Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gohabanakan maghtanq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք (տեսանյութ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք (տեսանյութ)

Published 28 Մայիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 28-ի առավոտյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով:

 Առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:

 Մաղթանքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:

 Հանդիսավոր թափորը Մայր Տաճարի առջևից, ավետաբեր տոնական զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Բաց խորան, ուր սկսվեց Գոհաբանական մաղթանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի Հանրապետության խաղաղության և անսասանության համար:

Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը տոնի և 100-ամյա հոբելյանի առիթով իր պատգամն ուղղեց համայն հայությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Գոհություն Աստծու, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»
(Ա Կորնթ. 15.57)։

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

 Միածնաէջ այս նվիրական սրբավայրում համախմբվել ենք 100-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի, որոնք մեր ժողովուրդը մղեց միահամուռ պաշտպանելով նվիրական մեր հայրենիքը: Մենք միասնական մեր աղոթքը բարձրացրեցինք՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և հայցեցինք Երկնավորից խաղաղություն մեր երկրին, անսասանություն՝ մեր պետությանը, բարօրություն՝ մեր ժողովրդին: Խնդրեցինք Տիրոջ օգնությունը՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով հաղթահարելու մեր կյանքում հառնած խնդիրներն ու հրամայականները:

 Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հիշատակները մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման՝ արժևորելով, թե առ Աստված հավատքի և առ հայրենին սիրո ինչպիսի ուժ ու զորությամբ մեր ժողովուրդը փրկեց իր երկիրը՝ իր բնօրրանում ազատ ու ապահով կյանք կերտելու բաղձանքով: Մեր ժողովուրդը պատմության հազարամյակներում բազում հողմեր ու փոթորիկներ է տեսել: Բազում նվիրական հիշատակներ ունենք ծանր փորձություններից ու հարվածներից մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելու: Օրհասական պահերին մեր ժողովրդի դրսևորած վառ հայրենասիրության, կենաց ու մահու մարտերում ձեռք բերված հաղթանակների հիշատակներն այսօր զորացնում են մեզ մեր պետականությունը ամրապնդելու և հայրենիքը շենացնելու հանձնառության մեջ:

 Անկախ պետականության հովանու ներքո ազատ կյանք կերտելու տեսլականով անցնող տասնամյակներում մենք դիմակայել ենք մեծ դժվարությունների, ներքաղաքական ցնցումների, մեզ պարտադրված պատերազմին: Իրականացնելով պետական ու հասարակական կյանքի վերափոխումներ՝ հաղթահարել ենք հաճախ անհաղթահարելի թվացող իրավիճակներ: Այս բոլոր զոհողությունները մեր ժողովուրդը հանձն է առել և իր ձեռքբերումները կերտել՝ Քրիստոսի հանդեպ սերը դարձնելով սեր ազգի ու հայրենիքի, սեր՝ միմյանց հանդեպ:

 Հայրենասիրության և ազգասիրության նվիրական զգացումները, հայրենի պետականության շահերով առաջնորդվելու ձգտումը մեր ժողովրդի զավակները ամուր պահեցին նաև այս օրերին, քաղաքական ու հասարակական կյանքի նոր զարգացումների մեջ: Առկա խնդիրների հանդիման՝ մեր ժողովուրդն այսօր համակված է բարեփոխումներ իրականացնելու աննվազ վճռականությամբ ու նաև ձգտումով՝ շարունակելու հաստատել մեր երկրի ընթացքը խաղաղության, օրինահարգության, առաջադիմության շավիղներում: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով: Արդարև, առաջին քրիստոնյա պետությանը վայել է բերել օրինակը համերաշխության, եղբայրսիրության, որն առավել համախմբում է հասարակությանը՝ ի շահ առաջընթացի նպատակների իրագործման։

 Առ Աստված Մեր հայցն ու մաղթանք է, որ մեր ժողովուրդը պահի քրիստոնեական արժեքները և իր բոլոր քայլերը կատարի Քրիստոսով, իր կյանքում ապրեցնի Նրա Ավետարանի ոգին: Աստծո խոսքը մեզ հաստատում է արդարության, իրավունքի, եղբայրսիրության, խաղաղության մեջ, որպեսզի մեր հոգիներից բխելով այդ արժեքները մարմնավորվեն կյանքում: Ստիպողաբար դրանք իրականություն չեն դառնում, այլ բարի կամքով պտղավորվում են որպես արդյունքներ հոգու, որը երկնային շնորհներով լիացնողը Քրիստոս է՝ մեր Տերը: Առաքյալն ասում է. «Յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.10-11): Քրիստոս է հիմքը, քանի որ ամեն ինչ Նրանով է ստեղծված, և Նրանով է արարչությունը փրկության շնորհի ներքո, և ամեն բան Նրա իշխանությանն է հանձնված: Քրիստոսով կառուցվածը կանգուն է ինչպես ժայռի վրա կառուցված տունը, որին հողմերը և հորդացող ջրերը հարվածեցին, բայց չկործանվեց (հմմտ. Մտթ. 7.24-27):

 Սիրելիներ, մայիսյան պանծալի իրադարձությանց խորհրդով ոգեշնչված՝ միասնաբար հայցենք, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ պարգևված հաղթությունները, զորությունն ու շնորհները բազմապատկվեն մեր կյանքում: Ի խորոց սրտի մեր աղոթքը բարձրացնենք՝ խոնարհում բերելով լուսավոր հիշատակին մեր նորօրյա Ղևոնդ Երեցի՝ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսյան մարտերի հերոս հայորդիների՝ Արամ Մանուկյանի, Գարեգին վարդապետ Հովսեփյանի, քաջարի զորականներ Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների, Դրոյի և այլոց ու բազում հոգևորականների: Մայիսյան հերոսամարտերի օրերին հնչող զանգերի ղողանջը թող մշտապես արձագանքի հայոց հոգիներում: Թող ղողանջեն զանգերը՝ վառ պահելով խնկելի հիշատակը հայոց քաջերի: Թող ղողանջեն զանգերը՝ ի ծագս աշխարհի հյուսելով պանծանքը Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամատերի: Թող ղողանջեն, հար ղողանջեն զանգերը՝ աշխարհասփյուռ ազգիս զավակաց մեջ ամրապնդելով խիզախումի ու անձնվիրումի ոգին, որպեսզի մեր ժողովուրդը նոր կորովով ու եռանդով շարունակի ծառայել մեր հայրենիքի առաջընթացին, մեր կյանքի ապահովությանն ու բարօրությանը, ազգային մեր իղձերի իրագործմանը:

 Տիրոջ սերը, ողորմությունն ու շնորհները այսօր և հավիտյան թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 231 Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
Հաջորդ նյութը Hogevorakanner paterazm ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?