Աղանդների նկարագրման և ներկայացման առաջին քայլը նրանց դասակարգման խնդիրն է, աղանդի կամ հերձվածի սահմանումը։ Այսօր այդ բառերը կարելի է ինչ-որ տեղ հոմանիշներ համարել հասկանալի պատճառներով, ընդորում «հերձվածը» աստիճանաբար դուրս է մղվում գործածությունից՝ տեղը զիջելով «աղանդին» , որն ընդգրկում է նաև «հերձվածի» իմաստն ու նշանակությունը։ Հնում հերձված ասելով նկատի էին ունենում Եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ քարոզող կրոնական ուղղություններին, մինչդեռ աղանդ ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները (ինչպես Եզնիկի մոտ՝ գնոստիկներ, հեթանոսներ,Պարսից կրոն և այլն):
Դարերի ընթացքում այդ երկուսը միախառնվեցին իրար և այսօր ավելի գործածական է դարձել հերձվածներին էլ աղանդ անվանել։ Քանի որ հիմա դժվար է հստակորեն սահմանազատել կրոնական ուղղությունները, նշել նրանց շեղումը ուղղափառությունից, ապա կարելի է, անշուշտ, պայմանականորեն բոլորին էլ տալ աղանդ ընդհանուր անվանումը, առանց հաշվի առնելու նրա հերձված կամ աղանդ լինելը։ Հստակությունն էլ ավելի է դժվարանում, եթե ընդունենք, որ ուղղափառության ընդհանուր սահմաններն էլ դժվար է ներկայացնել, քանի որ 2000-ամյա Եկեղեցու ընդհանրական, սուրբ, մի և առաքելական լինելը ընդգծելու կամ նկարագրելու համար հազարավոր էջեր են անհրաժեշտ։ Բայց և այնպես, չնայած դրան, կարելի է որոշակիորեն, իսկ մասնավոր դեպքերում նաև հստակորեն ընդգծել որևէ ուղղության շեղումը ուղղափառությունից, կամ տալ դրա ուղղափառության աստիճանը։ Փորձենք դասակարգել այսօրվա հայաստանյան կրոնական աշխարհի համայնապատկերում առկա աղանդները։ Սկզբունքորեն, հաշվի առնելով վերը նշված վերապահումները, դրանք կարելի է բաժանել երկու դասի՝ իրենց ենթադասերով.
Ա. Քրիստոնեության հետ անմիջական առնչություն ունեցող դաս։
1. Քրիստոնեական հերձվածներ կամ աղանդներ, որոնց թվում կարելի ընդգրկել հայ Հոգեգալստականներին, խարիզմատներին, կյանքի խոսք «եկեղեցի» ադվենտիստներին, տնային զանազան եկեղեցիներին:
2. Կեղծ քրիստոնեական ուղղություններ, որոնց մեջ կարելի է ընդգրկել մորմոններին, Եհովայի
վկաներին։
3. Նորագույն ուղղություններ, որոնցից Հայաստանում «հայտ» են ներկայացրել առայժմ
մունիստները (Միավորված եկեղեցի), և շուտով հայտնվելու նշաններ են ցույց տալիս սայենտոլոգները, Նոր դարը.:
Բ. Ոչ քրիստոնեական աղանդներ, որոնց մի մասը սիրում է ներկայանալ որպես ոչ-կրոնական
Շարժում, մինչդեռ էության մեջ կրոնական հոսանքներ են։
1. Արևելյան կրոնական հոսանքները, իրենց տարատեսակներով՝ Հարե կրիշնա և ՏՄ.,
Բահայիստներ (իսլամական ծագում ունեցող աղանդ, որը դատապարտվեց իսլամի կողմից)
2. Եվ վերջին ժամանակներում ակտիվություն ցուցաբերած 0կկուլտ ուղղություններ, որոնք ընդգրկում են թեոսոֆիան Մադամ Բլավատսկայայի հետևորդները, անտրոպոսոֆիան Շտայներականները, աստրոլոգիան, սպիրիտուալիզմը կամ ոգեպաշտությունը ոգեկանչությունը, սատանայապաշտությունը:
