Քրիստոսի եկեղեցին լինելով կենդանի մարմին, իր հիմնադրման օրվանից ունեցել է և՛ մարտահրավերներ, և՛ խնդիրներ: Ամեն ժամանակաշրջան էլ յուրովի է հրավիրել իրավիճակի վերլուծությունների և գնահատման: Այդուամենայնիվ, գոյություն ունեն առանցքային սկզբունքներ և արժեքներ, որոնք բոլոր ժամանակների համար նույնն են: Այսօր ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի եկեղեցական կյանքի բարենորոգության սպասող հարցերը չտրորվեն անպատասխանատու քայլերի և արտահայտությունների տակ: Ցավով ենք նկատում հավատավոր հայորդիների և հրապարակ դուրս եկած հոգևորականների անպատասխանատու հայտարարություններ և արարքներ: Հայ եկեղեցու մի քանի պատմական դեմքեր անմտորեն հայտարարվում են հատուկ ծառայությունների դրածոներ, իսկ որպես հավելում այս ամենի՝ նաև մեղադրանք կաշառքի և սպանության: Այս և մնացած արտահայտություններն ու քայլերը խիստ պատասխանատվության պիտի կոչվեն: Անկարելի է չնակատել, որ մեր եկեղեցին հաստատուն քայլերով բարենորոգում է ներքին կառավարման իր կառույցները՝ բաղկացած աշխարհական և հոգևորական անդամներից, որոնցով Առաքելական մեր Սուրբ եկեղեցին դարեր ի վեր քննել է իր ներկան և ծրագրեր կազմել ապագայի՝ միշտ հավատարիմ մնալով Միածին իր Տիրոջը:
Այսու մեր ցավն ենք հայտնում վերջին օրերին Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կատարվող հավաքների առիթով: Համոզված ենք, որ որևե խնդրի քննարկում և լուծումների որոնում կարելի է իրականացնել միմիայն եկեղեցուն վայել կանոնական ձևաչափի մեջ:
Ուկրաինայի Հայոց թեմի
հոգևոր դաս