Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Published 1 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 29-ից հունիսի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը հանձնվեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց ԳՀԽ նախորդ ժողովին նախագծի առնչությամբ կատարված առաջարկների հիման վրա իրականացված փոփոխությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդը, հաստատելով խմբագրված փաստաթուղթը, հանձնարարեց այն ներկայացնել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի վավերացմանը։

Խորհրդի քննարկմանը ներկայացվեցին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) քննախույզ հանձնախմբի և օրինականության հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը։ Այս առիթով զեկույցներով հանդես եկան հանձնախմբերի ատենապետեր Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Կատարված դիտարկումներից հետո որոշվեց ներկայացված առաջարկները փոխանցել ԵՆԺ կանոնադրական հանձնախմբին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում հուլիսի 4-8-ը ծրագրվող միջոցառումների մասին զեկույց ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Տեղեկացվեց, որ այդ օրերին կկատարվի երիտասարդների օրհնության արարողություն, Ծաղկաձորում տեղի կունենա քառօրյա հավաք, որի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմեր և համայնքներ ներկայացնող երիտասարդները կմասնակցեն թեմատիկ քննարկումների, հոգևոր զրույցների, սեմինարների և խոկումների։ Հավաքի ընթացքում ծրագրվում են այցելություններ տարբեր սրբավայրեր: Երիտասարդական խմբերը նաև հանդիպումներ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` ողջունելով ձեռնարկված միջոցառումները և մեծապես կարևորելով երիտասարդության հետ Հայոց Եկեղեցու կողմից տարվող մշտական աշխատանքը:

Կանանց դպրական աստիճան շնորհելու վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և ընթացակարգը ներկայացրեց Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Քննարկումից հետո որոշվեց շարունակել այս ուղղությամբ ուսումնասիրությունները և հարցը ներկայացնել Եպիսկոպոսաց ժողովի քննարկմանը։

Ժողովին Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Լսվեց նաև Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի զեկույցը Բուլղարիայի հայոց թեմի պատգամավորական ժողովում թեմական կանոնադրության քննարկման արդյունքների մասին։ Որոշվեց հարցը քննարկել նաև թեմի թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ` վերջիններիս Մայր Աթոռ առաջիկա այցի ընթացքում:

Հայ Եկեղեցու հայեցակարգի պատրաստման ընթացքի վերաբերյալ զեկուցեց աշխատանքային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Ժողովականները կարևոր նկատեցին այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` թելադրելով ամբողջացնել աշխատանքներն ու հարցաշարը հայեցակարգի նյութերի շուրջ և հարցին վերստին անդրադառնալ ԳՀԽ հաջորդ ժողովին:

Գերագույն հոգևոր խորհուրդն այս կապակցությամբ նաև իր գնահատանքը հայտնեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին կատարված աշխատանքի համար:

Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում վերջին շրջանում տեղ գտած ներքաղաքական զարգացումներին։ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քայլերի մասին զեկույց ներկայացրեց Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։ Քննարկումներից հետո ժողովականները գոհություն հայտնեցին առ Աստված, որ հնարավոր եղավ ներհայաստանյան կյանքում խուսափել բախումներից ու անցանկալի երևույթներից, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնական ոգու դրսևորումը։

Նիստերի ընթացքում քննության առնվեցին ներեկեղեցական կյանքին առնչվող այլ խնդիրներ ու կարգապահական հարցեր։

Ժողովի օրերին, գլխավորությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԳՀԽ անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրներ՝ աղոթելով նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար։

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

1 2 1 1 2 2 1 2 3 1 2 4 1 2 5 1 2 6 1 2 7 1 2 8 1 2 9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 1 1 Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ (նկարներ)
Հաջորդ նյութը 01.05.06 Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?