Այս ենթախմբին կարելի է դասել նաև թուղթ-ու-գիր անողներին, գուշակների մի ստվար բանակին՝ սուրճի մրուրի վրա գուշակություն անողներից սկսած։ Իհարկե, վերը թվարկածներում մեզ համար ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում Ա դասը, ուստի պիտի փորձենք տալ այդ դասին բնորոշ հատկանիշները, որոնք, անշուշտ, մասնակիորեն վերաբերում են նաև Բ դասին։
Ա. Էկլեկտիզմ։ Այսինքն, այս կամ այն կրոնական ուղղության (ներկա կամ պատմական)
դավանանքի պատճենումը, վերակենդանացումը կամ վերաձևավորումը ըստ արդի պայմանների կամ այսօրվա տերմիններով՝ ըստ պահանջարկի։ Ներկայիս բոլոր ուղղությունները, հիմնականում ծնունդ առած լինելով ամերիկյան մայր ցամաքում, կրկնել են պատմական աղանդների այս կամ այն սկզμունքը, նորովի ընկալելով և զարգացնելով այն։
Բ. Սինկրետիզմ։ Առաքելական ժամանակներին բնորոշ այս երևույթը յուրովի հարություն է առել
մեր ժամանակներում, երբ իրար են միախառնվում տարբեր կրոնական համակարգեր ծնունդ տալով մի նոր, երրորդ ուղղության։
Գ. Անդամների պարզունակ՝ տրիվիալ, աշխարհայացք և աշխարհընկալում։ Ըստ իրենց Համոզման, իրենք են միակ ճշմարիտը, իսկ մնացած բոլորը մոլորության մեջ են։ Այսինքն, մերժվում է ցանկացած գաղափար, որն անընդունակ են ընկալելու, և այն փոխարինվում է ռացիոնալ, շոշափելի համարժեքով։ Այդպիսի աշխարհընկալմամμ «լցված» անդամները արդեն «իմանում» են ամեն հարցի պատասխանը «հասկանում» աստվածաբանության վերաբերող բարդ ու խճճված հարցերը, իսկ մնացած հարցերը իրենց չի հետաքրքրում։ Այդպիսով աղանդը ինքնակամորեն ինքնամեկուսացման է ենթարկվում։ Դրա ցայտուն օրինակը Եհովայի վկաներն են։ Նրանք մերժում են իրենց կազմակերպության որևէ անդամի «ինքնագործունեությունը», այսինքն որևէ անհատի մտավոր ունակության դրսևորումը։ Սեփական կարծիքի արտահայտումը խարազանվում է ամեն կերպ, իսկ «Ես կարծում եմ» կամ «Ես գտնում եմ» դարձվածքները խորթ են նրանց։ Ցանկացած աշխարհիկ կրթություն չի խրախուսվում, քանի որ այն մթագնեցնում է ուղեղը կեղծ գիտելիքներով և թուլացնում է Սբ. Գիրքը սերտելու ջանքերը։ Բացասական վերաբերմունք է դրսևորում ցանկացած աշխարհական աշխատանքի հանդեպ, եթե այն խանգարում է աղանդի անդամին ամբողջովին նվիրվելու Եհովայի ծառայությանը 3, էջ 105.: Մեզանում այդպիսի դիրքորոշումը ցայտուն երևում է ոչ միայն Եհովայի վկաների մոտ, այլև մյուս աղանդներում։
Դ. Հանդգնություն։ «Բացառիկությունը» և «ընտրյալ» լինելը գրեթե բոլոր աղանդավորներին բնորոշ հատկանիշ է։ Որպես հետևանք այդ «բացառիկության» աղանդները իրենց են վերագրում աշխարհը «փրկելու» առաքելությունը և նման համոզմունքը աղանդի անդամին դարձնում է հանդուգն, հպարտ: Հաճախ այդ հանդգնությունը չի ճանաչում և ոչ մի սահման, այն աստիճան, որ նրանք իրենցից դուրս մարդկանց դիտում են որպես սատանայի կամքը կատարողների և ուրիշ ոչինչ։ Նրանց հետ հաճախակի հարաբերվողներին շատ լավ ծանոթ է այդ որակավորումը։ Նրանց հակաճառելիս անմիջապես լսում ես պատասխանը. «Դա չարից է»։
Ե. Հեղինակության հարցը։ Բոլոր աղանդները այս կամ այն ձևով կապված են որոշ անհատների Հետ, որոնք համարվում են «վավերական» հեղինակություններ։ Այսպես՝ Ռասելը՝ Եհովայի վկաների համար, Միլլեր-Ուայթը՝ զույգը ադվենտիստների համար, Սմիթը՝ մորմոնների համար և այլն։ Պատմական աղանդների դեպքում էլ այս սկզμունքը նույնն էր. Մոնտանը՝ մոնտանականների համար, Արիոսը՝ Արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների և այլն։ Հնազանդությունն այդ հեղինակներին անհրաժեշտ պայման է, առանց որի համայնքը կամ
