Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով (նկարներ)
Նորություններ

Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով (նկարներ)

Published 9 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 8-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հնգօրյա հավաքը։ Պատարագիչն էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

 Սրբազան արարողությանը ներկա հավաքի շուրջ չորս հարյուր մասնակիցները և այս առիթով տարբեր թեմերից ժամանած երիտասարդները զանգակատան առջև ողջունեցին Վեհափառ Հայրապետին, ով զանգերի ավետաբեր ղողանջների ներքո եկեղեցականների թափորով առաջնորդվեց տաճար, ուր նաև իր խոնարհումը բերեց գավթում ամփոփված մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներին։

 Ուխտի պատարագի ընթացքում պատարագիչ Հովնան Սրբազանն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին և այդ խորհրդով յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի պայծառակերպման անհրաժեշտությանը։ «Մեր Թաբոր լեռը Հայաստանն է, որովհետև այս սուրբ հողցի վրա իջավ ՄԻածին Որդին։ Ամեն անգամ, երբ ոտք ենք դնում Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին, նորոգում ենք մեր կյանքն Աստծուն ընծայելու ուխտը՝ մեր հոգու մեջ կրելու պատկերը Սուրբ Էջմիածնի, հավատքի տեսիլքը մեր նախնյաց, մեր ներկան իմաստավորելու հոգևոր ու բարոյական արժեքներով և գալիք սերունդների կյանքը լուսավորելու եկեղեցանվեր ու ազգայնասեր գաղափարախոսությամբ։ Դրա համար է, որ երկրորդում ենք առաքյալի խոսքը՝ ասելով՝ Տեր բարվոք է, որ այսօր այստեղ ենք», – մասնավորապես նշեց Սրբազանը։

 Հովնան արքեպիսկոպոսը նաև խոսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս օրերին Հայաստանում անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ընթացքի մասին։ Սրբազանն ընդգծեց, որ անցնող օրերին երիտասարդներն իրենց զրույցների, խորհրդածությունների և ընդհանրական աղոթքի շնորհիվ լցվեցին Հայրենիքի և Սուրբ Էջմիածնի խորհրդով և հիրավի  պայծառակերպված վերադառնալու են իրենց երկրներ՝ իրենց հետ տանելոեվ Նորին Սրբության հայրական սերն ու օրհնությունը և ամենակարևորը՝ Հայրենիքով, Սուրբ Էջմիածնով ապրելու խորհուրդը։

 Քարոզի ավարտին երիտասարդներն ընթերցեցին իրենց ուխտագիրը․ «Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Եվ այժմ, ուխտագնացության մասնակիցներս, Սուրբ Էջմիածնի մշտանորոգ օրհնության ներքո և ներկայությամբ Մայր Աթոռիս ազգընտիր գահակալի, հոգևոր դասի և համայն հավատացելոց՝ ուխտում ենք լինել Աստծո պատուիրաններին հետևող և մեր կենդանի հավատքը բարի գործերով փաստող ճշմարիտ քրիստոնյաներ։

 Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Հավատքի ճշմարիտ գիտակցությամբ ուխտում ենք հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ դավանությանը, զորավիգ լինել հայոց պետականության հզորացմանը, նախանձախնդիր՝ ազգային ինքնության և մեր նախնյաց կտակած մնայուն արժեքներին։

 Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին՝ աղոթքով պայծառակերպված, երիտասարդական ավյունով առլեցուն, բարձր գիտակցությամբ, միասնականության ոգով՝ մեկ անգամ ևս հավաստելու մեր անսահման սերը դեպի սրբազան Երկիրն Հայրենի և Սուրբ Եկեղեցին։

 Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Մեր սերն ու հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին և խոստանում առավել նվիրումով մեր նախանձախնդիր ծառայությունը բերել ի խնդիր Եկեղեցու և Հայրենիքի պայծառության և շինության։

 Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Սուրբ Էջմիածինը ծննդավայրն է մեր սրտի և հոգու, հանդիպման վայրը՝ Աստծո և մարդկանց։ Որպես հարազատ զավակներն այս Սուրբ Եկեղեցու, աղոթում ենք, որ Աստված անսասան, ծաղկուն և բարգավաճ պահի սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ զորացնելով մեզ հավատքի, սիրո և եղբայրսիրության մեջ, որպեսզի դառնանք հայրենասիրության և նվիրումի անսպառ աղբյուր։ Ամեն»։

 Սուրբ պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց երիտասարդներին՝ հորդորելով, որպեսզի իրենց շուրթերից մշտապես հնչի պայծառակերպության սրբազան խորհրդով լուսավորված աղոթքը: Նորին Սրբությունը կոչ արեց հայորդիներին Տերունապատվեր շնորհների ներքո միշտ լինել Աստծո սեփական ժողովուրդ և աստվածահաճո գործերով պայծառացնել, շենացնել ու հզոր դարձնել Հայրենիքը, լուսավոր՝ Հայոց Սուրբ Եկեղեցին:

 Սուրբ պատարագի ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում երիտասարդները մասնակցեցին Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։

8 1 8 2 8 3 8 4 8 5 8 6 8 7 8 8 8 9 8 10 8 11

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat Galstanyan 245 e1580391769582 ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…
Հաջորդ նյութը Ter Tovma qhn. 897 ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?