելի նվիրյալներ, սերունդներ կրթելու այս մեծ ու պատվաբեր առաքելությունն եք իրականացնում դուք և ձեր գործակիցները մեր ժողովրդի ու մեր երկրի կյանքում: Այսօր՝ նոր վերափոխումների մեր իրականության մեջ, մեր ժողովուրդը լծված է իր առաջադեմ ներկայի ու լուսավոր գալիքի կերտմանը, առաքելություն, որի իրագործման համար առաջնային է կրթության կարևոր դերն ու նշանակությունը: Ժամանակակից կրթությունը, որի մատռվակներն եք դուք, սիրելի մանկավարժներ, չի ենթադրում դարավոր մեր ազգային ժառանգության ստվերում ու խեղաթյուրում, քանզի արդիականի և ավանդական արժեքների կրողը լինելով է, որ Մեր զավակները կարող պիտի լինեն պահպանել ազգային դիմագիծը, սահակ-մեսրոպյան ոգով մեր Հայրերի կերտած դարավոր դպրության լավագույն ձեռքբերումներով ունենան առաջընթացի ամուր հիմք: Կրթության մշակներիդ երախտարժան գործի բարձր գնահատանքով Մենք շարունակելու ենք «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև՝ ուսանողների համար սահմանված Հայրապետական կրթաթոշակի շնորհումը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր և ապագայում շարունակելու է իր ողջ կարողություններով նպաստել մեր երկրում կրթության ու գիտության առաջընթացին:
Մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ներկայությունն այստեղ՝ կրթության մշակների օրհնության այս նվիրական արարողությանը: Գնահատում ենք կրթության բոլոր նվիրյալներիդ եռանդուն ու անձանձիր աշխատանքը և մաղթում Ամենաբարձրյալն Աստծո խնամքն ու զորակցությունը:
Աղոթում ենք, որ Տերը խաղաղության մեջ պահի ու պահպանի հայրենի մեր պետությունը և պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Թող Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունը, սերը և շնորհը լինեն ձեզ և ամենքի հետ այսօր և հավիտյան. ամեն»:
Վերջում Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ի պատիվ կրթության մշակների տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը վերստին իր բարեմաղթանքները բերեց արարողության մասնակիցներին:

31 1 31 2 31 3 31 4 31 5 31 6 31 7 31 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարին (նկարներ)
Հաջորդ նյութը 31 2 1 Վարդապետական լանջախաչի շնորհում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?