Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 5 † Կիր. ԱՁ. Դ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 4 Շբ. ԴԿ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Եշ. ԳԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 Դշ. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՂ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Նորություններ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՊԱՍԱՎՈՐՈՂ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Published 10 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ամենասուրբ Երրորդություն,
Տուր աշխարհիս խաղաղություն:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի զավակներ, նախաձեռնությունն առաջնորդող սիրելի հոգևոր եղբայրներ:

Խաղաղության այս աղոթքով ամեն կիրակի կանգնում ենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ մեր հոգիների խորքից աղոթելով աշխարհի խաղաղության համար: Արդի մարտահրավերների մեջ խաղաղության պահպանությունը հատկապես Հայ Եկեղեցու առաքելության մաս է կազմում, և նրա սպասավորն է, որ կոչված է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը փոխանցելու իր հոտին՝ հանդարտեցնելով հոգիները և սերմանելով այնտեղ առ Աստված և դեպի մարդ սերը: Որովհետև, ինչպես մեր Տերն է ասում. «Եթե մեկն ասի, թե՝ սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը , սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»։ (Հովհաննես 4:20)

Մենք՝ Հայրենիքից հեռու՝ Եվրոպայում ապրող և հայ ժողովրդին սպասավորող հոգևորականներս, երբ մեր ծառայությունը իրականացնում ենք եվրոպական ոչ պահպանողական բարքերի մարտահրավերներով, ամենուր մշտապես փորձում ենք բարձր պահել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարերի բարձր հեղինակությունը և մեր ժողովրդի զավակների մեջ սերմանել ավետարանական բարի սերմը, ինչպես նաև վառ պահել նրանց մեջ ազգային բարձր ինքնագիտակցությունը, հայրենասիրությունը, էջմիածնասիրությունը, հավատքն ու խաղաղասիրությունը: Բայց Ձեր նախաձեռնած շարժումը, կամա թե ակամա, այսօր տարբեր բաժանումներ է առաջացնում մեր հավատավոր ժողովրդի մեջ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցու զավակը չի պատկերացնում պայքարի այն ձևը, որ Դուք եք որդեգրել՝ դուրս գալով փողոց և սևացնելով այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ տարբեր թեմերում և համայնքներում: Անշուշտ, Հայ Եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, սակայն դրանց լուծումը Հայ Եկեղեցու իր կոչումը գիտակցող հոգևորականաց դասը տեսնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Նրա Գահակալի շուրջը համախմբվելով: Ուստի, մեր հորդորն է Ձեզ, որ խաղաղասիրության ոգով վերջ դնեք մեր հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքում գայթակղություն առաջացնելուն և համախմբվեք Ձեր հոգևոր հովիվների և առաջնորդ սրբազան հայրերի շուրջը՝ ծառայելով Հայ Եկեղեցու բարի անվան պահպանության առաքելությանը և հայ հավատացյալի հոգու խաղաղությանն ու փրկությանը: Մեր խնդրանքն է, որ Եվրոպայում սպասավորող հոգևորականների անունից հայ

հավատացյալին մոլորության մեջ չգցեք, թե բոլորը սատարում են այս շարժմանը, որովհետև մեր ուխտը և Քրիստոնեական հավատքը անհնազանդություն չի ենթադրում, և մենք խնդիրների լուծումը տեսնում ենք մեր նվիրյալ ծառայության մեջ և Հայոց Հայրապետի շուրջը համախմբվելով՝ ի խնդիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության, հավատավոր հոտի խաղաղության և Աստծո փառքի:

Թող Բարին Աստված իմաստուն դարձնի բոլորիս մտքերը, որպեսզի խոնարհ ծառայությամբ մեր շուրջը տարածենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը փոխան գայթակղության:

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս, Ես եմ տալիս ձեզ, որ ձեր սրտերը չխռովվեն և չվախենաք»: (Հովհաննես 14:27)

Տ. Բարսեղ Վրդ. Փիլավչյան
Չեխիա, Հունգարիա, Սլովակիա

Տ. Եղիշե Վրդ. Ավետիսյան
Շվեդիա

Տ. Նորայր Քհն. Գանջումյան
Շվեդիա

Տ. Անդրեաս Քհն. Իսախանյան
Ավստրիա

Տ. Ստեփանոս Քհն. Հովհաննիսյան
Դանիա

Տ. Վաղարշ Քհն. Իսախանյան
Շվեդիա

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը T. Ararat 768 Անդրադարձ Էդգար Ումբրեյանի՝ «Որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին» հրապարակմանը
Հաջորդ նյութը yerevani s grigor lusavorich mayr ekeghecum kkatarvi khahanayakan dzernadruthyun Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Surb Gevorg 1
Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է
Եկեղեցական տոներ
mi goghacir
«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին
Քրիստոնեական
Mkhqeri xostovantyun
Ինչպես խոստովանել մեղքերը
Քրիստոնեական
xixvh 1 e1758719085167
Մի կորցրեք ձեր խիղճը
Քրիստոնեական
Stakhosneri masin
Ստախոսների մասին (տեսանյութ)
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?