Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hovvapetakan patarag
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայրապետական Ս. Պատարագ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում (նկարներ)
Նորություններ

Հայրապետական Ս. Պատարագ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում (նկարներ)

Published 30 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 29-ին՝ Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ Պատարագ:
Ներկա էին թեմի հոգևոր դասը՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, թեմական ու ծխական վարչությունների անդամներ, ազգային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ, պետական այրեր:
Բարեպաշտ ժողովրդին ուղղված իր քարոզում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ օրվա խորհրդին, խաչի նշանակությանը մեր ժողովրդի անցյալում և ներկայում, ամերիկահայության կյանքում: Նորին Սրբությունն իր խոսքում ի մասնավորի ասաց. «Տիրոջ խաչը պատմության բոլոր ժամանակներում մեր ժողովրդի համար եղավ նվիրական նշան, որի զորությանը ապավինած ապրեցինք ու արարեցինք, դիմագրավեցինք փորձություններն ու նեղությունները: Խաչը մեզ համար եղավ գիր ու մշակույթ, եղավ զենք, երբ ուզեցին մեզ կործանել, եղավ դժվարությունները հաղթահարելու ուժ և վերածնվելու զորություն: Խաչով վերապրեցինք ցեղասպանությունը և հարուցյալ մեր նոր կյանքը կերտեցինք հայրենյաց հողում ու աշխարհի տարբեր կողմերում: Դժվարությունների հանդիման, ձեռքբերումների ու հաղթանակների մեջ միշտ բարձր պահեցինք խաչի պարծանքը՝ ըստ առաքյալի խոսքի. «Քաւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով»: Սրբոց Ղևոնդյանց նահատակների նվիրական անունը կրող այս եկեղեցին նույնպես մեր հայրերի հավատքի ոգին ու ավանդն է փոխանցում մեզ: Հիրավի, մեր ինքնությունը, գոյությունն ու հարատևությունը հիմնված են խաչանշան մեր հավատքի և խաչադրոշմ մեր հայրենիքի ու հայրենյաց ժառանգության վրա, որոնք այսօր էլ ազգային և հոգևոր-բարոյական մեր նկարագրի առհավատչյան են, ապրելու, պայքարելու, հաղթելու մեր ուժն ու գրավականը»:
Գարեգին Բ Հայրապետը շեշտեց, որ առկա դժվարություններն ու խնդիրները հաղթահարելի են առ Աստված ապավինությամբ, խաչի խորհրդով ու զորությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գնահատեց Հայրենիքին, սիրիահայ և իրաքահայ մեր եղբայրներին ու քույրերին ամերիկահայության կողմից ցուցաբերվող զորակցությունը՝ հորդորելով, որ ապավինած Տիրոջ խաչի փրկաբեր զորությանը՝ հաստատուն մնան հավատքի և ազգային կյանքի առաքելության մեջ, հավատարմորեն պահեն ավետարանական պատգամները և հայրենավանդ սրբությունները:
Նույն օրը երեկոյան Հովվապետական այցի առիթով տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, որին ներկա էին հոգևորականներ, Լոս Անջելեսի քաղաքապետ տիար Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան տիար Գրիգոր Հովհաննիսյանը, պետական այրեր, բարերարներ, հավատացյալ հայորդիներ:
Ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեցին ԱՄՆ Հայոց թեմի 90-ամյակին նվիրված  ֆիլմը և «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի մասին։
Հանդիսությանը Հառիճի «Թրբանճյան ընծայարանի» շրջանավարտ, Գևորգյան Հոգևոր ճեմարանում ուսանող սաները հանդես եկան հոգևոր ու ժողովրդական երգերի կատարումներով։
Վերջում Վեհափառ Հայրապետը իր հայրական խոսքն ու պատգամն ուղղեց ներկաներին՝ իր ուրախությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հայտնելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով: Նորին Սրբությունն անդադարձավ ամերիկահայ համայնքի անցած ճանապարհին, ներկա հաջողություններին, ինը տասնամյակների ընթացքում թեմի եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներին: Վեհափառ Հայրապետը գնահատեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ամերիկահայության ջանքերն ու ներդրումները, Մայր Աթոռի ծրագրերին սատարումը, նվիրյալ հայորդիների զորակցությունը մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը, հորդորեց նախանձախնդրությամբ շարունակել աջակցել Հայրենիքին ու Եկեղեցուն։
Հանդիսավոր ճաշկերույթի առիթով ի մասնավորի գնահատանք հայտնելով հարգարժան Տեր և Տիկին Ժիրայր և Փաթրիսիա Թրբանճյաններին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նրանց բարի ձեռնարկներին, եկեղեցաշեն ու ազգօգուտ ծրագրերի համար սրտաբուխ նվիրատվություններին: Բարձրորեն գնահատելով Թրբանճյան ընտանիքի մեծ վաստակը ազգային-եկեղեցական անդաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ժիրայր Թրբանճյանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշանը:

30 1 30 2 30 3 30 4 30 5 30 6 30 7 30 8 30 9 30 10 30 11 30 12 30 13 30 14 30 15 30 16 30 17

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29.2.13 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա դպրոցների աշակերտների և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ երիտասարդների հետ (նկարներ)
Հաջորդ նյութը 30 2 1 Մայր Աթոռում սկսվեց «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» կոնֆերանսը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?