Սրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ի Տեր ննջեց Արժանապատիվ ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԴՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ Տեր հայրը գտնվում էր երեւանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխվեց Միացյալ նահանգներ եւ այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ մարմինը կամփոփվի լուսահոգի երեցկնոջ կողքին: Իսկ Երեւանում` Սուրբ Աննա եկեղեցում երկուշաբթի օրը` հուլիսի 16-ին, ժամը` 18:00-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողություն:
Ցավակցում ենք Դավիդյան ընտանիքին, հարազատներին, հավատացյալներին եւ բոլոր նրանց, ովքեր պատիվ են ունեցել շփվելու սիրելի Տեր հոր հետ եւ հիշում են կարեւոր պատգամը`
— Ո՞վ ենք մենք:
— Հայ Քրիստոնյա:
— Ո՞ւմ ենք հետեւում:
— Հիսուս Քրիստոսին:
— Ո՞րն է մեր եկեղեցին:
— Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


