Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ մասնակիցներ, ինչը տեղիք է տվել շահարկումների և եկեղեցու հասցեին ոչ պատշաճ լուրերի տարածման։ Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանը այս և նախորդ 6 օրերի ընթացքում կազմակերպված հավաքների մասին նախապես իրազեկված չի եղել և որևէ առնչություն չունի ոչ հավաքի կազմակերպիչների և ոչ էլ ոստիկանների գործողությունների հետ։ Բերման ենթարկված մեր հայրենակիցների հետագա ճակատագրով մտահոգված՝ դիմել ենք իրավապահ մարմիններին և պատասխան ստացել, որ հավաքը քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել և մարդկանց բազմությունը, ինչպես նաև ավտոմեքենաների անընդմեջ ազդանշանները բնակիչների կողմից բողոքի պատճառ են դարձել։
Ներկա կացության մեջ կոչ ենք անում մեր հայրենակիցներին գործել սթափ դատողությամբ և օրենքի սահմաններում, որպեսզի մեր արարքներով պատճառ չդռանանք հայ ազգի վարկաբեկման։