շարժումը չի գոյատևի։ Հեղինակությունները երբեք չեն սխալվում, նրանք հայտնում են երկնային կամքը մարդկանց, – այս է աղանդավորների ընկալումը։ Շատ միամիտ անդամներ, մարդկանց իրենց հավաքներին հրավիրելիս, հաճախ են հորջորջում «Եկեք երկնային հաղորդում լսելու» դարձվածքը։ Հայտնի «պատվելի» Ջիմ Ջոնսը, Ջոնսթաունում իրենց վերջին պաշտամունքի ժամանակ 1978թ. հաղորդության գինուն խառնելով ցիանիստական կալիում՝ մասսայական ինքնասպանության դրդեց համայնքին, որպեսզի, նորից հարություն առնելով, նրանք իրենց սիրելի Ջիմի հետ Թագավորության մեջ լինեն։ Այս «ապոկալիպտիկ» աղանդը եզակիներից չէր. 1993 թվականին «Դավթի սերունդ» աղանդի անդամները տեխասյան Ուեյկոյում ինքնակիզման ենթարկվեցին։ Երբ փորձում էին մայրերի ձեռքից խլել երեխաներին, այդ մայրերը չէին թողնում, ամուր գրկելով՝ նրանք պահում էին երեխաներին և նետվում էին կրակը։ Ո՞ւր էր կորել նրանց մայրական զգացմունքը, մի՞թե այն չկար, արդեն վերացել էր։ Իհարկե՝ ո՜չ։
Նրանք հավատում էին, որ իրենցից դուրս սատանայի իշխանությունն է, որ իսկական կրակն այնտեղ է։ Եվ եթե երեխան չայրվի, այլ փրկվի, ապա նա կվառվի իսկական կրակում՝ դժոխքում։
Զ. Վախճանաբանական հիվանդությունը։ Այս հիվանդությամբ տառապել են սկսած առաքելական ժամանակներից։ Ընդհանրական Եկեղեցին միշտ էլ բախվել է նման «ապոկալիպտիկ» շարժումների հետ համարյա բոլոր դարերում։ 19-րդ դարի ներկայացրած վախճանի տարեթվերի հիմնավորումը կրկնությունն էր 10-11 դարերի 1-ին հազարամյակի ավարտի վախճանաբանական հաշվարկների։ Այն, ինչ Սբ. Գիրքը փակել էր, որպեսզի ոչ մեկը չիմանա, հենց այդ էլ ուզեցին իմանալ Ռասելը, Միլլերը և ուրիշներ։ Է. Նոր հայտնություններ։ Սբ. Գրքին լրացնող ու ինչ որ տեղ նաև այն շրջանցող նոր հայտնությունների և նոր «աստվածաշունչ» գրքերի երևան գալը բնորոշ է համարյա բոլոր աղանդներին։ Պատմական մոնտանականները, իրենց առաջնորդ Մոնտանին և նրա հետևորդներ՝ Մաքսիմիլլային ու Պրիսկիլլային; Ի միջի այլոց երկուսն էլ կին հռչակեցին որպես նոր մարգարեներ և Հիսուսի խոստացյալ Մխիթարիչի (պարակլետ) մարմնավորումներ։ Նրանք ընկնելով մտահափշտակության մեջ (էքստազ) մարգարեանում էին, որոնց ասածներն էլ գրի էին առնվում անդամների կողմից և այդ ընդունվում որպես վերջին՝ աշխարհի վախճանին պատրաստվելու համար անհրաժեշտ կատարյալ հայտնություններ։ Նրանք հավատում էին, որ ինչպես Հիսուս լրացրեց Հին Կտակարանը, աշխարհին տալով Նոր Կտակարանը և առաքյալներին, այդպես էլ այս նոր պարակլետը՝
Մոնտանը, աշխարհին պիտի տա մի երրորդ՝ ավելի կատարյալ հայտնություն, որն ավելի բարձր է, քան Հին և Նոր Կտակարանները և առաքյալներ՝ Մաքսիմիլլային ու Պրիսկիլլային։
19-րդ դարում նույնը էկլեկտիկորեն կրկնվեց. 19-րդ դարի Մոնտանը՝ Սմիթը տվեց իր նոր
