Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
T. Armash eps. 763
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Իսկապէ՞ս Հայր Կորիւն: Ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ
Նորություններ

Իսկապէ՞ս Հայր Կորիւն: Ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ

Published 8 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սիրելի Կորիւն Աբեղայ:

 Վերջին երկու օրերուն ուշի-ուշով եւ քայլ առ քայլ հետեւեցայ քու եւ Տէր Արմէնին մեկնարկած «Նոր Հայաստան նոր Հայրապետ» կարգախօսը կրող նախաձեռնութեանդ: Մտորումներով, խոկումով եւ աղօթքով փորձեցի հասկնալ եւ ըմբռնել մտահոգութիւններդ: Անկեղծ ըլլալով ըսեմ թէ նախ ուզեցի աղոթքովս լուռ մնալ, որովհետեւ փորձեցի հասկնալ ընտրածդ ուղին եւ բուն նպատակդ: Սակայն երբ յայտարաութեամբ մը հաւակնեցիր վիրաւորել այլ եկեղեցականներ եւ մանաւանդ եպիսկոպոսներուն անուանեցիր վախկոտներ, (նուաստս ալ եպիսկոպոս է) որոնք չեն կրնար իրենց կարծիքը արտայայտել, ապա այլեւս լռելն անկարելի է:

Չէի ուզեր պատասխանս գրել սոցցանցերուն մէջ: Այդ ճիշդ չէ: Սակայն դուն ընտրեցիր այդ ձեւը, ուստի ստիպուած եմ ես ալ այստեղ հրապարակել պատասխանս:

Եթէ փորձեմ մէկ բառով ամփոփել նախաձեռնութեանդ առանցքը, ապա դա բարեփոխումն է, զոր մեր եկեղեցւոյ աւանդութեան մէջ կը կոչուի բարեկարգում: Այս առնչութեամբ համամիտ եմ քեզի հետ: Բարեկարգում: Միանշանակ: Բարեկարգումը ընդհանրապէս քրիստոնէական եկեղեցւոյ եւ մասնաւորապէս մեր եկեղեցւոյ հոգեւոր եւ ծառայական կեանքին սկզբունքային հիմքը կը կազմէ: Քրիստոնէական բոլոր եկեղեցիները, նոյնպէս նաեւ Հայ Եկեղեցին ունեցած են բարեկարգումի կամ լուսաւորութեան շրջաններ եւ այսօր ալ ունին ու միշտ պիտի ունենան: Հակիրճ ակնարկ մը մեր եկեղեցւոյ պատմութեան վրայ սփռելով պարզ կը դառնայ այն:

Հոս նպատակս եկեղեցւոյ ամբողջ պատմութիւնը շարադրելը չէ, վստահ ըլլալով որ Գէորգեան Ճեմարանի ուսումնառութեանդ տարիներուն հասու եղած ես այս բոլորին: Արդ այսօր ալ բարեկարգութեան հարցը մեր եկեղեցւոյ օրակարգին վրայ է: Սակայն ո՞ւր եւ ինչպէ՞ս կը մտածես կատարել բարեկարգութիւնդ: Եկեղեցւոյ տարբեր բնագաւառներ բարեկարգութեան կարիքն ունին: Ծիսական, իրաւական, կանոնական, քարոզչական, վարչական, ուսումնա-կրթական, ընկերային եւ այսպէս շարունակ:

– Դարեր ետք վերջին տասնամեակին Մայր Աթոռին մէջ հրաւիրուեցան միացեալ եպիսկոպոսաց ժողովներ, մասնակցութեամբ նուիրապետական Աթոռներու բոլոր Եպիսկոպոսներուն անխտիր: Արդեօ՞ք այս բարեկարգում չէ:
– Քրէակատարողական հաստատութիւններուն մէջ հոգեւոր ծառայութիւն հաստատուեցաւ: Արդեօ՞ք այս բարեկարգում չէ:
– ՀՀ Զինուած Ուժերու հոգեւոր առաջնորդութիւն հիմնուեցաւ: Արդեօ՞ք այս բարեկարգում չէ:
– Տանամեակներու քննարկումներէ ետք Հայոց Ցեղասպանութեան նահատակները սրբադասուեցան: Արդեօ՞ք այս բարեկարգում չէ:
– Հայաստանի դպրոցներուն մէջ Հայ Եկեղեցւոյ պատմութեան դասաւանդութիւնը սկիզբ առաւ: Արդեօ՞ք այս բարեկարգում չէ:
– Հրատարակութիւններ, նոր եկեղեցիներու կառուցում եւ օծում, քրիստոնէական դաստիարակութեան կեդրոնի հիմնում, ուսուցիչներու վերապատրսատում ….. զորն ասեմ կամ զորն խոստովանիմ ….. Արդեօ՞ք ասոնք բարեկարգում չեն:

