«Հայկական ժամանակ» օրաթերթի կայքեջում ս.թ. հուլիսի 13-ին տեղ գտած ««Աշտարակ կաթ». մի «ռեյդերային զավթման» պատմություն. ի՞նչ կապ ունի Պարգեւ սրբազանը» հրապարակման մեջ շոշափվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անունը:
Մասնավորապես՝ համաձայն նշված հրապարակման, ոմն Աշոտ Ափոյանի խոսքերով, «Պարգեւ» ՍՊԸ-ի՝ «ըստ շրջանառվող լուրերի, ստվերային սեփականատերերից է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը»:
Պաշտոնապես հայտնում ենք, որ սա հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
Տեղեկատվական համակարգ
Հ.Գ. Հերքումն այսօր առավոտյան ուղարկվել է «Հայկական ժամանակի» խմբագրություն: