Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում
Նորություններ

Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում

Published 25 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տեղեկացրել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Ուշագրավ է, որ Կորյուն աբեղան կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության առաջնորդն էր:

 Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

– Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից:

– Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված:

– Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ:

– Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է:

Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

– Եթե Կորյուն աբեղան եկեղեցու հետ չառնչվող մեկ այլ հարցի նախաձեռնության մեջ լիներ, էլի նույն գործընթա՞ցն էր տեղի ունենալու:

– Կարգապահական հանձնախումբ ներկայացվում են բոլոր այն պարագաները, երբ մենք եկեղեցականի հետ առնչված խնդիրներ ենք նկատում եւ ոչ միայն մենք, անգամ, եթե «Հայկական ժամանակ»-ը խնդիրներ է ներկայացնում փաստերով՝ եկեղեցականների վերաբերյալ, դա եւս հիմք է հանդիսանում: Վերջերս էլ այդպիսի փաստեր եղան մեկ այլ եկեղեցականի պահանջում, եւ խնդիրը քննվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:

Անձը եւս հրավիրվում է կարգապահական հանձնաժողովի կողմից, եթե անհրաժեշտություն կա վկայությունների, փաստերի, եթե անհրաժեշտություն կա, այլ փորձագիտական վերլուծությունների համապատասխան մասնագետներն էլ են հրավիրվում կարգապահական հանձնախմբի նիստերին:

Այսինքն, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել իրենց խնդիրները եւ այդ ամենը քննարկելուց եւ վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը կայացնում է իր որոշումը եւ իբրեւ եզրակացություն ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ներկայացված եզրակացությունը կարող է գործադրել, սակայն նաեւ Վեհափառ Հայրապետի իրավունքն է, որպեսզի այդ եզրակացությունը կամ որոշումը կյանքի չկոչվի, սա էլ Վեհափառ Հայրապետի իրավունքն է եւ իրավասությունն է:

Նման պարագաներ եւս եղել են: Եղել են դեպքեր, երբ որ եկեղեցականները իրենց թույլ տված ինչ-ինչ զանցանքների համար ներկայացվել են կարգալուծության, սակայն Վեհափառ Հայրապետը ինքը ցանկություն է արտահայտել եւս մեկ հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդը սթափվի, զղջա, վերանայի իր ընթացքը եւ շարունակի սպասավորությունը:

Նույնն էլ այս դեպքում պետք է սպասենք, կարգապահական հանձնախումբը պետք է կատարի իր աշխատանքը եւ այնուհետեւ համապատասխան եզրակացությունները ներկայացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եկեղեցուն:

Ամեն խնդիր, որն առնչվում է եկեղեցականի կերպարի հետ, դրվում է քննության կարգապահական հանձնաժողովում, եթե դրա համար կան հիմքերը, փաստերը, վկայությունները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մարդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կամ իր թեմակալ առաջնորդի կողմից բերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ համապատասխան քննության ուղարկվի կարգապահական հանձնաժողով:

– Փաստորեն, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նա աշխատանքի չի գնացել եւ վանահորը ոչ վայել ձեւո՞վ է պահել իրեն:

– Անձը նախաձեռնություն է ղեկավարում եւ իրեն վստահող անձանց առաջնորդում է հակականոնական ճանապարհներով, այդ ամենը կարգապահական հանձնախմբի քննության տիրույթում է, որովհետեւ այդ ճանապարհին անձը իրեն, իբրեւ եկեղեցական թույլ է տալիս բազում սխալներ, վրիպումներ, որոնք ենթակա են քննության կարգապահական հանձնաժողովի կողմից, անտեսելով նաեւ իրեն այդ ընթացքում ուղղված հորդորները թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ Եպիսկոպոսաց դասի, թե՛ առանձին եպիսկոպոսների եւ թե՛ առանձին իր հոգեւոր եղբայրների, որոնց հետ ինքը ե՛ւ ուսանել է, ե՛ւ ծառայել է, ե՛ւ շարունակում է ծառայել: Այս ամենը չի կարող անտեսվել անձի կողմից: Նրա պահվածքն անթույլատրելի է և դատապարտելի։ Մարդը պետք է պատասխանատու լինի իր արարքների համար։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը 6 1 1 Քահանաններին անարգողների դատաստանի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?