Սակայն եթէ նկատեցիր այս բոլոր բարեկարգումները կատարուեցան լուրջ եւ երկար քննարկումներու եւ ուսումնասիրութիւններու իբրեւ արդիւնք:

Անընդունելի է երբ բարեկարգում հիմնադրոյթը՝ այժմէական դրոյթ մը հնչեցնելով, շուրջդ հաւաքելով եկեղեցւոյ պայծառութեան նախանձախնդիր հաւատացեալներ եւ ոչ նախանձախնդիր այլ պատեհապաշտ անձեր, ելած ես հրապարակ՝ զրկելով հարցերը լուրջ, խորքային եւ աստուածաբանական քննարկումներու կարելիութենէն:

Բաց աստի յայտարարութիւններդ ինչքան ալ քողարկուած գեղեցկութեամբ հնչեն, ըստ երեւոյթին տեղեալկ չես հայ եկեղեցւոյ ոգիին:

Նաեւ յայտարարութիւնդ թէ Կաթողիկոսին պէտք է ընտրէ Սիւնհոդոսը (եպիսկոպոսաց Ժողովը) կամ (եւ) միաբանութիւնը, ճիշդ յայտարարութիւն չէ: Իսկզբանէ կաթողիկոսական ընտրութիւններուն միշտ ալ մասնակցած են տուեալ ժամանակի թագաւորներ, իշխաններ եւ աշխարհականներ, որուն սկզբունքային ոգով այսօր ամրագրուած է Ազգային Եկեղեցական Ժողովը՝ Եպիսկոպոսներու, միաբանութեանց ներկայացուցիչներու եւ թեմերու ներկայացուցիչներու մասնակցութեամբ: Այս ալ պէտք է դուն իմանաս:

Հիմա կը յայտարարես թէ նախանձախնդրութիւնդ պոռթկումն է այն ապրումիդ, թէ Մայիս 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նուիրուած Սարդարապատի մէջ տեղի ունեցած հանդիսաւոր ոգեկոչումին ընթացքին, ժողովուրդը չէ ողջունած Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Սակայն ըսածդ իրականութեան չի համապատասխանիր: Այնուամենայնիւ միթէ ա՞յս է բարեկարգութեան «բարեփոխական յեղափոխութեանդ» դրդապատճառը: Միթէ ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ: Իսկապէ՞ս Հայր Կորիւն:

Կը ցաւիմ: Կը ցաւիմ նախաձեռնութեանդ որպէս հիմք ընդունած դրդապատճառին համար: Կը ցաւիմ բարեկարգութեան նպատակիդ (յստակ ալ չէ թէ ինչէ նպատակդ) հասնելու յայտարարութիւններուդ համար: Կը ցաւիմ բարեկարգութեանդ ընտրած ձեւին համար: Կը ցաւիմ եկեղեցիիդ եւ ինծի ցաւ պատճառելուդ համար:

Իրական ցաւով կը հորդորեմ որ ետ կանգնիս «նախաձեռնութենէդ» եւ քեզի վստահող հաւատացեալներուն մոլոր ճամբաներով չտանիս: Կը հրաւիրեմ որպէսզի վերադառնաս աղօթքի եւ խոկումի՝ ինչպէս ես աղօթքով եւ խոկումով մօտեցայ քեզի:

Վերջապէս քեզի կը յանձնեմ Սբ. Պօղոս Առաքեալի պատգամը. «Գերագոյն պատուիրանը սէրն է. անարատ սրտէ, մաքուր խղճմտանքէ եւ անկեղծ հաւատքէն բղխած սէրը: Շատեր այս պատուէրները մոռցած, դատարկ վիճաբանութեանց մէջ մտնելով՝ մեզի օրէնք սորվեցնելու ելեր են, մինչդեռ ո՛չ իրենց խօսածը գիտեն, ո՛չ ալ Աստուծոյ օրէնքը, որուն մասին այնքան վստահութեամբ կը ճառեն»:

Արմաշ Եպս. Նալպանտեան
Առաջնորդ Դամասկոսի Հայոց Թեմի
Դամասկոս, 6 Յունիս 2018

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 25 Եպիսկոպոսաց ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
Հաջորդ նյութը Asoghik qhn. Այո, ցավալի է, շատ ցավալի է, որ այս անհեթեթ նախաձեռնության մեջ կան հոգևորականներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?