հայտնությունը՝ Մորմոնի գիրքը և հիմնեց իր եկեղեցին, որպես վերջին օրերի սրբերի Հիսուս Քրիստոսի եկեղեցի։ Անշուշտ, Սմիթը, ինչպես հայտնի է չուներ բավարար կրթություն, որպեսզի տեղյակ լիներ վաղ միջնադարի մոնտանականների մասին, բայց նրա հիմնած շարժումը գերճշգրիտ պատճենումն է այդ շարժման։
Ը. Բացահայտ ձգտում դեպի Հին Կտակարան, ինչ-որ տեղ շրջանցելով Նոր Կտակարանը։
Թ. Նախնական Եկեղեցու կամ Առաքելական ժամանակների Եկեղեցու միակ իրավահաջորդը
հռչակելը։
Ժ. Գործունեության տարածումը սկսում են հիմնականում 18-25 տարեկանների շրջանակներում։
Այսինքն, նրանց համար ռազմավարական նշանակություն ունեն դպրոցները, ԲՈՒՀ-երը և որպես կանոն, այնտեղից էլ սկսում են իրենց գործունեությունը, իսկ թե ինչ նշանակություն ունի հասարակության այդ խավը որևէ պետության, ժողովրդի համար ինքնին հասկանալի է։
Բողոքական շարժման սկզբնավորման ժամանակներում առաջադրվեցին մի քանի խնդիրներ, որոնցից էլ, սկզμունքորեն, առաջացան և մինչ այսօր էլ առաջանում են նորանոր ուղղություններ ու կրոնական հոսանքներ։ Այսպես, լյութերականները գտնում են, որ մարդ կարող է փրկվել միայն հավատով՝ Աստծու ողորմությամբ: Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, բարի գործերը առանց Աստծու ողորմության որևէ արժեք չեն ներկայացնում, ամեն մարդ ինքն է գտնում իր ճանապարհը դեպի Աստված։ Կալվինականները՝ գտնում են, որ փրկությունը միայն Աստծու ողորմությամբ է, Նրա նախասահմանությամբ, և ամեն մարդ՝ դեռ չծնված, սահմանվել է Աստծու կողմից, ու որոշված է, թե ուր պիտի նա գնա՝ դրախտ թե դժոխք։ Մարդկային ոչ մի ջանք ի զորու չէ փոխել այդ որոշումները։ Որպես ներշնչման աղբյուր ընդունում են միայն Սբ. Գիրքը և ամեն մի անդամ իրավասու է մեկնել Սբ. Գիրքը։ Խորհուրդների թիվը (Ուղղափառ Եկեղեցիների կողմից ընդունված է յոթը) երկուսն է՝ մկրտություն ու հաղորդություն, որոնց մասին միայն Սբ. Գրքում բացահայտ ակնարկություն կա։
XVI-XV դդ. Եվրոպայում հալածանքի ենթարկվելով, բնականաբար, այս շարժումները պիտի տարածվեին այլ երկրներ՝ որն էլ հանդիսացավ նոր հայտնաբերված ամերիկյան մայրցամաքը և, բնականաբար, դարձավ վերջին ժամանակների՝ XIX-XX դդ. աղանդների օրրանը։
Այսօր Հայաստանում մեղվի նման ժրաջանորեն գործում են հոգեգալստականները, Եհովայի Վկաները, նոր են սկսել գործել մորմոնները, ձգտում են իրենց գտնել մունիստները, ավելի չափավոր են գործում ադվենտիստները, արևելյան և օկուլտ ուղղությունները դեռ սահմանափակում են իրենց ինտելեկտուալ շրջանակներում։ Ժամանակագրական տեսակետից այդ ուղղությունների ծագման պատմությունը թերևս այդպիսի կարգ չի ունեցել։ Առաջին «մեծ տրոհումը» սկսվեց 1830-ականներին ամերիկյան մայր ցամաքում՝ Ժոզեֆ Սմիթի՝ մորմոնների երևան գալով։ Այդ դասական օրինակ է բոլոր աղանդների համար, որոնք հիմնականում էկլեկտիկորեն որդեգրեցին Սմիթի գործելակերպը։ Ադվենտիստների հիմնադիրը՝ Միլլերը, Քրիստոսի Բ գալստին առընչվող հարցերը քննարկելիս առճակատման մեջ մտավ մկրտչական եկեղեցու հետ, որի անդամն էր ինքը։ Նշանակելով Գալստյան կամ աշխարհի վախճանի համար իր հաշվարկած ժամկետը, նա ամեն անգամ նոր հայտնություններ և տեսիլքներ էր ստանում, ուր մեկնաբանվում էր, թե ինչու դա այդպես չեղավ կամ ինչու է այդպես եղել և այլն։ Համոզվելով, որ իրենց