Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 4 Շբ. ԴԿ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Եշ. ԳԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 Դշ. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 30 Գշ. ԲԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Haylur Tatev eps 245
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Հայլուր» լրատվական ծրագրի հյուրն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (տեսանյութ)
Նորություններ

«Հայլուր» լրատվական ծրագրի հյուրն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (տեսանյութ)

Published 18 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 17-ին Հայաստանի հանրային հեռուտաընկերության “Հայլուր” լրատվական ծրագրի շրջանակներում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը խոսեց Կորյուն աբեղա Առաքելյանի կարգալուծության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության որոշ դրվագների մասին:

Լրագրող– Օրհնեցեք, Սրբազան Հայր:

Սրբազան– Աստված պահապան:

Լրագրող– Երկու բառով կարգալուծության մասին: Ծայրահեղ չէ՞ր մի քիչ:

Սրբազան– Մենք արդեն բավական երկար ժամանակ է, որ բոլոր ճամափաները, կարծեմ, արդեն ճամփա չմնաց, որ մենք դիմենք և մեր հորդորները, և թեմի առաջնորդների հորդորները, և այսքան ժամանակ, բավական երկար տևեց այս ժամանակաշրժանը: Իրապես վարկաբեկվեց եկեղեցին, այսինքն` մեկ հոգևորականը կարողացավ վարկաբեկել ամբողջ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին: Նա բազմաթիվ խախտումներ է կատարել: Ինքը կատարել է դավանաբանական խախտումներ, կանոնական խախտումներ:

Լրագրող– Սրբազան, ինչու՞ չեղավ կոնֆլիկտը եկեղեցու ներսում լուծել:

Սրբազան– Որովհետև ինքը չեկավ եկեղեցի:

Լրագրող– Բայց առաջարկներ, երկխոսության, խնդիրը պարզելու, դժգոհության պատճառները իմանալու…

Սրբազան– Այո՛, եկեղեցին կառույց է և այդ կառույցն ունի ժողովական օրենքներ, այսինքն` եթե ինքը դժգոհ էր, ինքը պետք է դիմեր իր առաջնորդին, առաջնորդը պետք է դիմեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է դիմեր Եպիսկոպոսաց ժողովին, Եպիկոպոսաց ժողովը պետք է դիմեր կարգապահական հանձնախումբին, կարգապահական հանձնախումբը պետք է դիմեր Եպիսկոպոսաց ժողովին, Եպիսկոպոսաց ժողովը պետք է դիմեր Ազգային- եկեղեցական ժողովին: Այս գործընթացն է, որովհետև Եկեղեցին երկու հազար տարվա կառույց է, այսօր մեկ անձով չպիտի խախտենք մեր բոլոր կառույցները: Մենք ունենք միջթեմական ժողով: Սրանք հիմնված են, որպեսզի եկեղեցական կյանքը կարգ ու կանոնի մեջ լինի:

 Լրագրող– Իսկ Եկեղեցու սպասավորը, ով լավ տեղյակ է այս կանոններին, ինչու՞ ընտրեց այլ ճանապարհ:

 Սրբազան– Որովհետև ինքը դիմեց այլ ճանապարին, կարծեց որովհետև մանավանդ, որ հիմա մենք կապրինք հեղափոխության այս շրջանի մեջ, ինքը կարծեց, որ թավշյա հեղափոխության ճանապարհով, թավշյա հեղափոխությամբ հեղափոխություն անի եկեղեցական կյանքին մեջ: Երբեք ու երբեք չի հաջողի:

 Լրագրող– Եկեղեցին աշխարհիկ կանոններով չի՞ կարող առաջնորդվել:
Սրբազան- Անշուշտ, չի կարող լինել և նաև պետք է հստակ լինի, ես նաև հաճախ ասել եմ խոսքիս մեջ և նաև դուք պետք է հասկանաք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների և ընդհանրապես միայն հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության կաթողիկոս է և շատ կարևոր է իր տիտղոսը՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոս», այսինքն` նշանակում է տասը-տասներկու միլիոն հայերն են, որ ընտրել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և ոչ թե միայն հայաստանաբնակներն են և, եթե նայենք թվային առումով, ուրեմն մենք ենք սփյուռքում, մենք ենք ընտրել այս Կաթողիկոսին, որովհետև թվով շատ ավելի բարձր ենք, քան Հայաստանի մեջ գտնվող հայորդիները: Դրա համար պետք է հստակ լինի ձեզ և համայն հայության համար, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության կաթողիկոսն է, եթե պետք է փոխվի, համայն հայությունը պետք է որոշի փոխել: Եվ դրա համար մենք սփյուռքի մեջ որևէ խնդիր չունենք և ընդհակառակը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր պատիվ է, ինքը լինի մեր կաթողիկոսը:

