Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30 1 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Խավարման կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Խավարման կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 30 Մարտի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Մարտի 29-ին` ուշ երեկոյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:

Առավոտյան ժամերգության ընթացքում Խավարման կարգի խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Քրիստոսի կյանքի պատմության և Մեր Եկեղեցու ծիսական կյանքի ամենից հուզառատ և իրադարձություններով հարուստ օրերն ենք ապրում այս պահերին. օրեր, որոնք հագեցած են իրարամերժ, հակադիր հույզերով և պատկերներով: Մի կողմից անսահման սեր, իսկ մյուս կողմից՝ չհաղթահարվող ատելություն, մի կողմից անչափ ազնվություն և շիտակություն, մյուս կողմից՝ ահռելի նենգություն և երեսպաշտություն, մի կողմից լույս, մյուս կողմից՝ խավար, երանություն և դժբախտություն:
Քրիստոս անսահմանորեն սիրեց մարդկանց, խնամք ցուցաբերեց ոչ միայն Իր անմիջական աշակերտների, այլ նաև այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր կարոտ էին Իր հոգատարության: Նա բուժեց կաղերին, կույրերի աչքերին լույս պարգևեց, խուլերը վերագտան իրենց լսողությունը, բորոտները բժշկվեցին: Աշակերտները, ովքեր ընդամենը պարզ ու անհայտ ձկնորսներ էին, կարճ ժամանակամիջոցում դարձան հանրահայտ: Մարդիկ ոչ մի չարություն, և ոչ մի վատություն չտեսան Քրիստոսից, բայց Քրիստոսի նկատմամբ ատելությունը, թշնամանքն օրեցօր աճում էին ու զորանում, և Քրիստոս դարձավ նախանձի, ատելության և թշնամության զոհը: Փրկչին հետապնդում էին ինչպես հրեաները, փարիսեցիներն ու դպիրները, այնպես և հռոմեական իշխանությունները: Քրիստոս հարվածներ էր ստանում, ինչպես օտարներից, այնպես և յուրայիններից: Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Հուդան, արծաթսիրության, ագահության պատճառով մատնեց Նրան: Մյուս աշակերտը՝ Պետրոսը, որ բազմիցս հավաստիացրել էր իր ամբողջական հավատարմության մասին, երիցս ուրացավ Քրիստոսին տառապանքի ու փորձության ամենածանր պահերին: Եվ նրան հետևեցին նաև մյուս աշակերտները: Քրիստոս մտրակվեց, նվաստացվեց, անարգվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչը բարձրացվեց և թվում էր՝ թե չկա տառապանքի ու չարչարանքների որևէ այլ տեսակ, որը չգործածվեր մեր Տիրոջ նկատմամբ:
…Այսօր մենք համախմբվել ենք այս սուրբ Տաճարում ոչ թե ընդամենը հիշելու պատմական այս իրադարձությունները, ոչ միայն հաստատելու դրանց պատմական իսկությունը, այլ վերապրելու այդ իրադարձությունները, եկել ենք Քրիստոսին չարչարակից լինելու, կիսելու Նրա տառապանքները: Մենք զգում ենք ցավի ու տառապանքի այն ձայները, որոնք արձակում էր Քրիստոս չարչարանքի ենթարկելու պահերին, լսում ենք արյուն-քրտինք դարձած Նրա աղոթքները, վերապրում Նրա հույզերը, Նրա կտտանքները, ներքին ոգորումները: Նույն այդ տագնապներով ենք պաշարված մենք այսօր այս սուրբ եկեղեցում, որպեսզի չարչարակից լինենք Քրիստոսին՝ մեր Տիրոջը: Չարչարակից լինենք, բայց նաև երբեք ու երբեք չընկրկենք…Քրիստոս անսահմանորեն սիրեց խնդությունը, բայց երբեք չվախեցավ լացից ու տրտմությունից: Քրիստոս սիրելով սիրեց լույսը, բայց երբեք չերկնչեց խավարից, Նա սիրեց ու նվիրվեց հաղթանակին, բայց երբեք չերկյուղեց այդ հաղթանակի համար տառապանքով հատուցելու սպառնալիքից», – նշեց Արշակ եպիսկոպոսը:
Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին` Տիրոջ նմանությամբ փշերի, տառապանքների և փորձությունների միջոցով անցնելիս, չընկրկել ու չնահանջել, այլ շարունակել առաջնորդվել Քրիստոսի սիրով, համառորեն ընդառաջ գնալ փորձություններին ՝ հասնելու համար հաղթական հանգրվանին:

30 1 1 30 1 2 30 1 3 30 1 4 30 1 5 30 1 6 30 1 7 30 1 9 30 1 10 30 1 11

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29 2 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը (նկարներ)
Հաջորդ նյութը 1 3 Ս. Հարության ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?