գուշակությունները չեն համապատասխանում իրականությանը, ադվենտիստները որակական փոփոխություն մտցրեցին Բ գալստին վերաբերող հարցերի մեջ։ 0գնության եկավ մեծ մարգարեուհին՝ Ելենա Ուայթը, որի հայտնություններից պարզվեց, որ Քրիստոսի Երկրորդ գալուստը արդեն տեղի է ունեցել, Նա իջել է երկնային Սրբարան, ուր սկսել է դատական հետաքննությունը։ Ծայրահեղ ադվենտիստները չհամաձայնվելով նման փոփոխությանը, և ադվենտիստ Ռասելի շնորհիվ աշխարհը ստացավ Եհովայի վկաների առաջնորդին։ Ադվենտիստներն ավելի ճկուն էին ստեղծված իրավիճակից շատ հմտորեն դուրս գալով, նրանք հիմնվեցին Ուայթի տեսիլքների վրա և շարժումը տեղափոխեցին հրեական շաբաթի հորձանուտ, սակայն դարձյալ չկարողացան ազատվել «ադվենտիստ» բառից, որ գալստական է նշանակում։
Եհովայի վկաների հիմնադիրը չհաշտվելով Բ Գալստի, իր մարգարեությունների և հաշվարկների չիրականանալու հետ, սկսեց իր հաշվեհարդարը ոչ միայն Քրիստոսի հետ, այլև Քրիստոնեության հետ ընդհանրապես։ Իր յոթհատորյա երկերում նա Սուրբ Գրքից դեն նետեց ամեն գաղափար, որ իր համար անընդունելի էր և հիմնեց «սուրբ գրոց ուսումնասիրությունների» իր ընկերությունը, այդպիսով մի այլ ուղիով տանելով շարժումը։ Հոգեգալստական կամ խարիզմաթ շարժումը Հայաստանում ներկայացնում են մի քանի տասնամյակ առաջ Ուկրաինայից, Մերձբալթյան երկրներից եկած հայ դավանափոխները, որոնք հայ բողոքականներից անջատվելով հիմնեցին այդ շարժումը։ Վերջին ժամանակներում դրանց ավելացան նաև «Ճշմարտության» հետևորդները, որոնք նույն հոգեգալստական կամ Պենտեկոստական շարժման տարատեսակներից են՝ լրացնելով Հայաստանի աղմկոտ այդ շարժումը։ Վերջում մեկ «կառուցողական» սկզբունքի մասին, որն ընդհանուր է թե՜ հոգեգալստականների, թե՜ Եհովայի վկաների և թե՜ այլ շարժումների համար։ Դա «կտրելու» սկզբունքն է, որը մոտավորապես նման է «նզովքին»։ Բնական է, որ աղանդավորական կառույցները ամրապնդելու ու կայուն դարձնելու համար պետք են խիստ կազմակերպչական օրենքներ։ Հակառակ դեպքում այդպիսի կառույցները կփլուզվեն։ Այսպես, եթե որևէ մեկը սկսում է ինքնուրույն մտածել կամ իր սեփական կարծիքն է հայտնում, որն ընդունված չէ համայնքի կողմից, նրան աստիճանաբար մեկուսացնում են, ու եթե չի խրատվում, «կտրում են», այսինքն հեռացնում են եկեղեցուց։ Արգելվում է կտրվածին բարև տալ, տուն հրավիրել, նրա տուն գնալ, նրա հետ հաց ուտել և այլն։ Ավելին, նրանք հավատում են, որ կտրվածին պետք է Աստված էլ «կտրի»։ Այս առումով ավելի ծայրահեղ են Եհովայի վկաները։ Նրանց առաջնորդներից Ֆրեդերիկ Ֆրանցը գործածության մեջ դնելով «կտրելու» սկզμունքը՝ ամրապնդեց կառույցի՝ Բրուկլինյան տաճարի կայունությունը։ Ավելին, նրանք սկսեցին քարոզել, որ եթե մեկը տեսնի իր եղբոր մեղքը և չհայտնի այդ մասին վերադասին, այդ մեղքը կմնա իր վրա։ Այդպես ամեն մի անդամի փոքրիկ մեղքի մասին տեղեկանում էին Նյու Յորքի արվարձանում գտնվող տաճարում։ Այնպես որ կտրված Եհովայի վկայի մասին ամբողջ աշխարհը ամեն ինչ գիտի, նրան չեն տեսնում, նա չկա իրենց համար, նա «չգոյ» է։ Պատկերացրեք մի պահ, որ այդ կտրվածը մի ընտանիքի անդամ է, ուր բոլորը Եհովայի վկաներ են…