Նախօրեին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերաբերող մի նամակ, որն, իբրև թե, ոմն Սերգո Մարգարյանի կողմից ուղղված է եղել Վեհափառ Հայարապետին:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն արձագանքել է կատարվածին՝ նշելով, որ փորձ է արվում վարկաբեկել իրեն:
«Օրերս եկեղեցու դեմ մարտնչող խմբակի կողմից համացանցում հրապարակվել է մի նամակ որով, իբրև թե փորձ է արվում ինձ վարկաբեկել:
Երբեք կարևորություն չպիտի տայի սկզբից ևեթ ձախողության դատապարտված այս փորձին, եթե առաջնորդված չլինեի բարեմիտ հավատացյալներին լուսաբանություններ ներկայացնելու բնական մղումով ու ցանկությամբ:
Կուզեմ տեղեկացնել, որ նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք: Դրա մասին է վկայում նաև այն, որ գրության միջից ջնջված է ենթադրյալ ինչ-որ կնոջ անուն և ներկայացված չէ գեթ մեկ փաստ:
Պիտի հորդորեի զրպարտչագրեր հայթայթելու փոխարեն զբաղվել բարիք ստեղծելով»,- նշել է Սրբազանը:
Աղբյուր՝ haydzayn.am