Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտորին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտորին

Published: 27 Մարտի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին և մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

 Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Ռ. Միրզախանյանը  փաստեց, որ սա վկայությունն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատաղ սերնդի դաստիարակության գործին ցուցաբերվող մեծագույն ուշադրության: Այնուհետև ռեկտորն անդրադարձավ երկու համալսարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին` տեղեկացնելով, որ երկուստեք ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր: Տիար Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում բացված հայագիտության ամբիոնի լայնածավալ գործունեությունը:

 Իր հերթին հոգածու վերաբերմունքի և ստացած վառ տպավորությունների համար երախտագիտության խոսքով հանդես եկավ նաև Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` նշելով, որ իրենց համար շատ ուրախալի է Ավագ Շաբաթվա ընթացքում վերստին այցելել համայն հայության հոգևոր կենտրոն և հանդիպել Հայոց Հովվապետի հետ:

 Վերջում իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է տեսնել տարիներ առաջ սկզբնավորված սերտ համագործակցության շոշափելի արդյունքները: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ այս ջերմ փոխհարաբերությունները սնվում են բարեկամ երկու ժողովուրդների դարավոր պատմական ավանդույթներից, իսկ այսօր նորովի կենդանության շունչ են ստանում և առավել զորանում:

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ հայ հոգևորականաց պատրաստությանը և արտերկրում նրանց ուսումնառությանը` վստահություն հայտնելով, որ արտասահմանյան համալսարանների շարքում մոտ ապագայում կլինի նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանը: Նորին Սրբությունը կարևորեց նաև այն, որ պրոֆ. Սուրոմի Սաբոլչն այս օրերին Մայր Աթոռում իր ներկայությամբ մեծապես ոգևորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական, դասախոսական կազմին և ուսանողներին:

 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahan Մի չափազանց մեծարժեք լուսանկար․ Տեր Վահանը
Հաջորդ նյութը Ar Dilanyan toner Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Արամ Դիլանյան. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Live
Նորություններ

Live Հսկման արարողություն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում

23 Ապրիլի, 2015
06.02.02
Նորություններ

Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

6 Նոյեմբերի, 2019
Ekexecakan kyanq145
Նորություններ

Եկեղեցական կյանք 25.04.2016

26 Ապրիլի, 2016
110203
Նորություններ

Մայր տաճարը մնացել էր կանգուն, եթե երկրաշարժ լիներ, կարող էր փլվել. Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան (նկարներ)

24 Մայիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?