 Լրագրող– Սրբազան, Եկեղեցին նաև կոչով դիմեց պետությանը օգնության խնդրանքով: Չե՞ք կարծում, որ պետությունը և Եկեղեցին առանձին պետք է գործեն, համենայնդեպս այդպես ենք մենք ընկալում ու վերաբերվում:

 Սրբազան– Այո՛, ես մեծ մտահոգությում ունեմ և այս մտահոգությունը ուզում եմ կիսել ձեզ հետ: Հաճախ վերջերս, դժբախտաբար, լսում ենք, մանավանդ մեր սիրելի և վսեմաշուք պարոն վարչապետից, որ ասվում է` եկեղեցի և պետությունը բաժնված են: Եթե Եկեղեցի և պետություն բաժնված լինի, ուրեմն դա նշանակում է, որ սփյուռքը և ընդհանրապես Եկեղեցին պետության կողքը պետք է չլինի: Մենք` Եկեղեցին, քսանհինգ տարի և ընդհանրապես մեր պատմության մեջ մենք միշտ պետականաշինության կողքն ենք եղել: Գոնե ես, որպես քսանհինգ տարվա հոգևորական, միայն հոգևոր աշխատանքով չէ, որ մենակ ապրել եմ, այլ նաև այս պետության, այս պետության և Հայաստանի պետականաշինության: Ամբողջ իմ կյանքս օգնել եմ և՛ հայոց դեսպանատներին, և՛ հայոց բանակին, և՛ հիմնադրամին, և՛ Հայաստան եկող սիրիահայերին: Եվ մենք բոլոր բնագավառներում, եկեղեցին, միշտ պետության կողքն է եղել: Բաժանումը մենք պետք է հստակացնենք: Մենք չենք խառնվում ներքին գործերի մեջ, սակայն պետությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որովհետև եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տկար լինի, նշանակում է` անմիջապես պետությունը կտկարանա, նշանակում է` սփյուռքը մահկանացուն կկնքի առանց Եկեղեցու:

 Լրագրող– Գուցե Եկեղեցին իր արած գործը մի փոքր ավելի տեսանելի դարձնելու խնդի՞ր ունի: Հիմա ժամանակակից PR ձևակերպումը օգտագործեմ, որպեսզի հանրությունը ավելի հստակ պատկերացնի Եկեղեցու դերը: Այստեղ թերացում չունի՞ Եկեղեցին:

 Սրբազան– Այո՛, լիովին ես համաձայն եմ: Մենք, դժբախտաբար, չգիտենք PR անել: Դա գալիս է մեր դաստիարակությունից, որովհետև մենք դաստիարակված ենք այն ավետարանական ոգիով, որ մեզ սովորեցրել է Վազգեն Կաթողիկոսը, Գարեգին Առաջինը, Գարեգին Երկրորդը, որ մենք բարի գործ անում ենք, պետք է միայն Աստված տեսնի, և ոչ թե մարդիկ տեսնեն և գնահատեն: Մանավանդ Էջմիածնի մեջ վարժված ենք ցույց չտալ, որպեսզի հանրությունը գիտենա: Ես կարող եմ ասել, որ գոնե ղարաբաղյան ցույցերի ժամանակ այդ բոլոր թռուցիկները, որ կգրվեին, կտպվեին, դրանք տպվում էին ներկա Գարեգին Հայրապետի սենյակի մեջ և իր գործիքով և ֆոտոքոփիով էին տպվում այդ թղթերը: Վազգեն Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող իր բոլոր գործիքները ուղարկեց Արցախ, և մենք ամիսներ շարունակ ամսական չէինք ստանում, որովհետև բոլոր գումարները փոխադրվեցին դեպի Արցախ: Մենք առաջին դեսպանատները, որ բացվեցին սփյուռքի մեջ, այդ դեսպանատների առաջին կայքերը առաջնորդանաններն էին: Էջմիածինը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մանավանդ Վեհափառ Հայրապետն այնքան գործ են արել, որ եթե ես խոսելու լինեմ, պետք է դուք ինձ երկու ժամ տաք, որ այդ բոլոր գործերը կատարվել են Հայաստանի մեջ Վեհափառի շնորհիվ և այդ գործերը ներկայացնելու համար: Եվ հանրությունը պիտի զարմանա, թե ինչեր են եղել:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorg episkopos 251 Նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Հաջորդ նյութը Hratarakchakan logo «Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Surb Gevorg 1
Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է
Եկեղեցական տոներ
mi goghacir
«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին
Քրիստոնեական
Mkhqeri xostovantyun
Ինչպես խոստովանել մեղքերը
Քրիստոնեական
xixvh 1 e1758719085167
Մի կորցրեք ձեր խիղճը
Քրիստոնեական
Stakhosneri masin
Ստախոսների մասին (տեսանյութ)
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?