Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gandz
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Գանձ՝ հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր
Քրիստոնեական

Գանձ՝ հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր

Published 4 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  ԳԱՆՁ՝ հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր: Որպես երաժշտաբանաստեղծական տեսակ սերում է ժամագրքային հնագույն երգեցիկ քարոզից: Գանձի ձևավորումը կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ, որի անվանական ծայրակապ ունեցող և «գանձ» խոսքով սկսվող ներբողները («Գանձ լուսոյ…», «Գանձ բաղձալի…», «Գանձ անապական…») ստացել են այդ անունը:

 Հետագայում նմանատիպ ստեղծագործությունների համար գանձը ձեռք է բերել ժանրային որակման իմաստ: Գրիգոր Նարեկացուց հետո այս ժանրին են դիմել հայկական միջնադարի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծ-երաժիշտները՝ Ներսես Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին և ուրիշներ, ընդհուպ մինչև Գրիգոր Խլաթեցին: Գանձերը ունեն պատմող-նկարագրական բնույթ, ըստ ձևի՝ դրանց մեջ կան թե՜ արձակ բանաստեղծություններ, թե՜ հանգավոր կամ անհանգ տաղաչափված քերթվածքներ: Հնագույն եղանակավոր քարոզից գանձը ժառանգել է բնորոշ կրկնակը և պարտադիր ու անփոփոխ վերջնամասը: Երաժշտական առումով Գանձը, որպես կանոն, ունի վանկային կառուցվածք, սաղմոսատիպ, պարզ մեղեդի և ծավալվում է պատմողական ասերգի հունի մեջ: Գանձը գանձ-շարքի առաջին միավորն է: Ուշ միջնադարում գանձը ժողովրդական երգարվեստի ազդեցությամբ զգալի փոփոխություններ է կրել: Հայտնի են զուտ ծիսական կիրառության, այսպես կոչված՝ «մեռելաթաղի» գանձեր, որոնցում գանձ անվանումը զուտ պայմանական է: Դրանք ըստ էության քնարական մահերգեր են՝ ոճով շատ մոտիկ ժողովրդական ողբերին: Մեռելաթաղի գանձեր են գրել Առաքել Բաղիշեցին, Մկրտիչ Նաղաշը և ուր.: Մեռելաթաղի որոշ գանձեր, մեղեդիներով հանդերձ, բանավոր հասել են մինչև մեր օրերը: Գանձերը XI–XII դարերից ամփոփվել են Գանձարան կոչվող հատուկ մատյաններում: Ուշ միջնադարում զետեղվել են նաև Տաղարան և Մաշտոց ժողովածուներում:

Աղբյուր՝ ՔՀ հանրագիտարան
Նյութի հեղինակն է Աննա Արևշատյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը edem ԴՐԱԽՏԻ ԵՎ ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ
Հաջորդ նյութը margarener Մարգարեների մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?